Տնտեսական աշխարհագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տնտեսական աշխարհագրություն, աշխարհագրագետների կողմից սահմանված որպես մարդու տնտեսական գործունեությունն ուսումնասիրող գիտություն, որն իրականանում է տարբեր պայմանների ազդեցությամբ՝ ասոցացված արտադրության, աշխարհագրական դիրքի, տեղաբաշխման, սպառման, ռեսուրսների փոխանակման և ամբողջ աշխարհում տնտեսական գործունեության տարածական կազմակերպման հետ։ Այնուամենայնիվ, շատ տնտեսագետներ այս ոլորտին մոտենում են տնտեսագիտությանն առնչվող տեսանկյունից[1]։

Տնտեսական աշխարհագրությունն առնչվում է տարատեսակ ոլորտների, ինչպիսիք են արդյունաբերության տեղաբաշխումը, ագլոմերացիաների տնտեսությունները, տրանսպորտը, միջազգային առևտուրը, զարգացումը, անշարժ գույքը, ինովացիաները, ազգային տնտեսությունները, գենդերային տնտեսությունները, միջուկ-շրջագծային թեորիան, քաղաքային տիպի տնտեսագիտությունը, շրջակա միջավայրի և տնտեսության միջև կապը և գլոբալիզացիան։

Տեսական նախապատմություն և ներգործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնասիրված նյութը հետազոտողների մեթոդոլոգիական մոտեցման կողմից ունի հզոր ազդեցություն։ Նեոկլասիկական տեսաբանները, հետևելով Ալֆրեդ Վեբերի ավանդույթին, հակված են կենտրոնանալ դեպի արդյունաբերական դիրքը և օգտագործել քանակական մեթոդներ։ Սկսած 1970ականներից, նեոկլասիկական մոտեցումներին հակառակ երկու լայն արձագանք էականորեն փոխեցին գիտաճյուղը․ Մարքսիստական քաղաքական տնտեսությունը , որը սկիզբ է առել Դեյվիդ Հարվեյի աշխատությունից, և նոր տնտեսական աշխարհագրությունը, որը հաշվի է առնում սոցիալական, մշակութային և սահմանակարգային ֆակտորներ տարածական տնտեսության մեջ։

Այնպիսի տնտեսագետներ, ինչպիսիք են Փոլ Կրուգմանը և Ջեֆրի Սեչսը, նույնպես անալիզի են ենթարկել շատ հատկանիշներ՝ կապված տնտեսական աշխարհագրության հետ։ Կրուգմանն իր տարածական մտածողության՝ դեպի միջազգային առևտրի տեսություն, կիրառումը անվանում էր «նոր տնտեսական աշխարհագրություն», որն ուղիղ կերպով մրցում է աշխարհագրության գիտաճյուղի ներսում այն մոտեցման հետ, որը նույնպես կոչում են «նոր տնտեսական աշխարհգրություն»[2]։ Աշխարհագրական տնտեսագիտություն տերմինն առաջարկվել է որպես ալտերնատիվ տարբերակ[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրճի առևտուր․համաշխարհային տնտեսության արտադրական ճյուղ

Տնտեսական գործունեության տարածական ասպեկտների ուսումնասիրության առաջին հետքերը հնարավոր է գտնել Քին պետության 7 Չինական քարտեզների վրա, որոնք ստեղծվել են մ․թ․ա․ 4րդ դարում։ Հնագույն հիշատակությունները վերագրվում են հույն աշխարհագրագետ Ստրաբոնին՝ Geographika աշխատությանը, որը կազմվել է գրեթե 2000 տարի առաջ։ Երբ քարտեզագրությունը զարգացավ, աշխարհագրագետները պարզաբանեցին մեր կողմից այսօր կիրառվող շատ տեսակետներ-Եվրոպացիների կողմից ստեղծված տարբեր քարտեզներ նկարագրում էին այնպիսի ռեսուրսներ, որոնք ավելի հավանական էին գտնվել Ամերիկյան, Աֆրիկյան և Ասիական տարածաշրջաններում։ Ամենավաղ ճանապարհորդական օրագրերը ներառում էին տեղաբնիկների նկարագրություններ, կլիմա, լանդշաֆտ և տարբեր տարածքների արտադրողականություն։ Այս վաղ նկարագրությունները խրախուսեցին միջմայրցամաքային առևտուրը և ուղեկցեցին դեպի մերկանտիլիզմի դարաշրջան։

