Jump to content

Յոզեֆ Շումպետեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոզեֆ Շումպետեր
Joseph Schumpeter
Ծնվել էփետրվարի 8, 1883(1883-02-08)[1][2][3][…]
Տրժեստ[4][5][6]
Մահացել էհունվարի 8, 1950(1950-01-08)[7][1][2][…] (66 տարեկան)
Սոլսբերի, Լիչֆիլդ շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ կամ Կոնեկտիկուտ, ԱՄՆ[5]
բնական մահով
ԳերեզմանSalisbury Cemetery[8]
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա,  ԱՄՆ,  Ավստրիա և  Գերմանիա
Մասնագիտությունտնտեսագետ, պրոֆեսոր, գրքերի հավաքորդ, մարդաբան, իրավաբան, քաղաքագետ, economist, քաղաքական գործիչ, political scientist և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Բոննի համալսարան, Հարվարդի համալսարան, Գրացի համալսարան և Չեռնովցիի համալսարան
Գործունեության ոլորտտնտեսագիտություն
Պաշտոն(ներ)finance minister of Austria?
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Տնտեսաչափական ընկերություն[9]
Ալմա մատերՎիեննայի համալսարան և Թերեզիանում
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[10] և անգլերեն[11]
Գիտական ղեկավարՕյգեն Բյոմ-Բավերկ և Ֆրիդրիխ ֆոն Վիզեր
Եղել է գիտական ղեկավարFerdinand A. Hermens?, Պոլ Սամուելսոն, Ջեյմս Թոբին, Paul Sweezy?, Anne P. Carter?, Arthur Smithies?[12], Wolfgang Stolper?[12], Paul McCracken?[12], Shou-Shan Pu?[12] և Daniel C. Vandermeulen?[12]
Հայտնի աշակերտներNicholas Georgescu-Roegen?
Պարգևներ
Ամուսին(ներ)Elizabeth Boody? և Elizabeth Firuski?[6]
ՀայրJosef Schumpeter?[6]
 Joseph Schumpeter Վիքիպահեստում

Յոզեֆ Ալոիս Շումպետեր - (գերմ.՝ Joseph Alois Schumpeter, փետրվարի 8, 1883(1883-02-08)[1][2][3][…], Տրժեստ[4][5][6] - հունվարի 8, 1950(1950-01-08)[7][1][2][…], Սոլսբերի, Լիչֆիլդ շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ և Կոնեկտիկուտ, ԱՄՆ[5])[13], ավստրիացի և ամերիկացի տնտեսագետ, քաղաքագետ, հասարակագետ և տնտեսագիտական մտքի պատմաբան։ Զարգացրել ու տարածել է Վերներ Զոմբարտի ստեղծած «ստեղծարար քանդման» տեսությունն ու եզրույթը (տերմինը)[14][15][16] տնտեսագիտության բնագավառում, ինչպես նաև «ընտրախավային (էլիտար) ժողովրդավարության» տեսությունն ու եզրույթը քաղաքագիտության բնագավառում։

Անվանի տնտեսագետի գիտական ժառանգությունն ուսումնասիրելու նպատակով և ի պատիվ նրա վաստակի՝ 1986 թվականին ստեղծվել է Յոզեֆ Շումպետերի միջազգային ընկերությունը, 2001 թվականին էլ Բեռլինում հիմնվել է Շումպետերի ինստիտուտը։ Նրա անձնական գրադարանի մի մասը ներկայումս պահվում է Տոկիոյի Հիտոցուբասի համալսարանում։

