Գրքերի հավաքածու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրքերի հավաքածու․ ձախից աջ, հեղինակներ՝ Tyndall, Collingwood, H. M. Field, Bryce, Woolf, և Asimov

Գրքերի հավաքածու, գրքերի հավաքորդություն, ներառյալ՝ տվյալ կոլեկցիոներին հետաքրքրող գրքերի որոնումը, ձեռք բերումը, դասակարգումը, ցուցակագրումը, ցուցադրումը, պահումը և պահպանումը։ Գրքերի հանդեպ սերը կոչվում է գրքասիրություն կամ բիբլիոֆիլիա (bibliophilia), իսկ նա, ով սիրում է կարդալ, հիանալ, և այն անձը, որը հավաքում է գրքեր հաճախ կոչվում է գրքասեր կամ բիբլիոֆիլ (bibliophile), բայց կարող է նաև կոչվել բիբլիոլեթր (bibliolater), որը նշանակում է չափազանց նվիրված լինել գրքերին, կամ գրքամոլ, որը մեկ այլ տերմին է գրքի հանդեպ սեր ունեցող մարդկանց համար։

Գրքեր հավաքելը կարող է հեշտ և էժան լինել։ Գոյություն ունեն միլիոնավոր նոր և օգտագործված գրքեր, և հազարավոր գրախանութներ, այդ թվում՝ գրքերի օնլայն խանութներ, ինչպիսիք են Abebooks, Alibris, Amazon և Biblio.com կայքերը։ Գրքերը կարող են հավաքվել նաև աուդիո ձևաչափով այնպիսի կայքերի միջոցով, ինչպիսիք են Audible, Google Audiobooks, Librivox, Kobo Audiobooks և Downpour կայքերը։ Օգտատերերը կարող են ունենալ մեծ գրադարան, նրանք կարող են ցանկացած պահի մուտք գործել հեռախոսի, պլանշետի կամ համակարգչի միջոցով[1]։ Տպագիր գրքերի պես, աուդիո գրքերը նույնպես կարող են կուտակվել երկար տարիների ընթացքում։ Գրքերի հարուստ կոլեկցիոներները ձգտում են այնպիսի հազվագյուտ օրինակների, ինչպիսիք են Գութենբերգի Աստվածաշունչը և Շեքսպիրի «Առաջին Ֆոլիո»-ն, գրքեր, որոնք և՛ հայտնի են, և՛ չափազանց արժեքավոր։ Ավելի քիչ միջոցներ ունեցողները կարող են հավաքել սիրելի հեղինակի գործերը, ժամանակակից գրողների առաջին հրատարակությունները կամ գրքեր՝ որևէ թեմայի շուրջ։ Գրքերի արժեքը, ընդհանրապես, կախված է տվյալ հրատարակության պահանջարկից, առկա օրինակների թվից և գրքի վիճակից[2]։ Օրինակ՝ «And to Think That I Saw It on Mulberry Street» գրքի առաջին հրատարակության արժեքը կարող է հասնել 12,000 դոլարի, եթե այն գտնվում է լավ վիճակում։ Որոշ կոլեկցիոներներ միանում են ընկերությունների, ինչպիսին է «The Fine Press Book Association» ընկերությունը, որը նախատեսված է այն կոլեկցիոներների համար, ովքեր հետապնդում են ժամանակակից նուրբ տպագրությանը։ «The Private Libraries Association» ընկերությունը նույնպես անդրադառնում է ժամանակակից նուրբ տպագրությանը, բայց այն ավելի ընդհանրական է։

Գրքերի հավաքման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին աշխարհում պապիրուսները և մագաղաթները (գրքի առաջին օրինակները ձեռագրի տեսքով) հավաքվել են թե՛ հրատարակությունների և թե՛ առանձին անհատների կողմից։ Պահպանվել են հիշատակումներ նաև այդ դարաշրջանի գրքասերների մասին։ Պատմաբան Քսենոփոնը արհամարհական ձևով է գրել մի մարդու մասին, ով փորձել էր ավելի շատ գրքեր հավաքել, քան իր ընկերները[3]։ Սենեկա Կրտսերը թերահավատորեն էր վերաբերվում նրանց, ովքեր հավաքում էին գրքեր, որոնք չէին կարդում[3]։ Նա հարցնում էր․ «Այդքան շատ գրադարաններ և գրքեր ունենալու օգուտը ո՞րն է, եթե գրքեր հավաքողը վերնագրերն հազիվ թե կարողանա կարդալ իր ողջ կյանքի ընթացքում»[4]։ Արևմտյան հնության գրքեր հավաքողները գնահատում էին ճշգրիտ տառադարձությունը և բարձրորակ նյութերը[3]։

