Jump to content

Գրքապիտակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավստրալիայի հետազոտող սըր Ջոն Ֆորեսթի (1847-1918) գրքապիտակը

Իգրոց, գրքապիտակ ( լատիներեն՝ ex libris, «ի գրոց, գրքերից» բառից), գրքանիշ, որ հաստատում է գրքի սեփականատիրոջը։ Գրքապիտակը փակցվում է կամ կնքվում է կազմաթղթի ձախ անկյունում։ Գրքի կազմի արտաքին մասում պատկերված պիտակը կոչվում է սուպերպիտակ։ Հայտնի է նաև որպես «մատենանիշ»։

Ընդհանուր տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար գրքապիտակի վրա նշվում է գրքի սեփականատիրոջ անունն ու ազգանունը և նրա մասնագիտության, հետաքրքրությունների կամ գրադարանի մասին պատմող փոքր լուսանկար։ Գրքապիտակի հայրենիքը համարվում է Գերմանիան, որտեղ այն հայտնվել է գրատպության գյուտից քիչ անց։ Պարզագույն գրքապիտակն իրենից ներկայացնում է թղթե պիտակ` գրքի սեփականատիրոջ անունով (երբեմն կարող է ուղեկցվել կարգախոսով կամ տարբերանշանով)։ Գեղարվեստական գրքապիտակներն իրենցից ներկայացնում են տպագրված գրաֆիկա։ Դրանք ստեղծվում են փորագրության տարբեր մեթոդներով. կարող են փորագրված լինել պղնձի, փայտի կամ լինոլեումի վրա։ Գեղարվեստական գրքապիտակների հեղինակներից են Ալբրեխտ Դյուրերը, Վլադիմիր Ֆավորսկին և շատ այլ նկարիչներ։ Գեղարվեստական գրքապիտակների մեջ առանձնացվում են.

  • գերբային, դրանք ներկայացնում են սեփականատիրոջը պատկանող գերբը և հատկանշական են 16-18-րդ դարերի համար։ ԽՍՀՄ-ում գերբային գրքապիտակների հանդեպ հատուկ վերաբերմունք կար 1920-ական թվականներին, չարտագաղթած պալատականների շրջանում։ Այդ հետաքրքրվածության ամենաուշ դրսևորումն է դարձել Գերբային գրքապիտակների հավաքածուն։
  • վենզելային, սեփականատիրոջ անվան առաջին տառերով զարդանախշված գրքապիտակներ,
  • թեմատիկ, դրանք առավել տարածված են դարձել 19-րդ դարում և իրենցից ներկայացնում են բնապատկերների, ճարտարապետական մոտիվների, տարբերանշանների պատլկերներ, որոնք արտահայտում են գրադարանի սեփականատիրոջ ճաշակը, հետաքրքրություններն ու մասբագիտությունը։

Մատենանիշն արտահայտում է գրադարանի պատկանելությունը, բովանդակությունը, գրքի տիրոջ մասնագիտությունը, նախասիրությունները։ Կռնակի վրա կնքված գրապիտակի տարբերակը կոչվում է գերգրքանշան կամ սուպերէքսլիբրիս։ Սովորաբար գրապիտակի վրա են նշված տիրոջ անունն ու ազգանունը, ինչպես նաև մասնագիտության, հետաքրքրություններ կամ էլ գրադարանի տիրոջ կազմի մասին վկայող պատկեր։

Բազմացվում և փակցվում է գրքի կազմին, ներսի կողմից։ Ամենահին մատենանիշերը նկարվել են ֆրանսիական ձեռագրերի վրա։ Տպագիրները ստեղծել են Գերմանիայում, առաջինը՝ 1460 թվականին, գերմանացի ասպետ Բեռնարդ ֆոն Ռորբախի զինանշանի պատկերով։ Սկզբնական շրջանում տարածված էին զինանշանային մատենանիշերը, հետագայում՝ սյուժետայինները։ Շուտով Արևմտյան Եվրոպան և ապա ամբողջ աշխարհը որդեգրեցին այդ կուլտուրան։ Դրան մեծապես նպաստեց այն, որ մատենանիշեր սկսեցին ստեղծել հռչակավոր նկարիչներ Ա. Դյուրերը, Լ. Կրանախը, Հ. Հոլբայն Կրասերը և ուրիշներ, ինչպես և մատենանիշերի հավաքածու կազմելը։

