Համախառն արտադրանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Համախառն արտադրանք, վիճակագրական ցուցանիշ, բնութագրում է որևէ երկրի տնտեսության, դրա ճյուղերի և ձեռնարկությունների արտադրանքի ծավալը դրամական արտահայտությամբ։ Ստեղծվելով որոշակի ժամանակահատվածում (ամիս, եռամսյակ, տարի)՝ այն ցույց է տալիս նյութական արտադրության ոլորտում կենդանի և առարկայացած աշխատանքային ծախսումների ծավալը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 90