1344 թվականին անգլիացի եպիսկոպոս Ռիչարդ դե Բուրին գրել է «The Philobiblion» ակնարկների ժողովածուն, որտեղ նա գովաբանել է գրքերի հանդեպ եղած սերն ու գնահատանքը[5]։ Ֆիլիպ Բարի թագավորը հավաքել է «մոտ վեց հարյուր ձեռագրերի հավաքածու իր թագավորության գագաթնակետին»[6], որն այդ ժամանակ ամենամեծ մասնավոր հավաքածուն էր։

15-րդ դարում Յոհան Գուտենբերգի հայտնագործած տպագրահաստոցի ի հայտ գալիս, որը հանգեցրեց էժան և շատ գրքերի հրատարակությանը, ինչպես նաև Վերածննդի դարաշրջանի տնտեսական, սոցիալական և քաղաքական փոփոխություններից հետո գրքերի հավաքելը մեծ առաջընթաց ունեցավ։ Ժան Գրոլյեն՝ Ֆրանսիայի գլխավոր գանձապահը, այս ժամանակշրջանի ամենամեծ գրքասերն էր և գիրքեր հավաքողը[7]։ Գրոլյեն ուներ 3000 գրքից բաղկացած գրադարան և հայտնի էր նրանով, որ սիրում էր լատինական դասականներ և հարուստ զարդարանք ունեցող գրքեր։ Նա եղել է «Aldine Press»-ի հովանավորը, որը հիմնադրվել է Վերածննդի դարաշրջանի նշանավոր տպագրիչ, խմբագիր և հրատարակիչ Ալդուս Մանուտիուս Ավագի կողմից։

Հեղափոխության ժամանակ բազմաթիվ վանական գրադարաններ ոչնչացվել են, դրանց պարունակությունը հաճախ՝ նույնպես։ Անգլիացի հնավաճառն արձագանքել է Հենրի VIII-ի կողմից վանքերի ոչնչացման գործընթացին։ Էդուարդ VI-ի հանձնակատարները թալանել են համալսարանի, քոլեջի և վանական գրադարանները։ Եվ գրքերը ոչնչացումից փրկելու համար նրանք, ովքեր կարող էին, օրինակ՝ արքեպիսկոպոս Մեթյու Պարկերը և Սըր Ռոբերտ Քոթոնը, սկսեցին հավաքել դրանք։

17-րդ դարի վերջին միլիոնավոր տպագիր գրքեր շրջանառության մեջ էին մտել, և սկսել էին տեղի ունենալ գրքերին նվիրված աճուրդներ, նաև թողարկվել գրքերին նվիրված տպագիր հավաքածուներ գրավաճառների և աճուրդ իրականացնող ընկերությունների կողմից Եվրոպայում և Ամերիկայում[8], ինչը հանգեցրեց գրքեր հավաքելու աճին՝ ավելի գրագետ հասարակության շրջանում։

18-րդ դարում ռոմանտիզմի դարաշրջանի սկսվելու և դրա անցյալի վրա կենտրոնանալու հետ միասին, գրքեր հավաքողները սկսեցին հետաքրքրություն ցուցաբերել հին գրքերի, հնատիպ հրատարակությունների և ձեռագրերի նկատմամբ։ Այս նոր շեշտադրումը սկսվել էր հին գրքերի՝ շուկայում մեծ շրջանառությունից Ֆրանսիական հեղափոխության և Նապոլեոնյան պատերազմների[9] ընթացքում վանական և արիստոկրատական գրադարանների ոչնչացումից հետո։

Բրիտանական Ուիգ քաղաքական գործիչ Ջորջ Ջոնը, 2-րդ կոմս Սփենսերը (1758-1834) հավաքել է տասնյակ հազարավոր հատորներ։ Նրա հավաքածուի ամենալավ հատորների թվում էին դասականների առաջին հրատարակությունները՝ աշխատություններ, որոնք հրապարակվել են հայտնի հրատարակչությունների կողմից, հատկապես «Aidine Press»-ի հրատարակությունների գրեթե ամբողջական հավաքածուն և շատ Աստվածաշնչեր[10]։ 1812 թվականին նա հիմնել է Ռոքսբուրգ գրքասերների ակումբը։

Սըր Թոմաս Ֆիլիպսը (1792-1872) հավաքել է 40,000 տպագիր գիրք և 60,000 ձեռագրեր[11]։ Նա «ձեռագրերի ամենամեծ հավաքողն էր, որ աշխարհը երբևէ ճանաչել է»[12]։ Նրա հավաքագրման նախանձախնդիր ջանքերը, որը Թոմաս Ֆրոգնալ Դիբդինն անվանել է բիբլիոմանիա, հանգեցրել է նրան, որ պահպանվել են պատմական շատ նյութեր, մասնավորապես ձեռագրեր, որոնք հակառակ դեպքում կոչնչացվեին։

