Հավաքածու
Հավաքածու կամ կոլեկցիա (լատ.՝ collectio՝ հավաքում, հավաքածու), միատեսակ կամ թեմատիկ ընդհանրությամբ առարկաների համակարգված ժողովածու, որն ունի գիտական, պատմական կամ գեղարվեստական արժեք։
Ձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հավաքածուի հիմք կարող են հանդիսանալ տարաբնույթ առարկաներ, նյութական և հոգևոր մշակույթի հուշարձաններ՝ ձեռագրեր, գրքեր, թղթադրամներ, մետաղադրամներ, նամականիշեր, կերպարվեստի ստեղծագործություններ, ինչպես նաև հանքանյութեր, բույսեր, միջատներ և այլն։ Ձևավորվել են հավաքածուների ստեղծման ինքնուրույն ուղղություններ՝ գիտական, ուսումնական, սիրողական։ Հավաքածուներ ստեղծելիս առաջատար դերը պատկանում է թանգարաններին[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հավաքածուներ ստեղծվել են հնուց։ Սակայն հավաքածուն որպես մարդկային գործունեության հատուկ բնագավառ սկզբնավորվել և զարգացել է Վերածննդի դարաշրջանում։ Մեդիչիների ընտանիքի հավաքածույում (Ֆլորենցիա), ի թիվս արվեստի ստեղծագործությունների, կային նաև հանքաքարերի հազվագյուտ նմուշներ։
Եզակի իրերի հավաքածուներ են ունեցել՝
- Լյուդովիկոս XIV-ը,
- Հուլիոս II պապը,
- Լևոն X պապը,
- Պետրոս I-ը,
- Յո. Վ. Գյոթեն։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հայկական Սովետական Հանրագիտարան