Գյուղատնտեսության տնտեսագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
NRCSMT97009 - Montana (5073)(NRCS Photo Gallery).jpg

Գյուղատնտեսության տնտեսագիտություն, ուսումնասիրում է գործող օբյեկտիվ տնտեսական օրենքներն ու դրանց հանդես գալու ձևերը գյուղատնտեսության մեջ։ Տնտեսական օրենքները, որոնց ենթարկվում է գյուղատնտեսությունը, կրում են օբյեկտիվ բնույթ, և գործում են կոնկրետ պայմաններում, տնտեսավարման պրակտիկայում օգտագործվում են տարբեր ձևերով։

Գիտության առարկա, կիրառվող մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Unload wheat by the combine Claas Lexion 584.jpg

Ճյուղի էկոնոմիկա հասկացություն և խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսության կարևոր խնդիրը հանդիսանում՝ սննդի մատակարարում բնակչությանը, անասնակեր՝ անասնաբուծությանը, հումք՝ թեթև և սննդի արդյունաբերությանը։ Այս խնդրի լուծումը կապված է ճյուղի հետագա ինտենսիվացման մակարդակի, գիտատեխնիկական առաջընթացի արագացման, տնտեսական հարաբերությունների կատարելագործման, տնտեսավարման և սեփականության տարբեր ձևերի զարգացման հետ։

«Գյուղատնտեսության էկոնոմիկայի» հիմնական նպատակն է՝ գյուղատնտեսության համար տնտեսագետ մասնագետների պատրաստումը, օբյեկտիվ տնտեսական օրենքների և օրինաչափությունների, դրանց գործունեության և հանդես գալու ձևերի, պայմանների ու գործոնների ուսումնասիրումը, որոնք կենդանի և առարկայացված աշխատանքային օպտիմալ ծախսերի դեպքում ապահովում են բարձր արդյունավետություն։

Էկոնոմիկայի տակ, լայն իմաստով, հասկացվում է հասարակական հարաբերությունների ամբողջություն, որտեղ արտադրության գործընթացում հանդես են գալիս մարդիկ։

Գյուղատնտեսության մեջ գործում է տնտեսական օրենքների համակարգ՝

  • արժեքի օրենք,
  • աշխատանքի արտադրողականության աճի օրենք,
  • ընդլայնված վերարտադրության օրենք,
  • կուտակման օրենք։

Գյուղատնտեսության էկոնոմիկայի հիմնական խնդիրներն են՝

  1. Տնտեսական հաշվարկների հիմնավորման նպատակով տնտեսական հիմնական տնտեսագիտական մեթոդների ուսումնասիրում,
  2. Գյուղատնտեսական արտադրության կազմակերպմանը, տեխնոլոգիաների կատարելագործմանն ուղղված մեթոդների ուսումնասիրում,
  3. Կառավարչական անհրաժեշտ որոշումներ կայացնելու նպատակով տնտեսական տեղեկատվության կազմում, ձևավորում և սխեմայացում,
  4. Ռեսուրսների օգտագործման օպտիմալացում,
  5. Արտադրության պլանավորման հիմնական մեթոդների ուսումնասիրում,
  6. Ինքնարժեքի և գնի ձևավորման սկզբունքների ուսումնասիրում,
  7. Հիմնական ֆոնդերի օգտագործման օպտիմալացում և շրջանառու ֆոնդերի նորմավորում,
  8. Մատակարարման և իրացման ավելի արդյունավետ համակարգի ընտրում,
  9. Չօգտագործված ներքին ռեսուրսների հայտնաբերում,
  10. Շուկայի պայմաններում գյուղատնտեսական արտադրանքի տեսականու, պահանջարկի և առաջարկի ուսումնասիրում,
  11. Շուկայական գնի ձևավորման սկզբունքների ուսումնասիրում,
  12. Շուկայական մարքեթինգի և շուկայական մենեջմենթի ուսումնասիրում։

Հետազոտության մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսության էկոնոմիկան հիմնվում է տնտեսագիտության տեսության վրա և սերտորեն կապված է տեխնոլոգիական գիտությունների հետ, ինչպիսիք են՝ երկրագործությունը, անասնաբուծությունը, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակումն ու պահպանումը, բանջարաբուծությունը, պտղաբուծությունը և տնտեսական գիտությունների՝ մաթեմատիկա, տնտեսագիտության տեսություն, քաղաքագիտություն, գյուղատնտեսության պլանավորում և կանխատեսում, արտադրողական ուժերի տեղաբաշխում, հաշվողական տեխնիկա և համակարգչային տեխնոլոգիա, ինֆորմատիկա, վիճակագրություն, նորմավորում, աշխատանքի պաշտպանություն (կենսագործունեության անվտանգություն), հաշվապահական հաշվառում։