19-րդ դարում զարգացած Միացյալ Նահանգները ականատես եղավ «Տիտան» հրատարակչական խմբի հրատարակած գրքերը հավաքողների հայտնվելուն, ինչպիսիք են երկաթուղային մագնատ Հենրի Հանթիգթոնը և ֆինանսիստ, բանկիր Ջ․ Պիերպոնտ Մորգանը[13]։

Արժեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքերի արժեքը հիմնականում կախված է տվյալ գրքի պահանջարկից, գննման համար առկա օրինակների քանակից և տվյալ օրինակի վիճակից։ Ինչպես մյուս հավաքածուների դեպքում, արժեքը բարձրանում և նվազում է տվյալ հեղինակի, վերնագրի կամ թեմայի հանրաճանաչության հետ մեկտեղ։

Վաճառվող գրքերի հսկայական քանակի պատճառով հավաքագրվող գրքերի գնային միասնական ուղեցույց չկա։ Գրավաճառները առցանց գրախանութներում որոշակիորեն նշում են վաճառվող օրինակների ընթացիկ շուկայական արժեքները։

«Rothschild» աղոթագիրքը վաճառվել է 13,6 միլիոն դոլարով, իսկ «St Cuthbert» ավետարանը վաճառվել է 14,7 միլիոն դոլարով։ Այս երկու կրոնական նյութերն էլ վաճառվել են 2012 թվականին։ «The Northumberland Bestiary» ձեռագիր մատյանը վաճառվել է 20 միլիոն դոլարով 2007 թվականին։ «The New Book of Tang» գիրքը վաճառվել է 17,1 միլիոն դոլարով 2018 թվականին։ Ուիլյամ Շեքսպիրի «Առաջին Ֆոլիո» պիսների ժողովածուն, որը տպագրվել է 1623 թվականին, վաճառվել է 6,2 միլիոն դոլարով 2001 թվականին։ «An Action Comics»-ի #1 թողարկումը վաճառվել է 2014 թվականին ռեկորդային արժեքով՝ 3,2 միլիոն դոլար, կազմի հետ միասին, որի առանձին արժեքն էր 10 ցենտ[14]։

Վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես մյուս հավաքածուների դեպքում, գրքի արժեքը, ի վերջո, կախված է ֆիզիկական վիճակից։ Տարիների ընթացում բեռնաթափումը, տեղափոխումը և պահպանումը իրենց ազդեցությունն են թողնում շապիկի, էջերի և ամրացման վրա։ Գրքերը կարող են վնասվել արևից, միջատներից և խոնավությունից։ Թղթի պատրաստման ընթացքում առաջացած թթուն կարող է էջերի վրա շականակագույն բծեր առաջանալու պատճառ դառնալ, որը կոչվում է ֆոքսինգ (foxing), այդ բծերը աստիճանաբար դառնում են շականակագույն, որը կոչվում է մգացում (tanning) և ի վերջո էջերը փշրվում են։

Տարածված թերություններից են՝ ընդհանուր մաշվածությունը և պատռվածությունը, կազմի եզրերի մաշվածությունը, քերծվածքները և անցքերը, նախորդ սեփականատիրոջ անունը, որը գրված է գրքին, պիտակը, կեղտն ու հետքերը, ծալված էջերը, ընդգծումը, և եզրային նշումները, ջրից վնասվելը, պատռված եզրերը, վերջնաթղթերը և էջերը, ինչպես նաև նկարազարդումները կամ ամբողջական վերնագրերը, որոնք թաքցված չեն կամ ամբողջովին բացակայում են։

Եթե գիրքը լավ վիճակում է, ապա այն պետք է լինի ուղղանկյուն պինդ մարմին, երբ չի օգտագործվում, լինի ուղղաձիգ դիրքում կամ հակառակ կողմի վրա։ Եթե գիրքը քառակուսի չէ, սովորաբար նրա համար, որ պահարանի վրա թեք է դրված կամ թեքված է դեպի աջ կամ ձախ, երբ հակառակ կողմով է դրված, ապա այն ձևափոխված է։ Եթե կազմը ծռվում կամ ընդլայնվում է, սովորաբար խոնավության հանկարծակի փոփոխության պատճառով, ապա գիրքը թեքված է (աղեղի պես)։ Հաստ կոշտ գրքերում էջերը նույնպես հակված են ծալվելու, նույնիսկ եթե հարթ դրված են դարակի վրա։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր գրքերը հասանելի են գրախանութներում և առցանց։ Բազմաթիվ գրախանութներ մասնագիտանում են ոչ տպագիր, օգտագործված, անտիկ, հազվագյուտ գրքերի, ինչպես նաև հավաքածուի համար նախատեսված գրքերի մեջ։ Առցանց գրախանութները, ինչպիսիք են Abebooks, Alibris, Amazon և Biblio կայքերը խրախուսում են այլ խանութների և անհատների վաճառել գրքեր իրենց կայքերի միջոցով և գանձում են միջնորդավճար։