Յոզեֆ Շումպետերը համարվում է 20-րդ դարի ամենաազդեցիկ տնտեսագետներից մեկը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1883 թվականի փետրվարի 8-ին, Մորավիայի Տրշեշտ քաղաքում։ Ծնողները գերմանացիներ էին, երկու տատը՝ չեխուհիներ[17]։ Հայրը, որ գործվածքեղենի ֆաբրիկայի սեփականատեր էր, մահացել է, երբ տղան եղել է ընդամենը 4 տարեկան էր[18]։ 1893 թվականին Յոզեֆը մոր հետ տեղափոխվել է Վիեննա[19], որտեղ մայրը կարճ ժամանակ անց ամուսնացել է իրենից 33 տարով մեծ, ֆելդմարշալ-լեյտենանտ Զիգմունդ ֆոն Քելերի հետ։ Յոզեֆը սովորել է Վիեննայի ամենահամբավավոր դպրոցում՝ Տերեզիանումում[20], որտեղ փայլուն գիտելիքներ է ստացել, տիրապետել հին հունարենին, լատիներենին, ֆրանսերենին, անգլերենին, իտալերենին[21]։ Դպրոցն ավարտելուց հետո՝ 1901 թվականին ընդունվել է Վիեննայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, որտեղ նրան, այլոց թվում, դասախոսել են ավստրիական տնտեսագիտական դպրոցի հիմնադիրներ Ֆրիդրիխ ֆոն Վիզերը և Օյքեն ֆոն Բյոմ-Բավերկը[21]։ 1906 թվականին Յոզեֆ Շումպետերը հաջողությամբ պաշտպանել է իր պատրաստած ատենախոսությունը և ստացել իրավաբանության դոկտորի գիտական աստիճան[22]։ Ուսումնառությունը շարունակել է Բեռլինում, որտեղ, մասնավորապես, ունկնդրել է Գուստավ ֆոն Շմոլերի դասախոսությունները, այնուհետև ուսանել է նաև Լոնդոնում։ 1907—1908 թվականներին աշխատել է Կահիրեում՝ որպես փաստաբան[22]։

1908 թվականին Լայպցիգում լույս է տեսել Շումպետերի առաջին ծավալուն մենագրությունը՝ «Ազգային տնտեսության էությունն ու բովանդակությունը» խորագրով[23]։ Այդ աշխատության մեջ հեղինակն ի մի էր բերել ինչպես մարժինալիստների տեսական նվաճումները, որոնք ժխտվում էին տնտեսագիտության պատմական դպրոցի ներկայացուցիչների կողմից, այնպես էլ՝ տնտեսագիտական վերլուծության մեջ կիրառվող մաթեմատիկական մեթոդները, հնարքները, որոնց նկատմամբ ավստրիական դպրոցի ներկայացուցիչները կասկածանք էին դրսևորում։

1912 թվականին լույս է տեսել նրա ամենահայտնի աշխատությունը՝ «Տնտեսական զարգացման տեսությունը» (ռուս.՝ «Теория экономического развития»): 1919 թվականին Շումպետերին առաջարկում են Ավստրիայի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնը։ 1932 թվականից մինչև կյանքի վերջը նա դասավանդել է Հարվարդի համալսարանում։ Այդ շրջանում են գրվել նրա հիմնական աշխատությունները՝ «Տնտեսական ցիկլեր» (1939), «Կապիտալիզմ, սոցիալիզմ, դեմոկրատիա» (1942)։ Կյանքի վերջում նա աշխատում էր «Տնտեսական վերլուծության պատմություն» (ֆր.՝  "Histoire de l'Analyse économique") աշխատության վրա, որն անավարտ է մնացել։

Գիտական նվաճումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոզեֆ Շումպետերն ուշադրության կենտրոնում է պահել շուկայական համակարգի դինամիկ զարգացման հիմնախնդիրները, այն գործոնները, որոնք առաջընթաց ու տնտեսական աճ են ապահովել։ Առաջինը նա է ձեռնամուխ եղել տնտեսական դինամիկայի ուսումնասիրությանը՝ հակադրվելով նոր դասական (նեոկլասիկ) ուղղության ներկայացուցիչներին, ովքեր կողմնակից էին ստատիկ վերլուծությանը[24]։