Այն միաժամանակ հիմք է ծառայում հետևյալ գիտությունների ուսումնասիրման համար՝ գյուղատնտեսական արտադրության կազմակերպում, տնտեսական գործունեության վերլուծություն, էկոնոմիկա-մաթեմատիկական մեթոդներ, ֆինանսավորում և վարկավորում, գյուղատնտեսական արտադրանքի կառավարում, միջազգային տնտեսական կապեր, ձեռնարկատիրություն, գյուղատնտեսական շուկաներ։

Մասսայական տնտեսագիտական նյութերի վերլուծության համար օգտագործվում ենհետևյալ մեթոդները.

  • Մենագրական մեթոդը հիմնվում է տիպիկ երևույթի կամ գործընթացի խորացված ուսումնասիրման, ինչպես նաև գյուղատնտեսական տնտեսավարող սուբյեկտի և ամբողջ ճյուղի գործունեության երկարատև փորձի վրա։ Այս մեթոդի օգնությամբ կոնկրետ արտադրության գործընթացի, ճյուղի արդյունավետ կազմակերպման և կառավարման առաջադիմական մեթոդների լայն կիրառման համար կատարվում են ուսումնասիրություններ, գիտական ընդհանրացումներ և մշակվում առաջարկություններ։
  • Տնտեսագիտավիճակագրական մեթոդը կիրառվում է խոշոր օբյեկտների փոխհատուցման ժամանակ, ուսումնասիրելով արտադրության գործոնները և դրանց ազդեցությունը արտադրության վերջնական արդյունքի վրա։ Այս մեթոդը հնարավորություն է տալիս պրակտիկ որոշումների մշակման ժամանակ կատարել ավելի խորը եզրակացություններ։
  • Վերացակա-տրամաբանական մեթոդն իրենից ներկայացնում է որոշակի երևույթներ ուսումնասիրում կամ գործընթաց։ Այն առանց դրանց առարկայական նշանների, հնարավորություն է տալիս առարկայի վերացական ուսումնասիրումը։
  • Փորձարարական մեթոդը կիրառվում է արտադրության կազմակերպման ձևերի ու մեթոդների, ձեռնարկությունների և կազմակերպությունների գործունեության պայմանների և գյուղատնտեսական գործունեության վերջնական արդյունքի վրա դրանց ազդեցության տնտեսական գնահատման ժամանակ։
  • Էկոնոմիկա-մաթեմատիկական մեթոդն օգտագործվում է ողջ արտադրության կամ առանձին տեխնոլոգիական փուլերի, գործընթացների, ինչպես նաև կազմակերպա-տնտեսական և տեխնիկա-տնտեսական օպտիմալ որոշումների ընտրության ժամանակ։ Այն հնարավորություն է տալիս օպտիմալ արդյուքների ստացման համար գտնել նյութատեխնիկական ռեսուրսների օգտագործման առավել լավ տարբերակներ։
  • Գրաֆիկական մեթոդն արտադրական գործընթացի փոփոխության, տարբերակների համեմատության ժամանակ ռեսուրսների օգտագործման և տնտեսական գործունեության արդյունքների մասին ավելի տեսանելի պատկերացում է տալիս։
  • Հաշվարկա-կոնստրուկտիվ մեթոդն առավել հաճախ օգտագործվում է գյուղատնտեսական կազմակերպության հեռանկարային զարգացման կամ ֆինանսական և տնտեսական գործունեության մշակման ժամանակ։ Այն հնարավորություն է տալիս ընտրելու ձոռնարկության վերջնական նպատակին հասնելու միջոցառումը հիմնավորելու առավել արդյունավետ տարբերակը։

Գյուղատնտեսության նշանակությունը երկրի տնտեսությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսաբուծություն
Անասնաբուծություն