Անտիկ, հավաքածուի համար նախատեսված գրքերի խանութները կարող են ունենալ մի քանի գիրք վաճառքի համար։ Աճուրդ իրականացնող խոշոր ընկերությունները վաճառում են հավաքածուի համար որակյալ գրքեր, իսկ աճուրդ իրականացնող տեղական ընկերությունները կարող են վաճառել ստվարաթղթե կազմով գրքեր։ Խնայ-խանութները (thrift shop և second-hand) սովորաբար ունենում են գրքերի բաժին։ Այլ աղբյուրներ են գույքի, բակի, ավտոտնակի վաճառքը կամ բարեգործական դրամահավաքները։

Հին գրքերի հավաքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին գրքերի հավաքումը գրեթե կարելի է բնորոշել որպես հետաքրքրություն տպագրված գրքերի նկատմամբ 1900 թվականից առաջ։ Այն կարող է ընդգրկել 19-րդ, 18-րդ, 17-րդ, 16-րդ և 15-րդ դարերի գրքերի նկատմամբ հետաքրքրությունը։ Հին գրքեր հավաքողները հետաքրքրվում են ոչ միայն առաջին հրատարակություններով, չնայած կարող են նաև դրանով հետաքրքվել։ 1455 թվականից առաջ ստեղծված եվրոպական գրքերը բոլորն էլ ձեռագիր են, հետևաբար, հանդիսանում են եզակի պատմական իրեր, որոնցում «խմբագրում» և «հրատարակում» հասկացությունները տեղին չեն։ Անտիկ իրերի սիրահարները հետաքրքրություն են ցուցաբերում նաև գեղեցիկ կազմերով և բարձրորակ թղթերով գեղեցիկ ձևավորված գրքերի նկատմամբ։ Մինչև 1770 թվականը տպագրված շատ գրքերի համար առաջին հրատարակությունը միշտ չէ, որ հասանելի է գնի և/կամ մատչելիության պատճառով։ Այդ հետաքրքրության ժամանակաշրջանի ավելի ուշ հրատարակությունները/տպագիր հրատարակությունները դեռևս հաճախ ցանկալի են հին հավաքածուի համար, քանի որ դրանք նաև իրեր են։

«Կորուսյալ դրախտը» վեպի սկիզբ, 1720 թվականի պատկերազարդ հրատարակություն։ Առաջին հրատարակությունը չէ, սակայն ցանկալի օրինակ է եղել հին գրքեր հավաքողների համար։

Օրինակ՝ Ջոն Միլթոնի «Կորուսյալ դրախտը» (1667) վեպի առաջին հրատարակությունը կարող է հավասարվել տան համար վճարվող գումարին։ Այնուամենայնիվ, 1688 թվականի առաջին պատկերազարդ Ֆոլիո հրատարակությունը, որը տեխնիկական պատճառներով ավելի ուշ է հրատարակվել, արժե միայն հրատարակության մի մասը, սակայն մինչ օրս հազարավոր դոլարներ են ծախսվում, որպես Միլթոնի ապրած ժամանակաշրջանի պատկերազարդ գիրք։

Ալեքսանդր Փոփի «Իլիական» և «Ոդիսական» վիպերգերի թարգմանությունների բազմաթիվ հրատարակություններ են եղել։ 1715-1720 թվականների առաջին հրատարակությունը քիչ է արժենում, մինչդեռ մի փոքր ավելի ուշ լույս տեսած 18-րդ դարի հրատարակությունները, շատ ավելի էժան են, սակայն դեռևս բարձր արժեք ունեն։ Ջոն Օգիլբիի 17-րդ դարի Հոմերոսի «Իլիական» և «Ոդիսական» վիպերգերի թարգմանությունները թանկ են, բայց ոչ այնքան, որքան Փոփի թարգմանության առաջին հրատարակությունը։ Դա մասամբ պայմանավորված է նրանով, որ 1666 թվականին Լոնդոնի մեծ հրդեհի ժամանակ հավանաբար ոչնչացել են Օգիլբիի առաջին հրատարակության զգալի թվով օրինակներ։