II Համաշխարհային Պատերազմը նպաստեց ընդհանուր աշխարհագրական գիտելիքների տարածմանը, իսկ հետպատերազմյան տնտեսական վերականգնումն ու զարգացումը նպաստեցին տնտեսական աշխարհագրության աճին՝ որպես գիտաճյուղ։ Շրջակա միջավայրի դետերմինիզմի հայտնիության ժամանակ Էլլսուորթ Հանթինգթոնը և իր կլիմայի դետերմինիզմի, չնայած հետագա մեծ քննադատություններին, էապես ազդեցություն ունեցավ այս ոլորտի վրա։ Արժեքավոր աջակցություն եղավ նաև այնպիսի տեսաբաններից,ինչպիսիք են Յոհան Հայնրիխ վոն Թյունենը և Ալֆրեդ Վեբերը։ Այլ ազդեցիկ տեսություններ են Վալտեր Քրիստալլերի Central Place տեսությունը - միջուկ-շրջագծային տեսություն[փա՞ստ] ։

Ֆռեդ Կ․Շաֆերի հոդվածը՝ «Բացառիկությունն աշխարհագրության մեջ։ Մեթոդոլոգիական զննում», տպագրված Ամերիկյան Annals of the Association of American Geographers օրագրում, և նրա քննադատությունը ռեգիոնալիզմի վերաբերյալ մեծ ազդեցություն ունեցան ոլորտի վրա - հոդվածը դարձավ համախմբման կետ տնտեսական աշխարհագրությունով հետաքրքրված երիտասարդ սերնդի համար, ովքեր մտադրված էին այս գիտաճյուղը դարձնել գիտություն, և հետազոտություններում սկսեցին գերիշխել քանակական մեթոդները։ Այս շրջանի հայտնի տնտեսական աշխարհագրագետներ են Ուիլլիամ Գարրիսոնը, Բրյան Բերրին, Վալդո Թոբլերը, Փեթեր Հագեթը և Ուիլլիամ Բունգեն։

Ժամանակակից տնտեսական աշխարհագրագետները հակված են մասնագիտանալ այնպիսի դաշտերում, ինչպիսիք են տարածքային տեսությունը և տարածական անալիզը (աշխարհագրական ինֆորմացիոն համակարգերի օգնությամբ), շուկայի հետազոտումը, տրանսպորտի աշխարհագրությունը, անշարժ գույքի արժեքի գնահատումը, մարզային և համաշխարհային զարգացումը, պլանավորումը, Ինտերնետային աշխարհագրությունը, ինովացիան, սոցիալական ցանցերը[4]։

Հետազոտության մոտեցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանզի աշխարհագրական շատ լայն գիտաճյուղ է՝ տնտեսական աշխարհագրագետներով, ովքեր օգտագործում են տարբեր մեթոդներ՝ աշխարհի տնտեսական երևույթների ուսումնասիրման համար, ժամանակի ընթացքում որոշակի կոնկրետ մոտեցումներ են առաջացել հետազոտությունների համար-

Տնտեսական աշխարհագրությունը հաճախ համարվում է անթրոպոաշխարհագրության ճյուղ, որը կենտրոնացած է մարդու տնտեսական գործունեության տարածքային համակարգերի վրա։ Մարդու տնտեսական գործունեության ուսումնասիրման տարբեր մոտեցումների ալտերնատիվ նկարագրություն կարող է կազմվել տարածաժամանակային անալիզի, տնտեսական արտադրանքների արտադրման/սպառման անալիզի և տնտեսական հոսքի անալիզի շուրջը։ Անալիզի տարածաժամանակային համակարգերը ներառում են տարածաշրջանի, սոցիալական և զարգացման տնտեսական գործունեությունը։

Այլընտրաբար, վերլուծությունը կարող է կենտրոնանալ տնտեսական գործունեության արտադրության, փոխանակության, բաշխման և սպառման որա։ Հաշվի առնելով տեղ ու ժամանակի, առարկայի պարամետրերի տարբեր լինելը, աշխարհագրագետը կարող է ուսումնասիռել նաև նյութի հոսքը, հումքի հոսքը, բնակչության հոսքը և ինֆորմացիայի հոսքը տնտեսապես ակտիվ համակարգի տարբեր հատվածներից։ Արդյունաբերական շրջանները, գյուղական և քաղաքային շրջանները, տրանսպորտի տեղաբաշխումը, առևտրային ծառայության հարմարությունները, ֆինանսները և այլ տնտեսական կենտրոններ միմյանց կապված են ակտիվ տնտեսական համակարգում՝ հոսքի և արտադրության վերլուծության միջոցով։

Ճյուղերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեմատիկորեն, տնտեսական աշխարհագրությունը կարելի է բաժանել հետևյալ ճյուղերի-

Սա ավանդապես համարվում է տնտեսական աշխարհագրության այն ճյուղը, որը հետազոտում է երկրագնդի այն հատվածները, որոնք հիմնական հատվածային գործունեության շնորհիվ մարդկանց կողմից վերափոխվել են։ Այսպիսով, այն կենտրոնացած է գյուղատնտեսական լանդշաֆտների կառուցվածքի վրա և հետազոտում է այն պրոցեսները, որոնք տանում են դեպի այս տարածական նմուշներ։ Մինչ այս ոլորտում հետազոտությունների մեծ մասը կենտրոնացած է ոչ թե արտադրության, այլ սպառման վրա, կարող է ստեղծվել տարբերություն նոմոթետիկ(այսինքն՝ տարածական գյուղատնտեսական նմուշների և օրինակների բաշխում) և հատկագրական (այսինքն՝ մարդ-բնություն հարաբերություններ և գյուղատնտեսական լանդշաֆտների ստեղծում) հետազոտությունների միջև։ Գյուղատնտեսական աշխարհագրության այս վերջին մոտեցումը հաճախ կիրառվում է տարածաշրջանային աշխարհագրության ներսում։

  • Արդյունաբերության աշխարհագրություն
  • Միջազգային առևտրի աշխարհագրություն
  • Ռեսուրսների աշխարհագրություն
  • Տրանսպորտի և կապի աշխարհագրություն
  • Ֆինանսների աշխարհագրություն

Հետազոտության ոլորտների կարող են մասամբ համընկնել այլ աշխարհագրական գիտությունների հետ։

Տնտեսագետները և տնտեսական աշխարհագրագետները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր առմամբ, տարածականորեն հետաքրքրված տնտեսագետները ուսումնասիրում են տարածքի՝տնտեսության վրա թողած արդյունքները։ Աշխարհագրագետները, մյուս կողմից, հետաքրքրվախ են տնտեսական պրոցեսների՝ տարածական կառուցվածքների վրա ազդեցությամբ։

Ավելին, տնտեսագետները և տնտեսական աշխարհագրագետները տարբերվում են տարածա-տնտեսական խնդիրների մոտեցման մեթոդներով մի շարք ձևերով։ Տնտեսական աշխարհագրագետը հաճախ ցուցաբերում է ավելի ամբողջական մոտեցում դեպի տնտեսական երևույթների վերլուծություն, որն է՝ գաղափար կազմել խնդրի մասին տարածքի, տեղանքի միջոցով, ինչպես նաև չափել վերլուծվող բացահայտ տնտեսական խնդիրը։ Տնտեսագետի մոտեցումը, համաձայն որոշ տնտեսական աշխարհագրագետների, հիմնականում թերանում է տնտեսական աշխարհի ամբողջականացման մեջ, որոնցից աշխարհագրագետները աշխատում են խուսափել[7]։

Նոր տնտեսական աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Տնտեսության աճի հետ զուգընթաց, աճում են նաև տնտեսական անհավասարությունները։ Նոր Տնտեսությունը, սովորաբար համաշխարհայնացմամբ բնորոշվող, բնորոշվող ինֆորմացիայի և կապի տեխնոլոգիայի բարձր օգտագործմամբ, գիտական արտադրության աճով, կանացիացմամբ, թույլ է տվել տնտեսական աշխարհագրագետներին ուսումնասիրել Նոր Տնտեսության կողմից պատճառած սոցիալ-տարածական բաժանումները, ներառյալ ահագնացող թվային բաժանումը։

Նոր տնտեսական աշխարհագրությունը բաղկացած է հիմնականում ծառայությունների վրա հիմնված տնտեսության բաժիններից, որոնք օգտագործում են ինովացիոն տեխնոլոգիաներ, ինչպիսիք են այն արդադրությունները, որտեղ մարդիկ հենվում են համակարգչի և համացանցի վրա։ Սրանց ներսում ընթանում է արտադրության վրա հիմնված տնտեսություններից անցում դեպի թվային տնտեսություն։ Այս բաժիններում, մրցակցությունը տեխնոլոգիական փոփոխությունները դիմացկուն է դարձնում։ Այս բարձր տեխնոլոգիական բաժինները ամբողջապես հենված են միջանձնային հարաբերությունների և վստահության վրա, օրինակ՝ ծրագրավորումը շատ տարբեր է այլ տեսակի արտադրական տնտեսություններից - այն պահանջում է համագործակցության բարձր մակարդակ շատ տարբեր մարդկանց միջև, ինչպես նաև բառերով չարտահայտվող գիտելիքով։ Համագործակցության անհրաժեշտության պայմաններում շատ ձեռնարկությունների բարձր տեխնոլոգիական նոր տնտեսություններ ունեն խմբավորումներ։