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Յոզեֆ Շումպետերի աշխատանքը բարձր գնահատանքի է արժանացել։ Նա պաշտոնավարել է ոչ միայն որպես Հարվարդի համալսարանի պրոֆեսոր (1932 թվականից մինչև իր կյանքի վերջը), այլ նաև էկոնոմետրիկ ընկերության նախագահ (1940—1941), Ամերիկյան տնտեսագիտական ընկերակցության նախագահ 1948 թվականին[22]։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Schumpeter, Joseph A. (1906). Über die mathematische Methode der theoretischen Ökonomie. Zeitschrift für Volkswirtschaft, Sozialpolitik und Verwaltung. Germany: Wien. OCLC 809174553.
  • Schumpeter, Joseph A. (1907). Das Rentenprinzip in der Verteilungslehre. Germany: Jahrbuch für Gesetzgebung, Verwaltung and Volkswirtschaft im Deutschen Reich.
  • Schumpeter, Joseph A. (1908). Das Wesen und der Hauptinhalt der theoretischen Nationalökonomie. Germany: Leipzig, Duncker & Humblot. OCLC 5455469.
Translated as: Schumpeter, Joseph A. (2010). The nature and essence of economic theory. New Brunswick, New Jersey: Transaction Publishers. ISBN 9781412811507. Translated by: Bruce A. McDaniel
  • Schumpeter, Joseph A. (1908). Methodological Individualism. Germany. OCLC 5455469.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) Pdf of preface by F.A. Hayek and first eight pages.
  • Schumpeter, Joseph A. (1909). Bemerkungen über das Zurechnungsproblem. Zeitschrift für Wolkswirtschaft, Sozialpolitik und Verwaltung. Germany: Wien. OCLC 49426617.
  • Schumpeter, Joseph A. (1910). Marie Ésprit Léon Walras. Germany: Zeitschrift für Wolkswirtschaft, Sozialpolitik und Verwaltung. OCLC 64863803.
  • Schumpeter, Joseph A. (1910). Über das Wesen der Wirtschaftskrisen. Zeitschrift für Wolkswirtschaft, Sozialpolitik und Verwaltung. Germany: Wien. OCLC 64863847.
  • Schumpeter, Joseph A. (1915). Wie studiert man Sozialwissenschaft. Schriften des Sozialwissenschaftlichen Akademischen Vereins in Czernowitz, Heft II. München und Leipzig, Germany: Duncker & Humblot. OCLC 11387887.
  • Schumpeter, Joseph A.; Opie, Redvers (1983) [1934]. The theory of economic development: an inquiry into profits, capital, credit, interest, and the business cycle. New Brunswick, New Jersey: Transaction Books. ISBN 9780878556984. Translated from the 1911 original German, Theorie der wirtschaftlichen Entwicklung.
  • Schumpeter, Joseph A. (author); Aris, Reinhold (translator) (1954). Economic doctrine and method: an historical sketch. New York: Oxford University Press. OCLC 504289265. {{cite book}}: |first1= has generic name (օգնություն) Translated from the 1912 original German, Epochen der dogmen – und Methodengeschichte. Pdf version.
    • Reprinted in hardback as: Schumpeter, Joseph A. (2011). Economic doctrine and method: an historical sketch. Translated by Aris, Reinhold. Whitefish Montana: Literary Licensing, LLC. ISBN 9781258003425.
    • Reprinted in paperback as: Schumpeter, Joseph A. (2012). Economic doctrine and method: an historical sketch. Translated by Aris, Reinhold. Mansfield Centre, Connecticut: Martino Fine Books. ISBN 9781614273370.
  • Schumpeter, Joseph A. (1914). Das wissenschaftliche lebenswerk eugen von böhm-bawerks. Zeitschrift für Wolkswritschaft, Sozialpolitik und Verwaltung. Germany: Wien. OCLC 504214232.
  • Schumpeter, Joseph A. (1915). Vergangenkeit und Zukunft der Sozialwissenschaft. Germany: München und Leipzig, Duncker & Humblot. Reprinted by the University of Michigan Library
  • Schumpeter, Joseph A. (1918). The crisis of the tax state. OCLC 848977535.
    • Reprinted as: Schumpeter, Joseph A. (1991), «The crisis of the tax state», in Swedberg, Richard (ed.), The economics and sociology of capitalism, Princeton, New Jersey: Princeton University Press, էջեր 99–140, ISBN 9780691003832
  • Schumpeter, Joseph A. (1919). The sociology of imperialisms. Germany: Archiv für Sozialwissenschaft und Sozialpolitik.
    • Reprinted as Schumpeter, Joseph A. (1989) [1951]. Sweezy, Paul M. (ed.). Imperialism and social classes. Fairfield, New Jersey: Augustus M. Kelley. ISBN 9780678000205.
  • Schumpeter, Joseph A. (1920). Max Weber's work. German: Der österreichische Volkswirt.
    • Reprinted as: Schumpeter, Joseph A. (1991), «Max Weber's work», in Swedberg, Richard (ed.), The economics and sociology of capitalism, Princeton, New Jersey: Princeton University Press, էջեր 220–29, ISBN 9780691003832
  • Schumpeter, Joseph A. (1921). Carl Menger. Zeitschrift für Wolkswritschaft, Sozialpolitik und Verwaltung. Germany: Wien. OCLC 809174610.