15-րդ դարի վերջին շարժական տպագրության առաջին անգլիացի տպագրիչը Քեքստոնն էր։ Նրա գրքերի 15-րդ դարի հրատարակությունները շատ հազվադեպ են տպագրվում։ Երբեմն 16-րդ դարի հրատարակությունները, որոնք նման են Քեքսթոնի գրքերի հայտնվելուն, հայտնվում են հին գրքեր վաճառողների և աճուրդավարների մոտ, հաճախ շատ բարձր գներով։ Շեքսպիրի 1623 թվականի վերջին «Առաջին ֆոլիո»-ն (Ուիլյամ Շեքսպիրի հավաքած աշխատանքների առաջին հրատարակությունը) 2006 թվականին գրանցել է ռեկորդ հասնելով մինչև 5,5 միլիոն։ Ավելի ուշ 17-րդ դարում Ուիլյամ Շեքսպիրի «Ֆոլիո»-ն կարող է դեռևս արժենալ մոտավորապես այնքան, որքան մի փոքր տունը, սակայն դրանք համեմատաբար հասանելի են, մինչդեռ «Առաջին Ֆոլիո»-ի գրեթե բոլոր պահպանված օրինակները պատկանում են գրադարաններին, թանգարաններին կամ համալսարաններին, ուստի քիչ հավանական է, որ դրանք լինեն վաճառքում։ Հնություն հավաքողների համար, թե ինչպես է տվյալ գրքի աշխատանքը համապատասխանում ավելի լայն պատմական համատեքստին, կարող է նույնքան կարևոր լինել, որքան հրատարակությունը, նույնիսկ եթե այն առաջին հրատարակությունը չէ։

Հետաքրքիր են նաև այն գրքերը, որոնք նախկինում պատկանել են հայտնի մարդկանց կամ բարձր կարգավիճակ ունեցող անձանց, օրինակ՝ թագավորական ընտանիքի անդամներին կամ ազնվականությանը։ Հետևելով հին գրքերի պատմությանը, որը կոչվում է «ծագում», կարող է նկատելի ազդեցություն ունենալ օրինակի արժեքի վրա, նույնիսկ եթե այն ինքնին ցանկալի չէ։ Օրինակ՝ 18-րդ դարի ոչ այնքան կարևոր գրքի օրինակը, որը հայտնի էր որպես Վոլտերի սեփականություն, կհասներ մի արժեքի, որը շատ անգամ գերազանցում էր իր առանձին շուկայական արժեքին, պարզապես այն պատճառով, որ այն մի ժամանակ եղել էր Վոլտերի սեփականությունը։ Նախկին գրքերի սեփականատերերը հաճախ ստորագրում էին իրենց օրինակները կամ պիտակավորում, և հաճախ դժվար չէ ճանաչել նախկին հայտնի տիրոջը, եթե դրա ծագոгմը լավ է փաստագրված։ Հայտնի մարդկանց սեփականություն հանդիսացող գրքերը, որոնք նույնպես կապված են հեղինակի հետ (հաճախ որպես հեղինակի նվեր, որն ունի գրավոր հատված ուղղված ստացողին) հայտնի են որպես ասոցիացիայի օրինակներ[15]։

Ամերիկյան դպրոցի գրադարանը շատ հազվագյուտ բազմալեզու հատորների հավաքածուի օրինակ է շատ հայտնի կամ ճանաչված հեղինակների ստեղծագործություններով։ Ըստ երևույթին, գոյություն ունեցող միակ ամբողջական հավաքածուն պատկանում է Սմիթսոնյան ինստիտուտի Ամերիկայի պատմության ազգային թանգարանին[16][17]։

Հայտնի գիրք հավաքողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սըր Թոմաս Ֆիլիպս
  • Ֆրենսիս Փլեյս
  • Աբրահամ Ռոզենբախ
  • Լեսինգ Ջ.Ռոզենվալդ
  • Էլեն Գ․ Կ․ Ռուբեն
  • Խոակին Ռուբիո ի Մունյոս
  • Արտուրո Ալֆոնսո Շոմբուրգ
  • Ջոն Մաքքեյ Շոու
  • Մարտին Շոյեն
  • Ֆրեդերիկ Սկիֆ
  • Ադամ Սմիթ
  • Ուլթեր Վ․ Սթոն
  • Թոմաս Վ․ Սթրիթեր
  • Լևինուս Ուորներ
  • Էնդրյու Ուայթ
  • Հարրի Էլկինս Ուայդեներ

