Բնապահպանական տնտեսագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Բնապահպանական տնտեսագիտությունը տնտեսագիտության ենթաճյուղ է, որը զբաղվում է բնապահպանական խնդիրներով։ Այն լայնորեն ուսումնասիրման թեմա է դարձել 21-րդ դ․ աճող բնապահպանական խնդիրների պատճառով։ Բնապահպանական տնտեսագիտությունը «․․․քողարկում է աշխարհի մակարդակով եղած ազգային կամ տեղական բնապահպանական քաղաքականությունների տնտեսական ազդեցությունների տեսական կամ էմպիրիկ ուսումնասիրությունները․․․»։ Որոշ խնդիրներ ներառում են այլընտրանքային բնապահպանական քաղաքականությունների գծով ծախսերն ու օգուտները, որոնք առնչվում են օդի աղտոտման, ջրի որակի, թունաքիմիկատների, կենցաղային աղբի և գլոբալ տաքացման հետ[1]։

Բնապահպանական տնտեսագիտությունը էկոլոգիական տնտեսագիտությունից տարբերվում է նրանով, որ վերջինս տնտեսությունը դիտարկում է որպես էկոհամակարգի ենթահամակարգ՝ առանցքային համարելով բնական կապիտալի կամ ռեսուրսների պահպանումը[2]։ Գերմանացի տնտեսագետների կողմից կատարված ուսումնասիրությունը գտել է, որ էկոլոգիական և բնապահպանական տնտեսագիտությունները տնտեսական մտածողության տարբեր դպրոցներ են, ու, որ էկոլոգիական տնտեսագետները ընդգծում են «ուժեղ» կայունությունը և ժխտում են այն պնդումը, որ բնական կապիտալը կարող է փոխարինվել մարդու կողմից ստեղծված կապիտալով[3]։

Թեմաներ և հասկացություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուկայի ձախողում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնապահպանական տնտեսագիտության մեջ առանցքային համարվողը շուկայի ձախողման հասկացությունն է։ Շուկայի ձախողում նշանակում է, որ շուկաները ձախողվում են ռեսուրսները արդյունավետ կերպով տեղաբաշխելու հարցում։ Ինչպես դիտարկվել է Հանլիի, Շոգրենի և Ուայթի (2007) կողմից[4]․ «Շուկայի ձախողումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ շուկան սակավ ռեսուրսները չի տեղաբաշխում առավել մեծ սոցիալական բարեկեցություն ստեղծելու համար։ Գոյություն ունի մի սեպ այն բաների մեջ, թե անհատն ինչ է անում տրված շուկայական գների պայմաններում, և հասարակությունն ինչ է ուզում, որ նա անի բնությունը պահպանելու համար։ Նման սեպն իրենից ենթադրում է վատնում կամ տնտեսական անարդյունավետություն, այսինքն՝ ռեսուրսները կարող են վերաբաշխվել այնպես, որ գոնե բարելավվի մեկի վիճակը առանց մյուսինը վատթարացնելու»։ Շուկայի ձախողման տարածված ձևերի մեջ են ընդգրկվում արտաքին ազդեցությունները, ոչ բացառելիությունն ու ոչ մրցակցայնությունը։

Արտաքին ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդի աղտոտումը շուկայի ձախողման օրինակ է, քանի որ գործարանը հասարակությանն արտաքին բացասական ծախս է պատճառում։