  • Schumpeter, Joseph A. (1927). Social classes in an ethnically homogeneous environment. Germany: Archiv für Sozialwissenschaft und Sozialpolitik. OCLC 232481.
    • Reprinted as: Schumpeter, Joseph A. (1989) [1951]. Sweezy, Paul M. (ed.). Imperialism and social classes. Fairfield, New Jersey: Augustus M. Kelley. ISBN 9780678000205.
  • Schumpeter, Joseph A. (1928). Das deutsche finanzproblem. Schriftenreihe d. dt. Volkswirt. Berlin, Germany: Dt. Volkswirt. OCLC 49426617.
  • Schumpeter, Joseph A. (1934), «Depressions: Can we learn from past experience?», in Schumpeter, Joseph A.; Chamberlin, Edward; Leontief, Wassily W.; Brown, Douglass V.; Harris, Seymour E.; Mason, Edward S.; Taylor, Overton H. (eds.), The economics of the recovery program, New York, New York London: McGraw-Hill, OCLC 1555914
  • Schumpeter, Joseph A. (1934), «The nature and necessity of a price system», in Harris, Seymour E.; Bernstein, Edward M. (eds.), Economic reconstruction, New York, New York London: McGraw-Hill, ISBN 9781258305727, OCLC 331342
  • Schumpeter, Joseph A. (1936), «Professor Taussig on wages and capital», in Taussig, Frank W. (ed.), Explorations in economics: notes and essays contributed in honor of F.W. Taussig, New York, New York: McGraw-Hill, էջեր 213–22, ISBN 9780836904352
  • Schumpeter, Joseph A. (2006) [1939]. Business cycles: a theoretical, historical, and statistical analysis of the capitalist process. Mansfield Centre, Connecticut: Martino Pub. ISBN 9781578985562.
  • Schumpeter, Joseph A. (2014) [1942]. Capitalism, socialism and democracy (2nd ed.). Floyd, Virginia: Impact Books. ISBN 978-1617208652.
  • Schumpeter, Joseph A. (1943), «Capitalism in the postwar world», in Harris, Seymour E. (ed.), Postwar economic problems, New York, New York London: McGraw-Hill, OCLC 730387
  • Schumpeter, Joseph A. (1946), «The future of private enterprise in the face of modern socialistic tendencies», in Conference, Papers (ed.), The economics and sociology of capitalism (ESC) Comment sauvegarder l'entreprise privée (conference papers), Montreal: Association Professionnelle des Industriels, էջեր 401–05, OCLC 796197764
  • Schumpeter, Joseph A.; Crum, William Leonard (1946). Rudimentary mathematics for economists and statisticians. New York, New York London: McGraw-Hill. OCLC 1246233.
  • Schumpeter, Joseph A. (1946), «Capitalism», in Bento, William (ed.), Encyclopædia Britannica, Chicago: University of Chicago
  • Schumpeter, Joseph A. (2009) [1948], «There is still time to stop inflation», in Clemence, Richard V. (ed.), Essays: on entrepreneurs, innovations, business cycles, and the evolution of capitalism, Nation's business, vol. 1, New Brunswick, New Jersey: Transaction Books, էջեր 241–52 9781412822749
  • Schumpeter, Joseph A. (1949), «Economic theory and entrepreneurial history», in Wohl, R. R. (ed.), Change and the entrepreneur: postulates and the patterns for entrepreneurial history, Research Center in Entrepreneurial History, Cambridge, Massachusetts: Harvard University Press, OCLC 2030659
  • Schumpeter, Joseph A. (1949), «The historical approach to the analysis of business cycles», in National Bureau of Economic Research (NBER), Conference (ed.), NBER Conference on Business Cycle Research, Chicago: University of Chicago Press
  • Schumpeter, Joseph A. (1951). Ten great economists: from Marx to Keynes. New York Oxford: Oxford University Press. OCLC 166951.
  • Schumpeter, Joseph A. (1969) [1951]. Clemence, Richard V. (ed.). Essays on economic topics of J.A. Schumpeter. Port Washington, New York: Kennikat Press. ISBN 9780804605854.
  • Schumpeter, Joseph A. (1954). History of economic analysis. London: Allen & Unwin. ISBN 9780415108881. Edited from a manuscript by Elizabeth Boody Schumpeter.
  • Schumpeter, Joseph A. (1989) [1951]. Sweezy, Paul M. (ed.). Imperialism and social classes. Fairfield, New Jersey: Augustus M. Kelley. ISBN 9780678000205.
  • Schumpeter, Joseph A. (2014). Mann, Fritz Karl (ed.). Treatise on money. Translated by Alvarado, Ruben. Aalten, the Netherlands: Wordbridge Publishing. ISBN 9789076660363.
    • Originally printed as: Schumpeter, Joseph (1970). Das wesen des geldes. Neuauflage, Göttingen, Germany: Vandenhoeck & Ruprecht. ISBN 9783525131213. Reprinted in 2008.
  • Schumpeter, Joseph A. (1991). Swedberg, Richard (ed.). The economics and sociology of capitalism. Princeton, New Jersey: Princeton University Press. ISBN 9780691003832.