Գրքերի հավաքում Չինաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստանում գրքերի հավաքման պատմությունը սկսվում է ավելի քան երկու հազարամյակից։ Չինաստանում գրքեր հավաքելու կարևոր ջանքերը սկիզբ դրվեց Հան դինաստիայի սկզբում, կառավարության կողմից, քանի որ շատ կարևոր գրքեր այրվեցին Ցին դինաստիայի ժամանակ։ Այդ ժամանակից ի վեր Չինաստանում սկսել է մեծ թափ առնել գրքերի հավաքումը, հատկապես վաղ Թան դինաստիայի բլոկային տպագրության գյուտից հետո, երբ թե՛ կայսերական և թե՛ մասնավոր հավաքածուները արագ տարածվում էին ողջ երկրով մեկ։ Սակայն գրքերի հավաքման համակարգված ուսումնասիրությունը սկսվեց միայն Ցին դինաստիայի ժամանակ[փա՞ստ]։

Տերմինաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Cangshulou ((Չինարեն) "book collecting tower"): Գրադարան, ինչպես մասնավոր Tianyi Chamber (天一閣), ամենահին գոյություն ունեցող գրադարանը Չինաստանում Wenyuan Chamber (文淵閣), որտեղ հավաքված աշխատանքները Siku Quanshu պահպանվել են
  • Jinxiangben ((Չինարեն) "headscarf box edition"): փոքրիկ հին հրատարակություն
  • Jiupingzhuang ((Չինարեն) "old paperback") or Jiushu (舊書 «հին գրքեր»)։ հին գրքեր, որոնք հրատարակվել են 1911 թվականից հետո, երբ անկում ապրեց Ցին դինաստիան
  • Maobianben ((Չինարեն) "hairy-side edition"): ընդլայնված հրատարակություններ
  • Songben ((Չինարեն) "Song edition") or Songban (宋版 "Song edition"): ընթացքում հրատարակված տպագիր գրքերի արգելափակում Song Dynasty, բարձր է գնահատվում կոլեկցիոներների կողմից
  • Xianzhuangshu ((Չինարեն) "thread-bound book"): սովորաբար վերաբերում են մինչև 1911 թվականը հրատարակված գրքերին

Վիրտուալ գրքերի հավաքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրտուալ գրքերի հավաքումը կարելի է բնութագրել որպես թվային ձևաչափով գրքեր հավաքելու գործընթաց (վիրտուալ) համակարգչի կամ այլ էլեկտրոնային սարքի վրա։ Գրքասերը կարող է գնել էլեկտրոնային գրքեր՝ ներբեռնելով դրանք կամ պատճենելով փոխառված մեդիաներից, ինչպիսիք են CD-ները և DVD-ները։ Այնուամենայնիվ դա կարող է խախտել հեղինակային իրավունքի մասին օրենքը՝ կախված այն արտոնագրից, որի ներքո թողարկվել է էլեկտրոնային գիրքը։ Գուտենբերգ նախագծի և նմանատիպ շատ ազատ հավաքածուների միջոցով գնված էլեկտրոնային գրքերը օրինական են, քանի որ դրանք հեղինակային իրավունքից դուրս են, դրանք թողարկվել են «Creative Commons» արտոնագրի ներքո կամ հանրայնացված են։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. February 2020, Jacob Parker 03. «The best audiobook sites 2020: easy listening anywhere». TechRadar (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  2. «Collecting, Identifying, and Valuing First Edition Dr. Seuss Books». 1stedition.net. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 3-ին.
  3. 3,0 3,1 3,2 Holzenberg, 2019, էջ 816
  4. Seneca the Younger, Aubrey Stewart, tr., Of Peace of Mind, London: George Bell and Sons, 1900 (Bohn's Classical Library Edition), Book X; republished on en.wikisource.org. Retrieved 14 November 2017. Of Peace of Mind is a translation of Seneca's De Tranquillitate Animi.
  5. Martin, S. S. (1986). Richard D'Aungerville de Bury, 1287-1345 (England, Bishop of Durham). Emory University. ProQuest Dissertations and Theses, p. 24.
  6. Leah Dobrinska, Philip the Good: Early Book Collector, Patron of the Arts, bookstellyouwhy.com. Retrieved 15 November 2017.
  7. Gabriel Austin, The Library of Jean Grolier: A Preliminary Catalogue, New York: The Grolier Club, 1971, pp. 1-4.
  8. Jeremy Norman, The First Book Catalogue Published in America (1693), historyofinformation.com. Retrieved on 26 November 2017.
  9. Owen Chadwick, "The Acton Library", in: Peter Fox, ed., Cambridge University Library: The Great Collections, Cambridge University Press, 1998, p. 142.
  10. William Younger Fletcher, English Book Collectors, London: Kegan Paul, Trench, Trubner and Company, 1902 (The English Bookman's Library), pp. 309-312.
  11. Phillipps, Thomas (DNB00), Dictionary of National Biography, 1885-1900, Volume 45. Retrieved 12 March 2018.
  12. Seymour de Ricci, English Collectors of Books & Manuscripts (1530-1930) and Their Marks of Ownership. The Sandars Lectures 1929-1930, Cambridge University Press, 1930; reprinted Indiana University Press, 1960, p. 119. Retrieved 13 March 2018.
  13. Stephen Ferguson, Collecting in 19th Century America, princeton.edu. Retrieved 13 March 2018.
  14. Gonzalez, Eileen (2019 թ․ դեկտեմբերի 9). «Grab Your Wallet, Here Are the Most Expensive Books Ever Sold». BOOK RIOT (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 3-ին.
  15. «Association Copies». AbeBooks Inc. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 13-ին.
  16. «The American School Library» (անգլերեն). Harper & Brothers. 1839. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 7-ին.
  17. Hamel], Michael Olmert; [introduction by Christopher de (1992). The Smithsonian book of books (1. ed.). Washington, D.C.: Smithsonian Books. ISBN 0-89599-030-X.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  18. «Lancashire Evening Post Darren Ashcroft». 2011 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 3-ին.
  19. «The Clifton Waller Barrett Library of American Literature». University of Virginia Library. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 11-ին.
  20. Twentieth Century Book Collectors and Bibliographers.0-7876-3072-1. DLB Vol 201 p.81-88
  21. Basbanes, Nicholas A. (1999). A Gentle Madness: Bibliophiles, Bibliomanes, and the Eternal Passion for Books. New York: Henry Holt. էջ 461. ISBN 9780805061765. Վերցված է 2010 թ․ ապրիլի 11-ին.
  22. «Houghton Library: History». Harvard College Library. c. 2010. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 11-ին.
  23. Reif, Rita (1988 թ․ դեկտեմբերի 21). «Library of 10,000 Rarities To Be Sold at Sotheby's». The New York Times. Վերցված է 2010 թ․ ապրիլի 11-ին.