Արտաքին ազդեցությունը գոյություն ունի այն ժամանակ, երբ անհանտն որոշում է կայացնում, ու որն էլ ազդում է մյուների վրա այն կերպով, որը հաշվի առնված չի շուկայական գնի մեջ։ Արտաքին ազդեցությունը կարող է լինել դրական կամ բացասական, բայց սովորաբար այն կապված է բնապահպանական տնտեսագիտության բացասական ազդեցությունների հետ։ Օրինակ՝ բնակելի շենքերի վերին հարկերում տեղի ունեցող ջրային արտահոսքերը բացասաբար են անդրադառնում ցածր հարկերի վրա[5]։ Մեկ այլ օրինակ վերաբերում է նրան, թե ինչպես է Ամազոնի փայտանյութի վաճառքը անտեսում հատման ժամանակ թողարկված ածխաթթու գազի ծավալը[6]։ Կամ գործարանը, որն աղտոտող նյութեր է արտանետում միջավայր, սովորաբար հաշվի չի առնում այն ծախսերը, որոնք կրում են մյուսները այդ աղտոտման պատճառով։ Արդյունքում՝ աղտոտումը կարող է լինել ավելի բարձր, քան «սոցիալապես արդյունավետ» մակարդակն է, որն էլ առկա կլիներ այն ժամանակ, եթե շուկայից պահանջվեր հաշվի առնել աղտոտվածությունը։ Հելլերը և Ստարետտը (1976), տպավորված լինելով Քեննեթ Էրրոուից և Ջեյմս Միդից, տվել են հետևյալ դասական բնորոշումը, ըստ որի արտաքին ազդեցությունը «իրավիճակ է, որի պարագայում մասնավոր տնտեսությունը չունի բարիքների պոտենցիալ շուկա ստեղծելու բավարար խթաններ, որի բացակայությունն էլ հանգեցնում է Պարետոյի արդյունավետության կորուստների»[7]։ Տնտեսագիտական տերմինաբանությամբ արտաքին ազդեցություններն այնպիսի շուկայական ձախողումների օրինակներ են, որոնցում ազատ թողնված շուկան արդյունավետ հետևանքի չի բերում։

Հասարակ և հանրային բարիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ չափազանց ծախսատար է որոշ մարդկանց բնական ռեսուրսի նկատմամբ ունեցած հասանելիությունից բացառել կամ զրկել, այդ ռեսուրսը կոչվում է կա՛մ սովորական (երբ ռեսուրսի համար առկա է մրցակցություն այնպես, որ մեկի կողմից դրա օգտագործումը նվազեցնում է մյուսների կողմից դրա օգտագործման հնարավորությունը), կա՛մ հանրային բարիք (երբ ռեսուրսի օգտագործումը ոչ մրցակցային է)։ Ոչ բացառության երկու դեպքում էլ շուկայի բաշխումը հավանական է, որ անարդյունավետ կլինի։

Այս մարտահրավերները երկար ժամանակ է ինչ ընդունված են։ Հարդինի (1968) հասարակակաան բարիքների ողբերգություն հասկացությունը հանրայնացրեց ոչ բացառության և ընդհանուր սեփականության հետ կապված խնդիրները։ «Բարիքները» եզրույթն ինքնին վերաբերում է բնական ռեսուրսին, «ընդհանուր սեփականության ռեսուրս» կամ «ընդհանուր ավազանային ռեսուրս» եզրույթներն էլ վերաբերում են սեփականության իրավունքի ռեժիմին, որը որոշ հավաքական մարմինների թույլ է տալիս մյուսներին բացառելու սխեմաներ մշակել, այդպիսով՝ թույլատրելով ապագա օգուտների հոսքեր ստանալ։ «Բաց հասանելիություն» եզրույթն էլ չի ենթադրում որևէ սեփականություն այն իմաստով, որ սեփականությունը, որը բոլորին է պատկանում ոչ մեկինը չի[8]։

Հիմնական խնդիրը նրանում է, որ եթե մարդիկ անտեսեն բարիքների սակավությունը, նրանք կարող են կանգնել ռեսուրսի ձեռք բերման համար չափից շատ ջանք թափելու խնդրի առջև (օր․՝ ձկնորսությունը)։ Ըստ Հարդինի տեսության՝ սահմանափակումների բացակայության դեպքում հասանելի ռեսուրսը օգտագործողները այն ավելի շատ կօգտագործեն, քան այն պարագայում, երբ ստպված լինեին վճարել դրա համար և ունենալ բացառիկ իրավունքներ։ Սա կբերի բնապահպանական դեգրադացիայի կամ քայքայման։ Այնուամենայնիվ՝ Օսթրոմի աշխատությունը (1990) այն մասին, թե ինչպես են մարդիկ իրականում, օգտագործելով ընդհանուր սեփականության ռեսուրսները, փորձել է ձևավորել բարիքների սպառման ողբերգության ռիսկը կրճատելու համար անրաժեշտ ինքնակառավարման կանոններ[8]։