Ամսագրային հոդվածներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 regional database of the Regional Library of Highlands (չեխերեն)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  7. 7,0 7,1 7,2 Шумпетер Йозеф // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  8. Find A Grave — 1996.
  9. 9,0 9,1 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/memoriam
  10. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  11. CONOR.Sl
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 Mathematics Genealogy Project — 1997.
  13. «Joseph Alois Schumpeter: Biography». Library of Economics and Liberty. Econlib.org. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  14. Westland, J. Christopher (2016). Global Innovation Management. Macmillan International. էջ 192. ISBN 9781137520197. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.(չաշխատող հղում)
  15. Topol, Eric (2012). The Creative Destruction of Medicine: How the Digital Revolution Will Create Better Health Care. Basic Books. էջ v. ISBN 9780465025503. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին. «popularized the term creative destruction.»
  16. Stone, Brad; Vance, Ashlee (2009 թ․ հունվարի 25). «$200 Laptops Break a Business Model». New York Times. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին. «Indeed, Silicon Valley may be one of the few places where businesses are still aware of the ideas of Josephine Schumpeter, an economist from Austria who wrote about business cycles during the first half of the last century. He said the lifeblood of capitalism was 'creative destruction.' Companies rising and falling would unleash innovation and in the end make the economy stronger.»
  17. Allen, Robert Loring (1991). Opening Doors: the Life and Work of Joseph Schumpeter: Europe (Volume 1). ASIN B00ZY8X8D4.
  18. Reisman D. Schumpeter's Market: Enterprise and Evolution. — Cheltenham, UK: Edward Elgar, 2004. — P. 4. — 249 p. — ISBN 1-84376-164-5
  19. Shionoya Y. Shumpeter and his surroundings: on overview // Schumpeter and the Idea of Social Science: A Metatheoretical Study. — Cambridge: Cambridge University Press, 2007. — P. 14. — 354 p. — ISBN 978-0-521-43034-0
  20. Shionoya, 2007, էջ 14—15
  21. 21,0 21,1 Шумпетер Й. Предисловие В. С. Автономова "Несвоевременные" мысли Йозефа Шумпетера // Капитализм, социализм и демократия / Предисл. и общ. ред. В. С. Автономова. — М.: Экономика, 1995. — 540 с. — ISBN 5-282-01415-7
  22. 22,0 22,1 22,2 Hedtke, U. «Joseph Alois Schumpeter – Kurzbiographie» (գերմաներեն). schumpeter.info. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
  23. Селигмен Б. Менгер, фон Визер и возникновение австрийской школы // Основные течения современной экономической мысли. — М.: Прогресс, 1968. — 600 с.
  24. Базилевич, 2006, էջ 316

Գրականություն Յոզեֆ Շումպետերի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոզեֆ Շումպետեր» հոդվածին։