Սեմյուել Փիփս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեմյուել Փիփս
Samuel Pepys
 
Կրթություն՝ Մագդալենայի քոլեջ և Սուրբ Պողոսի դպրոց
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, գրող, օրագրի հեղինակ, համաշխարհային դատավոր և դատավոր
Դավանանք Անգլիկան եկեղեցի
Ծննդյան օր փետրվարի 23, 1633(1633-02-23)[1][2][3][…]
Ծննդավայր Լոնդոնյան Սիթի, Անգլիայի թագավորություն կամ Լոնդոն, Անգլիայի թագավորություն[4]
Վախճանի օր մայիսի 26, 1703(1703-05-26)[1][2][3][…] (70 տարեկան)
Վախճանի վայր Քլեպհեմ, Լոնդոն, Անգլիայի թագավորություն[5][6] կամ Լոնդոն, Անգլիայի թագավորություն[4]
Թաղված St Olave Hart Street
Քաղաքացիություն  Անգլիայի թագավորություն
Հայր John Pepys?[7][8]
Մայր Margaret Kite?[7][8]
Ամուսին Elizabeth Pepys?[8]
 
Պարգևներ

Սեմյուել Փիփս (անգլ.՝ Samuel Pepys, փետրվարի 23, 1633(1633-02-23)[1][2][3][…], Լոնդոնյան Սիթի, Անգլիայի թագավորություն և Լոնդոն, Անգլիայի թագավորություն[4] - մայիսի 26, 1703(1703-05-26)[1][2][3][…], Քլեպհեմ, Լոնդոն, Անգլիայի թագավորություն[5][6] և Լոնդոն, Անգլիայի թագավորություն[4]), անգլիական նավատորմի պաշտոնյա, քաղաքական գործիչ։ Պատմության մեջ է մտել իր հանրահայտ օրագրով, որում նա մանրամասն նկարագրել է Ստյուարտների վերականգնման ժամանակաշրջանի լոնդոնյան կյանքը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեմյուել Փիփսը ծնվել է 1633 թվականի փետրվարի 23-ին Լոնդոնում՝ դերձակի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է հայրենի քաղաքի Սբ. Պողոս դպրոցում (անգլ.՝ St Paul's School), ապա ուսանել Քեմբրիջի համալսարանում։ 1655 թվականին ամուսնացել է Էլիզաբեթ Սեն-Միշելի հետ։ Փիփսը ծառայության է անցնում իր հեռավոր ազգական Էդվարդ Մոնտեգյուի մոտ, ով ժամանակի նշանավոր զինվորական և քաղաքական գործիչներից մեկն էր։ 1660 թվականին աշխատանքի է անցնում Թագավորական նավատորմում որպես գործավար-քարտուղար, իսկ 1965 թվականին դառնում է նավատորմի մատակարարման կոմիտետի տեսուչ։ 1672 թվականին Փիփսը նշանակվում է Ադմիրալության քարտուղար։ Նա 1665 թվականին դառնում է Թագավորական ընկերակցության (անգլ.՝ Royal Society) անդամ, իսկ 1684-1686 թվականներին նախագահում այն։

Փիփսը մի քանի անգամ ընտրվել է Միացյալ Թագավորության խորհրդարանի, սակայն քաղաքական դավադրություն կազմակերպելու զրպարտությամբ հեռացվել է խորհրդարանից և մի քանի ամիս բանտարկվել Թաուերում։ 1683 թվականին հատուկ առաջադրանքով ուղարկվում է Տանժեր, իսկ 1684 թվականին նշանակվել է Չարլզ II Ստյուարտի նավատորմի հարցերով քարտուղար։ Նա մեծ աշխատանք է կատարել Անգլիական նավատորմի ամրապնդման և արդիականացման գործում։ Հակոբ II Ստյուարտի գահընկեցությունից ու փախուստից հետո, Փիփսը պարտվում է խորհրդարանական ընտրություններում և ստիպված է լինում թողնել իր զբաղեցրած բոլոր պաշտոնները։ Հակոբ II Ստյուարտի կողմնակիցների հետ կապ ունենալու կասկածանքով 1689-1690 թվականներին բանտարկվում է։ 1700 թվականին նա լքում է Լոնդոնը և մշտական բանակություն հաստատում իր կալվածքում։

Սեմյուել Փիփսը վախճանվում է 1703 թվականի մայիսի 26-ին Լոնդոնի Քլեփհեմ թաղամասում։

Փիփսի օրագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեմյուել Փիփսի օրագրերի ձեռագրերը

Սեմյուել Փիփսն իր ժամանակի բազմակողմանի կրթված անձնավորություններից մեկն էր։ Նա մտերմիկ հարաբերություններ ուներ Իսահակ Նյուտոնի, Ռոբերտ Բոյլի, Ջոն Դրայդենի, Քրիստոֆեր Ռենի և ժամանակի այլ նշանավոր անձնավորությունների հետ։ Փիփսը զբաղվել է երաժշտությամբ, նկարչությամբ, գրել բանաստեղծություններ, սակայն նրա գլուխգործոցը համարվում է նրա օրագիրը, որը նա հետևողականորեն վարել է 1660-1669 թվականներին։ Իր օրագրում նա արտացոլել է տվյալ ժամանակաշրջանի քաղաքական-հասարակական կյանքի բոլոր կողմերը, անդրադարձել ժամանակի լոնդոնյան կենցաղին։ Այս պատճառով էլ դրանք անգնահատելի արժեք են ներկայացնում տվյալ ժամանակաշրջանի պատմության ուսումնասիրության համար։ Փիփսի մահից հետո երկար ժամանակ նրա օրագրերը պահվում էին Քեմբրիջի համալսարանի Մագդալինա քոլեջի գրադարանում և միայն 1825 թվականին են որ Ջոն Սմիթի աշխատասիրությամբ հրատարակվում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Arthur Bryant: Pepys: The Man in the Making 1663–1669. Cambridge University Press, Cambridge 1933, ISBN 0-586-06470-2.
  • Arthur Bryant: Pepys: The Years of Peril 1669–1683. Cambridge University Press, Cambridge 1935, ISBN 0-586-06471-0.
  • Arthur Bryant: Pepys: The Saviour of the Navy 1683–1689. Cambridge University Press, Cambridge 1938, ISBN 0-586-06472-9.
  • Richard Ollard: Pepys: A Biography. Hodder & Stoughton, London 1974, ISBN 0-19-281466-4 (etwa zeitgleich mit der Latham-Matthews-Ausgabe erschienen, profitiert das Werk vom profunden Fachwissen des Autors über die Zeit der Stuart-Restauration).
  • Robert Louis Stevenson: Samuel Pepys. In: Essays, English and American, with introductions notes and Illustrations. New York 1910.
  • Claire Tomalin: Samuel Pepys: The Unequalled Self. Viking/Penguin, London 2002, ISBN 0-670-88568-1 (mit dem Whitbread-Preis für die beste Biographie des Jahres 2002 ausgezeichnet).
  • Maureen Waller: Huren, Henker, Hugenotten. Das Leben in London um 1700. Bergisch Gladbach 2002, ISBN 3-404-64186-8.
  • Manfred Klotz: Pepys’ Tagebücher und Hellmuth Karasek. In: Neue Stenografische Praxis. Nr. 57, 2009, S. 116–123.
  • Samuel Pepys Companion. Haffmans Verlag bei Zweitausendeins, Berlin 2010 (Begleitband zur ersten deutschen Gesamtausgabe).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեմյուել Փիփս» հոդվածին։