Կլիմայական փոփոխության էֆֆեկտների մեղմացումը հանրային բարիքի օրինակ է, որի պարագայում սոցիալական օգուտները լիովին արտացոլված չեն շուկայական գնի մեջ։ Այն հանրային բարիք է, քանի որ կլիմայական փոփոխության ռիսկերը միաժամանակ և՛ ոչ մրցակցային են, և՛ ոչ բացառվող։ Նմանօրինակ մեթոդները ոչ մրցակցային են, քանի որ մեկին կլիմայի մեղմացմամբ ապահովելը չի կրճատի մեղմացման այն մակարդակը, որը վայելում է մեկ ուրիշը։ Դրանք գլոբալ հետևանքների բերող ոչ բացառելի գործողություններ են, որոնցից ոչ մեկը չի կարող խուսափել։ Երկրի մոտ ածխածնի արտանետումների ծավալի կրճատման մեջ ներդրումներ կատարելու խթանը մարում է, քանի որ այն կարող է «անվճար մատուցվել» մյուս երկրների ջանքերի գործադրման արդյունքում։ Շուրջ մեկ դար առաջ շվեդ տնտեսագետ Կնուտ Վիքսելը (1896) առաջինն էր, ով քննարկեց այն, որ հանրային բարիքները կարող են շուկայի կողմից թերմատակարարված լինել, որովհետև մարդիկ կարող են թաքցնել որևէ բարիքի նկատմամբ եղած իրենց նախընտրությունները, բայց միևնույն ժամանակ շարունակել վայելել ստացված օգուտները առանց դրանց դիմաց վճարելու։

Գնահատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջակա միջավայրի տնտեսական արժեքի գնահատումը տվյալ ոլորտի հիմնական թեման է։ Օգտագործումն ու անուղղակի օգտագործումը բնական ռեսուրսներից կամ էկոհամակարգի ծառայություններից ստացված շոշափելի արդյունքներ են (Տե՛ս էկոլոգիական տնտեսագիտություն)։ Ոչ օգտագործվող արժեքները ներառում են գոյության, ընտրության և ժառանգության արժեքները։ Օրինակ՝ որոշ մարդիկ կարող են գնահատել տարատեսակ օրգանիզմների գոյությունը՝ անկախ էկոհամակարգի ծառայությունների վրա ունեցած օրգանիզմների կորստի ազդեցությունից։ Այս օրգանիզմների գոյությունը կարող է ունենալ ընտրանքային արժեք, քանզի կարող է հավանական լինել այն, որ դրանք մարդու կողմից որևէ նպատակով կօգտագործվեն։ Օրինակ՝ որոշակի բույսեր կարող են ուսումնասիրվել դեղամիջոցներ ստանալու նպատակով։ Անհատները պիտի գնահատեն իրենց երեխաներին անաղարտ շրջակա միջավայր թողնելու իրենց ունակությունը։

Օգտագործման և անուղղակի օգտագործման արժեքները հաճախ կարող են բխել բացահայտ դրսևորված վարքագծից, ինչպիսիք են հանգստի նպատակով ուղևորության ծախսը կամ հեդոնիկ (զգայական) մեթոդների կիրառումը, որոնց դեպքում արժեքների գնահատումը հիմնված է դիտարկված գների վրա։ Չօգտագործման արժեքները սովորաբար գնահատվում են նշված նախընտրության մեթոդների կիրառմամբ, ինչպիսիք են՝ պայմանական գնահատումն ու ընտրության մոդելավորումը։ Պայմանական գնահատումը սովորաբար լինում է հարցումների տեսքով, որոնց կիրառման դեպքում մարդկանցից հարցվում է, թե նրանք ինչքան կվճարեն դիտարկելու և բնության գրկում հանգստանալու համար (վճարելու պատրաստակամություն) կամ ինչքանով են պատրաստ ընդունել (ընդունելու պատրաստակամություն) բնության բարիքի ոչնչացման դիմաց տրվող փոխհատուցումը։ Տնտեսական որոշումների վրա շրջակա միջավայրի ունեցած ազդեցությունը վերլուծվում է հեդոնիկ գնագոյացմամբ, որն էլ կատարվում է բնակարանով ապահովվելու գների, ճանապարհորդական ծախսերի և այգիներ այցելելու վճարների ուսումնասիրման ճանապարհով[9]։

Լուծումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նմանատիպ արտաքին ազդեցությունների շտկմանը կոչված լուծումներն ընդգրկում են․

  • Շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված կարգավորումները․ Այս պլանի ներքո տնտեսական ազդեցությունը պիտի գնահատվի կարգավորողի կողմից։ Սովորաբար այն կատարվում է ծախս-օգուտ վերլուծության կիրառման ճանապարհով։ Գնալով աճում է այն կարծիքը, որ նորմատիվ ակտերը (հայտնի նաև որպես «կառավարման և վերահսկման» գործիքներ) այնքան էլ չեն տարբերվում տնտեսական գործիքներից, ինչպես առհասարակ նշվում է բնապահպանական տնտեսագիտության կողմնակիցների կողմից։ Օր․1՝ նորմատիվ ակտերը ուժի մեջ են դրվում տուգանքների կիրառման միջոցով, որոնք հարկատեսակի դեր են կատարում, եթե աղտոտման մակարդակը բարձրանում է տրված շեմից։ Օր․2՝ աղտոտումը պիտի մոնիթորինգի ու օրենսդրական կարգավորման ենթարկվի կա՛մ աղտոտվածության հարկային ռեժիմի, կա՛մ նորմատիվային կարգավորման միջոցով։ Այդ երկու մեթոդների միջև եղած հիմնական տարբերությունը, որի շուրջ բնապահպանական տնտեսագետը կարող է շահարկում անել, նորմատիվային կարգավորման համախառն ծախսն է։ «Կառավարման և վերահսկման» նորմատիվային ակտերը հաճախ աղտոտող օբյեկտների նկատմամբ արտանետումների համընդհանուր սահմաններ են կիրառում, չնայած որ յուրաքանչյուր ֆիրմա արտանետումների կրճատման ծախսերի տարբեր մակարդակներ ունի, այսինքն՝ այս համակարգում որոշ ֆիրմաներ աղտոտումը կարող են կրճատել ոչ ծախսատար ճանապարհով, մինչդեռ մյուսները դա կարող են անել միայն խոշոր ծախսերի հաշվին։ Այս պատճառով արտանետումների կրճատումը բաղկացած է որոշ թանկարժեք և որոշ ոչ թանկարժեք մեթոդների կիրառումից։ Հետևաբար, մոդեռն «կառավարման և վերահսկման» նորմատիվային ակտերը հաճախակի մշակված են այնպես, որ հասցեավորում են այս խնդիրները՝ միավորելով օգտակարության պարամետրերը։ Օր․՝ ավտոմոբիլաշինության ոլորտում հատուկ արդյունաբերողների համար ածխաթթու գազի արտանետումների վերաբերյալ ստանդարտները կա՛մ կապված են տրանսպորտային միջոցի թողարկած արտանետման միջին ծավալի (ԱՄՆ համակարգ) կա՛մ տվյալ տրանսպորտային միջոցների ողջ շարակազմի միջին քաշի հետ (ԵՄ համակարգ)։ Բնապահպանական տնտեսագիտության նորմատիվային կարգավորումները առաջին հերթին գտնում են արտանետումների կրճատման ամենաէժան ուղիները և հետո նոր շարժվում թանկարժեք մեթոդների կիրառման ուղղությամբ։ Օր․՝ ինչպես ասվեց ավելի վաղ, քվոտային համակարգում առևտրային գործարք կնքել նշանակում է՝ ֆիրման աղտոտման մակարդակը կկրճատի միայն այն դեպքում, եթե դա անելով ավելի քիչ ծախս կրի, քան թե մեկ ուրիշին վճարի նույնն անելու համար։ Ամբողջովին վերցրած՝ սա բերում է արտանետումների ընդհանուր մակարդակի կրճատման ծախսերի ավելի նվազ մակարդակի։
  • Աղտոտվածության քվոտաներ․ Շատ հաճախ պաշտպանվում է այն տեսակետը, որ աղտոտման մակարդակի կրճատմանը պետք է հասնել արտանետումների առևտրային թույլտվությունների կիրառման ճանապարհով, որոնք, եթե ազատ կերպով առ ու ծախի են ենթարկվում, կարող են հավաստիացնել, որ այդ կրճատումը կատարվել է նվազագույն ծախսերով։ Տեսականորեն, եթե նման քվոտաները թույլատրված են, ապա ֆիրման իր սեփական աղտոտման մակարդակը կկրճատի միայն այն դեպքում, եթե ավելի քիչ ծախս է կրում, քան եթե մեկ ուրիշին է վճարում նույնն անելու համար, այսինքն՝ եթե միայն ուրիշ ֆիրմայից առևտրային թույլտվությունները գնելը ավելի ծախսատար է։ Պրակտիկայում առևտրային թույլտվությունների կիրառման մոտեցումներն որոշակի հաջողություն են ունեցել, ինչպիսին է օրինակ՝ ԱՄՆ ծծմբի երկօքսիդի առևտրային ծրագիրը կամ ԵՄ Արտանետումների առևտրային սխեման, որի կիրառման հետաքրքրությունը տարածվում է նաև մյուս բնապահպանական խնդիրների վրա։
  • Աղտոտվածության հարկեր և սակագներ․ Աղտոտման գծով ծախսերի ավելացումը կխոչընդոտի հետագա աղտոտման մակարդակի բարձրացմանը և «դինամիկ խթան» կհանդիսանա, այսինքն՝ խոչընդոտ հանդիսացող գործոնը շարունակում է գործել նույնիսկ աղտոտման մակարդակի կրճատման պայմաններում։ Աղտոտվածության հարկը, որը կրճատում է դրա մակարդակը մինչև սոցիալապես «օպտիմալ» մակարդակ, պետք է սահմանվի այնպիսի մակարդակի վրա, որ աղտոտումը տեղի ունենա միայն այն ժամանակ, երբ հասարակությանը հասցրած օգուտները գերազանցում են ծախսերը (օր․՝ խոշոր մասշտաբային արտադրության դեպքում)։ Այս հայեցակարգը ներկայացվել է Արթուր Պիգուի կողմից, ով բրիտանացի տնտեսագետ էր՝ ակտիվ ուշ 19-րդ դ․ մինչ 20-րդ դ․ կեսեր ընկած ժամանակահատվածում։ Նա ցույց տվեց, որ այդ արտաքին ազդեցությունները տեղի ունեն, երբ շուկաները ձախողում են, որը նշանակում է, որ իրականում նրանք ապրանքի ու ծառայության սոցիալապես օպտիմալ մակարդակի թողարկումը չեն ապահովում։ Նա պնդում էր, որ «ներկի արտադրման վրա դրված հարկը կդրդի աղտոտող գործարանին կրճատել արտադրության մակարդակը՝ այն հասցնելով հասարակության համար լավագույն ցանկալի ծավալի»[10]։ Այս հարկերը տնտեսագետների շրջանում հայտնի են որպես Պիգուվյան հարկեր, և դրանք կանոնակարգված կերպով կիրառվում են, երբ արտաքին բացասական ազդեցություններն են առկա։ Որոշները կողմ են արտահայտվում եկամտի ու վաճառքի ծավալների նկատմամբ կիրառվող հարկերից աղտոտվածության հարկի անցման գաղափարին՝ այսպես կոչված «անցում դեպի կանաչ հարկին»։
  • Սեփականության ավելի լավ սահմանված իրավունքներ․ Ըստ Քոուզի թեորեմի՝ սեփականության իրավունքների շնորհումը կբերի օպտիմալ լուծման՝ անկախ այն բանից, թե ով է դրանք ստանում, եթե գործարքային կամ տրանսակցիոն ծախսերը աննշան են, իսկ բանակցող կողմերի քանակը՝ սահմանափակ։ Օր․՝ եթե գործարանի մոտ ապրող մարդիկ ունեն մաքուր օդ և ջուր ունենալու իրավունք կամ գործարանը աղտոտելու իրավունք ունի, ապա կա՛մ գործարանը կարող է վճարել մարդկանց որպես փոխհատուցում, կա՛մ մարդիկ կարող են վճարել գործարանին, որպեսզի չաղտոտի։ Կամ քաղաքացիներն իրենք իրենց կարող են գործողությունների ձեռնամուխ լինել, եթե սեփականության մյուս իրավունքներն էլ խախտվեն։ ԱՄՆ-ի 1880թ․ Գետը պահպանողների օրենքը վաղ շրջանի օրինակ էր, որը քաղաքացիներին վերևից թույլ էր տալիս վերջ դնել աղտոտմանը իրենց իսկ ուժերով, եթե կառավուրությունը ինքնին ոչ մի շարժ չէր ցուցաբերում (բիոռեգիոնալ ժողովրդավարություն)։ 20-րդ դ․ վերջին ստեղծվեցին «աղտոտման իրավունքների» համար նախատեսված մի շարք շուկաներ-տե՛ս արտանետումների առևտուր։ Ըստ Քոուզի թեորեմի՝ ներգրավված կողմերը միմյանց միջև պայմանավորվածության կգան, որն էլ արդյունավետ լուծման կհանգեցնի։ Այնուամենայնիվ՝ ժամանակակից տնտեսագիտության տեսությունը ցույց է տվել, որ ասիմետրիկ տեղեկատվության առկայությունը կարող է հանգեցնել պայմանավորվածության ոչ արդյունավետ լուծումների[11]։ Մասնավորապես՝ Ռոբը (1989թ․) ցույց է տվել, որ աղտոտման գծով կարգավորումները չեն բերի սոցիալապես օպտիմալ լուծման, երբ մարդիկ, որոնք տուժելու են աղտոտման արդյունքում, բանակցությունների տեղի ունենալուց էլ առաջ նախապես գաղտնի տեղեկատվություն իմանան դրանց անօգուտ լինելու մասին[12]։ Գոլդլյուքն ու Շմիցը (2018թ․) ցույց են տվել, որ անարդյունավետությունը առկա է նաև այն ժամանակ, երբ կողմերը իրենց գաղտնի ինֆորմացիան ստանում են բանակցություններից հետո, պայմանով, որ իրականացվելի փոխանցումային վճարումները սահմանափակ լինեն[13]։