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Holzenberg, Eric J. (2019 թ․ սեպտեմբերի 16). «Book Collecting». In Eliot, Simon; Rose, Jonathan (eds.). A Companion to the History of the Book. Wiley (publisher). էջեր 815–826. doi:10.1002/9781119018193.ch54. ISBN 978-1-119-01817-9.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ahearn, Allen and Patricia. Book Collecting: A Comprehensive Guide. New York: Putnam, 1995. 0-399-14049-2.
  • Ahearn, Allen and Patricia. Collected Books: The Guide to Values. New York: Putnam, 2001. 0-399-14781-0.
  • American Book Prices Current (annual, 1894/1895 onwards)
  • Bernard, Philippa, Leo Bernard and Angus O'Neill, eds. Antiquarian Books: A Companion for Booksellers, Librarians and Collectors. Aldershot, Hants., Scolar Press, 1994.
  • Brown, James Duff. The Small Library: A Guide to the Collection and Care of Books. London & New York: Routledge, 1907.
  • Carter, John. ABC for Book Collectors. 8th ed. edited by Nicolas Barker. New Castle, DE: Oak Knoll; London: British Library, 2004. 1-58456-112-2 (Oak Knoll).
  • Carter, John. New Paths in Book-Collecting: Essays by Various Hands. London: Constable & Co.; New York: Charles Scribner's Sons, 1934; reprinted Freeport, N.Y.: Books for Libraries, 1967.
  • Carter, John. Taste and Technique in Book-collecting, with an Epilogue. Pinner, Middlesex: Private Libraries Association, 1970 (The Sandars Lectures in Bibliography, 1947). 0-900002-30-1.
  • Cella, Bernhard. Collecting Books: A selection of recent Art and Artists' Books produced in Austria
  • Chidley, John. Discovering Book Collecting. Shire Publications, 1982; 2nd ed., 2004.
  • Connolly, Joseph. Collecting Modern First Editions (1977).
  • Greenfield, Jane. The Care of Fine Books. New York: Lyons & Burford, 1988. 1-55821-003-2.
  • W. C. Hazlitt: The Book Collector: A general survey of the pursuit and of those who have engaged in it at home and abroad from the earliest period to the present ... . London: J. Grant, 1904 (published over a century ago, but still worth dipping into).
  • Hofer, Philip, Ray Nash, Harold Hugo, and Roderick Stinehour. 1968. Philip Hofer as author and publisher. [Cambridge, Mass.]: Harvard College Library, Department of Printing & Graphic Arts.
  • McBride, Bill. Book Collecting for Fun and Profit. Hartford, CT: McBride/Publisher, 1997. 0-930313-05-4.
  • McBride, Bill. A Pocket Guide to the Identification of First Editions. Sixth ed. Hartford, CT: McBride/Publisher, 2000. 0-930313-06-2.
  • McBride, Bill. Points of Issue. Third ed. [Hartford, CT]: McBride/Publisher, 1996. 0-930313-04-6.
  • Miller, Stephen. Book Collecting: A Guide to Antiquarian and Secondhand Books. Royston, Hertfordshire, Provincial Book Fairs Association, 1994.
  • Peters, Jean (Editor). Book Collecting: A Modern Guide. New York and London: R.R. Bowker and Company, 1977. 0-8352-0985-7.
  • Peters, Jean, ed. Collectible Books: Some New Paths. New York and London: R. R. Bowker, 1979. 0835211541.
  • Quayle, Eric. A Collector's Book of Books. New York: Clarkson N. Potter, Inc., 1971; London: Studio Vista, 1971.
  • Rees-Mogg, William . How to Buy Rare Books: A Practical Guide to the Antiquarian Book Market. Oxford: Phaidon, 1985 (Christie's collectors guides) 0-7148-8019-1
  • Rota, Anthony. Books in the Blood. Pinner, Middlesex: Private Libraries Association, 2002. 0-900002-96-4.
  • Russell, R.B. Guide to First Edition Prices, Eighth Edition. North Yorkshire: Tartarus Press, 2010. 978-1-905784-24-0.
  • Stitz, Charles (editor) (2010). Australian Book Collectors. Bendigo, Victoria: Bread Street Press. 978-0-646-53340-7.
  • Uden, Grant. Understanding Book-Collecting. Woodbridge, Antique Collectors' Club, 1988.
  • Wilson, Robert A. Modern Book Collecting. New York: Lyons & Burford, 1992. 1-55821-179-9.
  • Zempel, Edward N. and Verkler, Linda (Editors). First Editions: A Guide to Identification. Fourth ed. Peoria, IL: The Spoon River Press, 2001. 0-930358-18-X.
  • Forbes article on book collecting by Finn-Olaf Jones, December 12, 2005.

