1533 թվականին ամուսնացել է Եկատերինա Մեդիչիի հետ։ Ռեֆորմացիայի մոլեռանդ թշնամի, դաժանորեն հալածել է հուգենոտներին, որոնց դատելու համար 1547 թվականին ստեղծել է հատուկ դատարաններ («հրապալատներ»), իսկ 1559 թվականի հրովարտակով պահանջել մահապատիժներ։ Գերմանական բողոքական իշխանների հետ դաշնակցելով՝ պայքարել է Կառլոս V կայսեր դեմ։ 1552 թվականին գրավել է Մեցի, Տուլի, Վերդենի եպիսկոպոսությունները, 1558 թվականին՝ անգլիացիներից՝ Կալեն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 354)։