Կապը մյուս ոլորտների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնապահպանական տնտեսագիտությունը կապված է էկոլոգիական տնտեսագիտության հետ, բայց դրանց միջև առկա են տարբերություններ։ Բնապահպանական տնտեսագետների մեծ մասը պատրաստում են ստացել են որպես տնտեսագետներ։ Բնապահպանական խնդիրները մատնանշելու համար նրանք կիրառում են տնտեսագիտության գործիքները, որորնցից շատերը կապված են այսպես կոչված շուկայական ձախողումների հետ՝ իրադրություններ, որտեղ տնտեսագիտության «անտեսանելի ձեռքը» հուսալի չէ։ Բնապահպանական տնտեսագետների մի մեծ մաս էլ ուսումնառվել են որպես էկոլոգիստներ, բայց ընդլայնել են իրենց գործունեության շրջանակը՝ էկոլոգիական համակարգերի և ծառայությունների վրա մարդկանց և նրանց տնտեսական գործունեության հետևանքները կամ հակառակ գործընթացը ուսումնասիրելու համար։ Այս ոլորտը իր համար նախադրյալ է համարում այն, որ տնտեսագիտությունը սոսկ էկոլոգիայի ենթաճյուղ է։ Էկոլոգիական տնտեսագիտությունը երբեմն բնորոշվում է բնապահպանական խնդիրների նկատմամբ ավելի բազմակարծիքային մոտեցում դրսևորելով և ակնհայտորեն ավելի շատ է կենտրոնանում բնապահպանական երկարաժամկետ կայունության և մասշտաբային խնդիրների վրա։