Սոցիալ-տարածական բաժանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլո-ամերիկյան գրականությունում Դիանե Փերրոնսի աշխատության բնորոշմամբ՝ Նոր Տնտեսությունը կազմված է 2 որոշակի տիպերից։ Նոր Տնտեսական Աշխարհագրություն 1-ը (NEG1) բնորոշվում է տարածական կատարելագորված մոդելավորմամբ[8]։ Այն ջանում է բացատրել արտադրական խմբավորումների անհավասարակշիռ զարգացումն ու երևան գալը։ Սա իրականանում է կենտրոնաձիգ և կենտրոնախույս ուժերի միջև կապերի ուսումնասիրմամբ։

Նոր Տնտեսական Աշխարհագրություն 2-ը (NEG2) նույնպես ջանում է բացատրել ակնհայտորեն պարադոքսիկալ ձևով արդյունաբերական խմբավորումների ի հայտ գալը ներկա ժամանակներում։ Այնուամենայնիվ, այն շեշտում է տնտեսական վարքագծի սոցիալական, հարաբերությունների և կոնտեքստուալ տեսանկյունները, հատկապես բառերով չարտահայտվող գիտելիքի կարևորությունը։ Այս երկու տիպերի միջև հիմնական տարբերությունն այն է, որ NEG2-ը շեշտում է տնտեսական վարքագծի այնպիսի տեսանկյուններ, որոնք NEG1-ը անըմբռնելի է համարում։

Նոր Տնտեսական Աշխարհագրության երկու տիպերն էլ հաշվի են առնում տրանպորտի ծախսերը, նոր տնտեսությունում գիտելիքի կարևորությունը, արտաքին ազդակների հնարավոր հետևանքները, և ներքին այնպիսի պրոցեսներ, որոնք աճ են առաջացնում արտադրողականության մեջ։ Այս երկուսը նման են նաև նրանով, որ կենտրոնանում են ձեռնարկության վրա՝ որպես ամենակարևոր միավոր և աճի վրա՝ տարածաշրջանների զարգացման փոխարեն։ Որպես արդյունք, խմբավորումների ազդեցությանը տարածաշրջանի վրա բավականին քիչ ուշադրություն է դարձվում։

Այնուամենայնիվ, ձեռնարկության վրա կենտրոնացումը հիմնական էությամբ խոչընդոտ է հանդիսանում Նոր Տնտեսական աշխարհագրության դիտարկման համար։ Այն սահմանափակում է ազգային ու գլոբալ կոնտեքստում դիտարկումը և սահմանափակում ավելի փոքր մասշտաբի կոնտեքստով։ Այն նաև արգելքներ է դնում ձեռնարկությունում որոշ տիպի գործունեության վրա և ձեռնարկության դիրքի վրա՝ գլոբալ արժեհամակարգի ներսում։ Բջերն Աշեյմի (2001) և Գերնոտ Գրեբերի (2002) հետագա աշխատությունները առարկում են ձեռնարկության գաղափարը՝ գործողություն-հետազոտություն մոտեցման միջոցով և կազմակերպչական ձևեր ու նրանց միջև կապեր պլանավորելով։ Կարճ ասած, նոր տնտեսական աշխարհագրության մեջ ձեռնարկության վրա կենտրոնացումը NEG1 թերի է ուսումնասիրված, իսկ NEG2-ում ի մի չի բերված, ինչը սահմանափակում է դիտարկման ազդեցությունը տարածական տնտեսական զարգացման վրա։