Այն համարվում ՀՀ ժողտնտեսության ամենակարևոր ճյուղերից մեկը։ Այն արտադրում է սննդամթերք երկրի բնակչությանը և հումք՝ վերամշակող արդյունաբերությանը։ Գյուղատնտեսությունն ապահովում է ՀՆԱ-ի 17,9 %-ը (2009) և հանդիսանում է արդյունաբերության շատ ճյուղերի արտադրած արտադրանքի խոշոր սպառողներից մեկը (մեքենաշինություն, քիմիական արդյունաբերություն և այլն)։ Այն բաղկացած է 2 ճյուղերից՝ բուսաբուծություն և անասնաբուծություն։ 1960-1987 թվականներն ընկած ժամանակահատվածում ՀՀ գյուղատնտեսության համախառն արտադրանքի 45-55 %-ը կազմել է անասնաբուծական արտադրանքի տեսակարար կշիռը։ Իսկ նույն ժամանակահատվածում համախառն արտադրանքի արժեքն ավելացել է գրեթե 2 անգամ։ 1991 թվականից հետո ՀՀ ՀՆԱ-ում գյուղատնտեսության մասնաբաժինն ավելացավ, պատճառն այն էր, որ ՀՀ-ը արդյունաբերական զարգացած երկրից վերածվեց հետամնաց ագրարայինի։ Այն գյուղատնտեսության ճյուղում տեղի ունեցած սեփականաշնորհման, հանրապետության շրջափակման, վերամշակող ձեռնարկությունների չաշխատելու, երյրում տեղի ունեցող ճգնաժամի և մի շարք այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ երևույթների հետևանքն էր։ Ներկայումս, խոշորխորհրդային և կոլեկտիվ տնտեսությունների փոխարեն, փոքր հողակտորներ վրա գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվում են ավելի քան 339 հազար գյուղացիական տնտեսություններ։

ՀՀ բնակչության մեկ շնչի հաշվով հիմնական սննդամթերքների կառուցվածքում գերակշռողը հաց-հացամթերքն ու կարտոֆիլն են։ Պատճառը բնակչության գնողունակության ցածր մակարդակն է։

Գյուղատնտեսության առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս բնագավառում գործում են նույն տնտեսական օրենքները, ինչ և ժողտնտեսության մյուս ճյուղերում։ Սակայն դրանք դրսևորվում են ճյուղի առանձնահատկություններով։

Գյուղատնտեսության առանձնահատկություններն են՝

  • Հողը հանդես է գալիս որպես գլխավոր արտադրամիջոց։ Ճիշտ օգտագործման դեպքում դրա որակական չափանիշները ոչ թե վատթարանում, այլ լավանում են,
  • Գյուղատնտեսությունում արտադրության միջոցներ են կենդանիները և բույսերը,
  • Գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունն իրականացվում է հսկայական տարածությունների վրա և ապակենտրոնացված է ըստ բնակլիմայան տարբեր պայմանների,
  • Գյուղատնտեսական արտադրության տարածքային տեղաբաշխումը կապված է խոշոր ծավալի փոխադրումների հետ,
  • Արտադրված արտադրանքի մի մասը, առանց շրջանառության ոլորտ մտնելու, մասնակցում է արտադրության հետագա գործընթացներին։ Որպես արտադրության միջոց օգտագործվում են սերմերը, տնկանյութերտ, կերատեսակները, ինչպես նաև անասնագլխաքանակի մի մասը,
  • Արտադրության և աշխատանքի ժամանակահատվածները չեն համընկնում, ինչով և պայմանավորվում է գյուղատնտեսության սեզոնայնությունը,
  • Հողի, ինչպես նաև աշխատանքային և նյութական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման նպատակով անհրաժեշտ է ձգտել բուսաբուծության և անասնաբուծության ճյուղերի օպտիմալ զուգակցման և օժանդակ արտադրության ու տնայնագործության զարգացման,
  • Որպես կանոն, գյուղատնտեսությունում արտադրության գործիքները և տեխնիկան տեղաշարժվում են, իսկ աշխատանքի առարկաները մնում են նույն տեղում։ Այստեղ էներգետիկ ռեսուրսների ընդհանուր պահանջը զգալիորեն բարձր է արդյունաբերական ճյուղերի համեմատությամբ,
  • Բուսաբուծությունում և անասնաբությունում աշխատանքային գործընթացներն այլ կերպ են կազմակերպվում։ Այս ճյուղերում, ի տարբերություն արդյունաբերական ճյուղերի, աշխատողը հիմնական աշխատատեղ չունի։ Արտադրանքի արտադրության գործընթացում, կախված տարվա ժամանակահատվածից և մշակաբույսի մշակության յուրակատկությունից, դաշտային աշխատողներն ու մեխանիզատորները կատարում են տարբեր տեսակի աշխատանքներ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոբյան Լևչենկո Լևոնի, Ճեպեճյան Շաքե Անդրանիկի - «Գյուղատնտեսության էկոնոմիկա», Երևան 2012