Բնապահպանական տնտեսագիտությունը ավելի պրագմատիկ է դիտվում գնային համակարգում, իսկ էկոլոգիական տնտեսագիտությունը ավելի իդեալիստական՝ փողը որոշումների հիմնական արբիտր չկիրառելու համար։ Մասնագետների այս երկու խմբերը երբեմն ունենում են կոնֆլիկտային տեսակետներ, որոնք կարելի է վերագրել տարբեր փիլիսոփայական հիմնավորումների։

Մեկ ուրիշ կոնտեքստ, որում կիրառվում են արտաքին ազդեցությունները, այն է, երբ գլոբալացման շուկայի մի խաղացողին, ով անտարբեր է կենսաբազմազանության նկատմամբ, թույլ է տրվում նվազեցնել մյուսի կողմից սահմանված գները, ով նորմատիվային կարգավորումների և դրանց պահպանման մեջ մրցակցություն է առաջացնում։ Սա էլ իր հերթին կարող է բնական կապիտալի կորուստ պատճառել էրոզիայի, ջրի մաքրության խնդիրների, հիվանդությունների, անապատացման և այլ հետևանքների տեսքով, որոնք տնտեսական առումով արդյունավետ չեն։ Այս մտահոգությունը կապված է կայուն զարգացման ենթաճյուղի և նրա քաղաքական կապի՝ հակագլոբալացման շարժման հետ։