Բովանդակությամբ մատենանիշերը բաժանվում էն չորս տեսակի՝ թեմատիկ-սյուժետային, զինանշանային, անվանագրային և տպատառային, ըստ պատրաստման միջոցների՝ նկարված, տպագրված և դաջված։ Պատրաստման տեխնիկան բազմազան է՝ փորագրություն, ասեղնագծում, օֆորտ, վիմագրություն, լուսապատճենում են։

Հայկական հին ձեռագրերը հիմք են տալիս մտածելու, որ Հայաստանում մատենանիշը գոյություն է ունեցել դեռևս միջնադարում։ Հին մատյաններն ունեն հիշատակարաններ, որտեղ գրիչները նշում են, թե ում է պատկանում ձեռագիրը, և առատորեն սփռված են գլխազարդերն ու վերջնազարդերը, սկզբնատառերի նկարազարդումները, թռչնագրերը, այսինքն՝ առկա են մատենանիշի երկու էական տարրերը՝ պատկանելություն ցույց տալն ու պատկերը, որոնք և վկայում են միջնադարյան Հայաստանում մատենանիշի հավանական կիրառության մասին։ Սակայն առայժմ հայտնի հայկական առաջին մատենանիշը ստեղծել է Վ. Սուրենյանցի Ֆ. Բուլգակովի համար, XIX դ. վերջերին։ Այդ ավանդույթը շարունակել են Մարտիրոս Սարյանն ու Հակոբ Կոջոյանը։ Սովետահայ մատենանիշային արվեստի հիմնադիրներից մեկը և անխոնջ պրոպագանդիստը եղել է Ռ. Բեղրոսովր՝ . Այդ արվեստի զարգացման գործում իրենց լուման ունեն նաև Ա. Մամաջանյանը, Պ. Կուգանյանը, 6ա. Ագոպսովիչը (Հովհաննես Հակոբյան, Լեհաստան), Մ. Բաղդասարյանը, Ա. Զաքարյանը, Ռ. Մնացականյանը և ուրիշներ։ Հայկական մատենանիշներ ստեղծվել են նաև Ռուսաստանում, Իտալիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Լեհաստանում և այլուր։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրագիտարանային հոդվածներ

  • Книжный знак // Краткая литературная энциклопедия. Т. 3. — М., 1966.
  • Минаев, Евгений Николаевич Экслибрис // Книговедение: Энциклопедический словарь / Редкол.: Н. М. Сикорский (гл. ред.), О. Д. Голубева, А. Д. Гончаров, И. М. Дьяконов, А. И. Маркушевич, Е. Л. Немировский, И. М. Терехов (зам. гл. ред.), И. И. Чхиквишвили. — М.: Советская энциклопедия, 1981. — С. 606-607. — 664 с. 100 000 экз. (в пер.)
  • Экслибрис // Книга: Энциклопедия / Редкол.: И. Е. Баренбаум, А. А. Беловицкая, А. А. Говоров и др. — М.: Большая Российская энциклопедия, 1998. — С. 728. — 800 с. ISBN 5-85270-312-5 (в пер.)
  • Гриханов Ю. А. Экслибрис // Библиотечная энциклопедия / Гл. ред. Ю. А. Гриханов; Российская государственная библиотека. — М.: Пашков дом, 2007. — С. 1184. — 1300 с. 3 000 экз. ISBN 5-7510-0290-3 (в пер.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրքապիտակ» հոդվածին։