Նոր Տնտեսական աշխարհագրության աճին զուգընթաց, նրա ներսում տարածական բաժանումները տեսանելի են թվային բաժանման մեջ, որոնք արդյունք են տարածաշրջանների՝ տաղանդավոր աշխատուժ ձեռք բերելու, քան թե տեղական մակարդակով հմտություններ զարգացնելու։ Չնայած կոմունիկացիոն տեխնոլոգիաներում ինֆորմացիայի զարգացման միջոցով փոխադարձ կապի բարձրացմանը, ժամանակակից աշխարհը դեռևս սահմանվում է իր ընդարձակ սոցիալական և տարածական բաժանումներով, որոնց մեծ մասը ավելի ու ավելի սեռային ուղղվածություն են ստանում։ Դեննի Քուան այս տարածական բաժանումները բացատրում է Նոր Տնտեսության արտադրությունների բնութագրերով-անվերջ տարածելիությամբ, անկշռությամբ և ոչ մրցակցությամբ։ Սոցիալական բաժանումները արտահայտվում են նոր տարածական անջատմամբ, որը արտահայտում է տարածական տեսակները եկամտով, ազգային պատկանելիությամբ, ունակություններով, կարիքներով և կենսակերպի նախընտրություններով։ Զբաղվածության առանձնացումը կարելի է տեսնել կանանց մեծ մասի և բնակչության փոքրամասնություն կազմողների շրջանում, ովքեր աշխատում են քիչ վարձատրվող ծառայությունների ոլորտում։ Նոր տնտեսության այս բաժանումները շատ ավելի բարդ են հաղթահարել, քանզի դեպի բարձր հմտություններով աշխատանք տանող հստակ ճանապարհները քիչ են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gordon L. Clark; Maryann P. Feldman; Meric S. Gertler (eds.). The Oxford Handbook of Economic Geography. Oxford University Press. ISBN 978-0-19-823410-4. Scroll to chapter-preview links.
  2. From S.N. Durlauf and L.E. Blume, ed. (2008). The New Palgrave Dictionary of Economics, 2nd Edition:
    "new economic geography" by Anthony J. Venables. Abstract.
    "regional development, geography of" by Jeffrey D. Sachs and Gordon McCord. Abstract.
    "gravity models" by Pierre-Philippe Combes. Abstract.
    "location theory" by Jacques-François Thisse. Abstract.
    "spatial economics" by Gilles Duranton. Abstract.
    "urban agglomeration" by William C. Strange. Abstract.
    "systems of cities" by J. Vernon Henderson. Abstract.
    "urban growth" by Yannis M. Ioannides and Esteban Rossi-Hansberg. Abstract.
  3. Steven Brakman; Harry Garretsen; Charles van Marrewijk (2001). An Introduction to Geographical Economics.
  4. Braha, Dan; Stacey, Blake; Bar-Yam, Yaneer (2011). «Corporate competition: A self-organized network» (PDF). Social Networks. 33 (3): 219–230. arXiv:1107.0539. doi:10.1016/j.socnet.2011.05.004. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
  5. Boschma, Ron; Frenken, Koen (2006). «Why is economic geography not an evolutionary science? Towards an evolutionary economic geography». Journal of Economic Geography. 6 (3): 273–302. doi:10.1093/jeg/lbi022.
  6. Schoenberger, E (2001). «Corporate autobiographies: the narrative strategies of corporate strategists». Journal of Economic Geography. 1: 277–98. doi:10.1093/jeg/1.3.277.
  7. Yeung, Henry W. C.; Kelly, Phillip (2007). Economic Geography: A Contemporary Introduction. John Wiley & Sons.
  8. Perrons, Diane (2004). «Understanding Social and Spatial Divisions in the New Economy: New Media Clusters and the Digital Divide». Economic Geography. 80 (1): 45–61. doi:10.1111/j.1944-8287.2004.tb00228.x.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Barnes, T. J., Peck, J., Sheppard, E., and Adam Tickell (eds). (2003). Reading Economic Geography. Oxford: Blackwell.
  • Combes, P. P., Mayer, T., Thisse, J.T. (2008). Economic Geography: The Integration of Regions and Nations. Princeton: Princeton University Press. Description. Scroll down to chapter-preview links.
  • Dicken, P. (2003). Global Shift: Reshaping the Global Economic Map in the 21st Century. New York: Guilford.
  • Lee, R. and Wills, J. (1997). Geographies of Economies. London: Arnold.
  • Massey, D. (1984). Spatial Divisions of Labour, Social Structures and the Structure of Production, MacMillan, London.
  • Peck, J. (1996). Work-place: The Social Regulation of Labor Markets. New York: Guilford.
  • Peck, J. (2001). Workfare States. New York: Guilford.
  • Tóth, G., Kincses, Á., Nagy, Z. (2014). European Spatial Structure. LAP LAMBERT Academic Publishing, 978-3-659-64559-4, doi:10.13140/2.1.1560.2247

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական օրագրեր
Այլ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տնտեսական աշխարհագրություն» հոդվածին։