Մի ժամանակ բնապահպանական տնտեսագիտությունը առանձին էր ռեսուրսների տնգտեսագիտությունից։ Բնական ռեսուրսների տնտեսագիտությունը սկսեց գործել որպես ենթաճյուղ, երբ հետազոտողների հիմնական մտահոգությունը բնական ռեսուրսների պաշարի օպտիմալ կոմերցիոն շահագործումը դարձավ։ Սակայն ռեսուրսների կառավարիչներն ու քաղաքականություն մշակողները վերջիվերջո սկսեցին ուշադրություն դարձնել բնական ռեսուրսների առավել լայն կարևորության վրա (օր․՝ ձկների և ծառերի արժեքները իրենց կոմերցիոն շահագործումից զատ)։ Ներկայումս դժվար է տարբերակել «բնապահպանական» և «բնական ռեսուրսների» տնտեսագիտություն եզրույթները որպես իրարից անջատ ճյուղեր, քանի որ դրանք կապված են դառնում կայունության հետ։ Ռադիկալ կանաչ տնտեսագետներից շատերը առանձնացել են՝ այլընտրանքային քաղաքական տնտեսության գծով գործունեություն ծավալելու համար։

Բնապահպանական տնտեսագիտությունը մեծ ազդեցություն է թողել բնական կապիտալիզմի և բնապահպանական ֆինանսների վրա, որոնք, կարելի է ասել, բնապահպանական տնտեսագիտության երկու ենթաճյուղերն են՝ համապատասխանաբար կապված արտադրության մեջ ռեսուրսների պահպանման և մարդկանց համար կենսաբազմազանության ունեցած արժեքի հետ։ Բնական կապիտալիզմի տեսությունը (Հոուկեն, Լովինս) ավելի հեռուն է գնում, քան ավանդական բնապահպանական տնտեսագիտությունը՝ պատկերացնելով մի աշխարհ, որտեղ բնական ծառայությունները հավասարի վրա են գտնվում ֆիզիկական կապիտալի հետ։

Ավելի ռադիկալ կանաչ տնտեսագետները մերժում են նեոդասական տնտեսագիտությունը՝ ի հօգուտ նոր քաղաքական տնտեսությանը կապիտալիզմից կամ կոմունիզմից զատ, որը հիմնապես շեշտը դնում է մարդու տնտեսության և բնական միջավայրի փոխազդման վրա՝ ընդունելով այն, որ «տնտեսությունը էկոլոգիայի երեք հինգերորդ մասն է»-Մայք Նիկերսոն։

Նման ավելի ռադիկալ մոտեցումները փողի առաջարկի և հավանաբար նաև բիոռեգիոնալ ժողովրդավարության նկատմամբ փոփոխություններ են բովանդակում այնպես, որ քաղաքական, տնտեսական և էկոլոգիական «բնապահպանական սահմանափակումները» ամբողջովին հավասարեցված են և արբիտրաժի առարկա չեն՝ հիմնականում կապիտալիզմի առկայության պարագայում։

Բնապահպանական տնտեսագիտության ծագող մի ենթաճյուղ ուսումնասիրում է իր փոխհատումը զարգացման տնտեսագիտության հետ։ Մայքլ Գրինսթոունի և Բ․ Քելսի Ջեկի «Ինվայրոդեվոնոմիքս․ հետազոտման օրակարգ երիտասարդ ճյուղի համար» աշխատությունից ներմուծված «Ինվայրոդեվոնոմիքս» (envirodevonomics) կոչված ենթաճյուղը հիմանկանում զբաղված է այն բանի ուսումնասիրությամբ, թե «ինչու է շրջակա միջավայրի պահպանման մակարդակի որակը այդքան ցածր զարգացող երկրներում»[14]։ Երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) և նրա բնապահպանության մակարդակի միջև եղած կապը ավելի լավ հասկանալու համար ձևավորված ռազմավարությունը վերլուծում է այն, թե ինչպես կարող են բնապահպանական տնտեսագիտության առանցքային հասկացություններից շատերը, ներառյալ՝ շուկայական ձախողումները, արտաքին ազդեցությունները և վճարելու պատրաստակամությունը, բարդանալ հատուկ խնդիրների բերումով, որոնց հանդիպում են զարգացող երկրները, ինչպիսիք են օրինակ՝ քաղաքական խնդիրները, ենթակառուցվածքների պակասը կամ ֆինանսավորման ոչ համապատասխան գործիքները և այլն[15]։