Ավելի ժամանակակից օրինակների համար տե՛ս գրքեր հավաքողների, գրքերի հավաքագրման և «բիբլիոմանիայի» մասին գրքերի շարքը, հեղինակ՝ Nicholas A. Basbanes;

  • A Gentle Madness: Bibliophiles, Bibliomanes, and the Eternal Passion for Books. New York: Holt, 1999. 0-8050-6176-2.
  • Patience & Fortitude: A Roving Chronicle of Book People, Book Places, and Book Culture. New York: HarperCollins, 2001. 0-06-019695-5.
  • Among the Gently Mad: Perspectives and Strategies for the Book Hunter in the 21st Century. New York: Holt, 2002. 0-8050-5159-7.
  • A Splendor of Letters: The Permanence of Books in an Impermanent World. New York: HarperCollins, 2003. 0-06-008287-9.
  • Every Book Its Reader: The Power of the Printed Word to Stir the World. New York: HarperCollins, 2005. 0-06-059323-7.

Հետևե՛ք ամուսինների թիմին՝ Լոուրենս և Նենսի Գոլդսթոունին, քանի որ նրանք փնտրում են հազվագյուտ և հավաքագրվող հատորներ և ուսումնասիրում են իրական առեղծվածները հազվագյուտ գրքերի աշխարհում;

  • Used And Rare: Travels In The Book World. New York: St. Martin's Press, 1997. 0-312-15682-0.
  • Slightly Chipped: Footnotes in Booklore. New York: St. Martin's Press, 1999. 0-312-20587-2.
  • Warmly Inscribed: The New England Forger and Other Book Tales. New York: St. Martin's Press, 2001. 0-312-26268-X.
  • Out of the Flames: The Remarkable Story of a Fearless Scholar, a Fatal Heresy, and One of the Rarest Books in the World. New York: Broadway, 2002. 0-7679-0836-8.
  • The Friar and the Cipher: Roger Bacon and the Unsolved Mystery of the Most Unusual Manuscript in the World. New York: Broadway, 2005. 0-7679-1473-2.

Չինաստանում գրքեր հավաքելու համար տե՛ս;

  • չինարեն՝ 傅璇琮、谢灼华主编,《中國藏書通史》,宁波:宁波出版社,2001.
  • չինարեն՝ 焦树安,《中囯藏书史话》,北京:商务印书館,1997.
  • չինարեն՝ 任繼愈主編,《中國藏書樓》,沈阳:辽宁人民出版社,2001.
  • չինարեն՝ 黄燕生,《天祿琳琅:古代藏書和藏書樓 》,台北:萬卷樓圖書有限公司,2000.
  • չինարեն՝ 徐凌志主编,《中国历代藏书史》,南昌:江西人民出版社,2004.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]