Ընդհանուր բարիք
Ընդհանուր բարիք (նաև՝ հանրային բարիք), փիլիսոփայությունում, տնտեսագիտությունում և քաղաքագիտությունում տվյալ հասարակության ողջ կազմի կամ մեծամասնության համար ընդհանուր և օգտակար մի բան։ Փիլիսոփայության մեջ գոյություն ունեն ընդհանուր բարիքի գաղափարի զանազան մեկնաբանություններ[1] : Նախկինում ընդհանուր բարիքի վաղ գաղափարները շարադրել են հին հույն փիլիսոփաները, այդ թվում Արիստոտելը և Պլատոնը։ Արիստոտելի փիլիսոփայությունից սերող և ցայսօր բավականին տարածված ընդհանուր բարիքի ընկալումներից մեկը ժամանակակից հետազոտողներից մեկը անվանել է «հասարակությանը պատկանող և հասանելի, սակայն դրա անդամների կողմից կիսվող բարիք»[2]։ Ընդհանուր բարիքի գաղափարը զարվացել է քաղաքագետների, բարոյախոս փիլիսոփաների և հանրային տնտեսագետների, այդ թվում Թովմա Աքվինացին, Նիկոլո Մաքիավելին, Ջոն Լոքը, Ժան-Ժակ Ռուսոն, Ջեյմս Մեդիսոնը, Ադամ Սմիթը, Կարլ Մարքսը, Ջոն Ստյուարտ Միլը, Ջոն Մեյնարդ Քեյնսը, Ջոն Ռոլզը, և այլ մտածողներ։
Ժողովրդավարության տեսությունում[խմբագրել | խմբագրել կոդը]
Խորհրդակցական ժողովրդավարությունում ընդհանուր բարիքը կարգավորող իդեալներ է[3]։ Այլ կերպ ասած, ժողովրդավարական քննարկման մասնակիցները ձգտում են ընդհնաուր բարիքի իրացմանը։ Այդ առանձնահատկությունը տարբերում է խորհրդակցական ժողովրդավարությունը ժողովրդավարության հավաքական գաղափարներից, որոնք կենտրոնացած են մեծապես նախընտրությունների հավաքական ամբողջությունների վրա։ Ի տարբերություն հավաքական գաղափարների խորհրդակցական ժողովրդավարությունը ընդգծում է այն գործընթացները, որոնց միջոցով գործակալները ընդհանուր բարիքի դատողությունների հիման վրա արդարացնում են քաղաքական նկրտումները[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Lee Simon։ «Common good»։ Encyclopædia Britannica։ Encyclopædia Britannica։ Վերցված է մարտի 9, 2016
- ↑ Dupré Louis (օգոստոսի 5, 2009)։ «The Common Good and the Open Society»։ The Review of Politics 55 (4): 687–712։ doi:10.1017/S0034670500018052
- ↑ Elster Jon (2002)։ «The Market and the Forum: Three Varieties of Political Theory»։ Philosophy and Democracy։ Oxford: Oxford University Press
- ↑ Landemore Hélène (2012)։ Democratic Reason: Politics, Collective Intelligence, and the Rule of the Many։ Princeton: Princeton University Press
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|