Օրենքի և տնտեսագիտության ոլորտում բնապահպանական օրենսդրությունը ուսումնասիրվում է տնտեսական տեսանկյունից։ Բնապահպանական օրենսդրության տնտեսական վերլուծությունն ուսումնասիրում է այնպիսի գործիքներ, ինչպիսիք են գոտիավորումը, բռնագրավումը, լիցենզավորումը, երրորդ կողմի պատասխանատվությունը, անվտանգության նորմատիվային կարգավորումը, պարտադիր ապահովագրությունը և հանցավորությանը վերաբերող սանկցիաները։ Սրանք ուսումնասիրվում են Մայքլ Ֆորի (2003) կողմից գրված գրքում [16]։

Մասնագիտական մարմիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնապահպանական տնտեսագիտություն ճյուղին առնչվող հիմնական ակադեմիական և մասնագիտական կազմակերպություններն են Բնապահպանական և ռեսուրսային տնտեսագետների ասոցացիան (ԲՌՏՍ) և Բնապահպանական և ռեսուրսային տնտեսագիտությունների Եվրոպական ասոցացիան (ԲՌՏԵՍ)։ Իսկ էկոլոգիական տնտեսագիտություն ճյուղին առնչվող հիմնական ակադեմիական և մասնագիտական կազմակերպությունն էլ Էկոլոգիական տնտեսագիտության միջազգային հասարակությունն (ԷՏՄՀ) է։ Կանաչ տնտեսագիտության հիմնական կազմակերպությունն էլ Կանաչ տնտեսագիտության ինստիտուտն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Environmental Economics»։ NBER Working Group Descriptions։ National Bureau of Economic Research։ Վերցված է 2006-07-23 
  2. Jeroen C.J.M. van den Bergh (2001). "Ecological Economics: Themes, Approaches, and Differences with Environmental Economics," Regional Environmental Change, 2(1), pp. 13-23 Archived 2008-10-31 at the Wayback Machine. (press +).
  3. Illge L, Schwarze R. (2009). A Matter of Opinion: How Ecological and Neoclassical Environmental Economists Think about Sustainability and Economics . Ecological Economics.
  4. Hanley, N., J. Shogren, and B. White (2007). Environmental Economics in Theory and Practice, Palgrave, London.
  5. Rita Yi Man Li (2012), The Internalisation Of Environmental Externalities Affecting Dwellings: A Review Of Court Cases In Hong Kong, Economic Affairs, Volume 32, Issue 2, pages 81–87
  6. Chapman Same (May 3, 2012)։ «Environmental degradation replaces classic imperialism»։ The Whitman College Pioneer: Whitman College 
  7. Heller, Walter P. and David A. Starrett (1976), On the Nature of Externalities, in: Lin, Stephen A.Y. (ed.), Theory and Measurement of Economic Externalities, Academic Press, New York, p.10
  8. 8,0 8,1 Ostrom, E. 1990. Governing the Commons. Cambridge: Cambridge University Press.
  9. Harris J. (2006). Environmental and Natural Resource Economics: A Contemporary Approach. Houghton Mifflin Company.
  10. Kishtainy, Niall (2018-02-27)։ A little history of economics։ ISBN 9780300234527։ OCLC 1039849897 
  11. Myerson Roger B, Satterthwaite Mark A (1983)։ «Efficient mechanisms for bilateral trading»։ Journal of Economic Theory 29 (2): 265–281։ ISSN 0022-0531։ doi:10.1016/0022-0531(83)90048-0 
  12. Rob Rafael (1989)։ «Pollution claim settlements under private information»։ Journal of Economic Theory 47 (2): 307–333։ ISSN 0022-0531։ doi:10.1016/0022-0531(89)90022-7 
  13. Goldlücke Susanne, Schmitz Patrick W. (2018)։ «Pollution claim settlements reconsidered: Hidden information and bounded payments»։ European Economic Review 110: 211–222։ ISSN 0014-2921։ doi:10.1016/j.euroecorev.2018.08.005 
  14. Greenstone Michael, Jack B. Kelsey (2015)։ «Envirodevonomics: A Research Agenda for an Emerging Field»։ Journal of Economic Literature 53 (1): 5–42։ doi:10.1257/jel.53.1.5 
  15. Inclusive green growth the pathway to sustainable development։ Washington, D.C.: World Bank։ May 2012։ էջեր 12–13։ ISBN 978-0-8213-9552-3։ Վերցված է հունվարի 15, 2015 
  16. Faure Michael G. (2003)։ The Economic Analysis of Environmental Policy and Law: An Introduction (անգլերեն)։ Edward Elgar։ ISBN 9781843762348 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]