Jump to content

Բիզնես տնտեսագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բիզնես տնտեսագիտություն, կիրառական տնտեսագիտության բնագավառ, որը օգտագործում է տնտեսագիտության տեսությունը և բիզնես ձեռնարկությունների վերլուծության քանակական մեթոդները և այն գործոնները, որոնք նպաստում են կազմակերպչական կառույցների բազմազանությանը և կազմակերպությունների և աշխատուժի, կապիտալի ու ապրանքային շուկաների փոխհարաբերություններին[1]։ «Բիզնես Էքոնոմիքս» ամսագրի մասնագիտական ուղղությունն արտահայտվել է հետևյալ կերպ` «գործնական տեղեկատվություն այն տնտեսվարողների համար, որոնք օգտագործում են տնտեսագիտությունն իրենց աշխատանքում»[2]։

Բիզնես տնտեսագիտությունն ավանդական տնտեսագիտության անբաժանելի մասն է և տնտեսական հայեցակարգերի ընդլայնումն է իրական բիզնես իրավիճակների ժամանակ։ Այն կիրառական գիտություն է, որպես կառավարչական որոշումների կայացման գործիք, ինչպես նաև կիրառվում է ղեկավարության կողմից՝ հեռանկարային պլանավորման համար։ Այլ կերպ ասած, բիզնես տնտեսագիտությունը կապված է տնտեսագիտության տեսության հավելվածի գործարար կառավարման հետ։ Բիզնեսի տնտեսագիտությունը հիմնված է միկրոտնտեսագիտության վրա՝ իր երկու կատեգորիաներով` դրական և նորմատիվ։

Բիզնես տնտեսագիտությունը կապված է տնտեսական և բիզնեսի կազմակերպման, կառավարման և ռազմավարության հետ կապված խնդիրների հետ։ Խնդիրները և հարցերը ներառում են հետևյալը․ կորպորատիվ ընկերությունների ստեղծման և գոյատևման բացատրություն, թե ինչու են դրանք ընդլայնվում հորիզոնական, ուղղահայաց և տարածական, ձեռնարկատերերի և ձեռնարկատիրության դերը, կազմակերպչական կառուցվածքի նշանակությունը, ձեռնարկությունների հարաբերությունները աշխատակիցների, կապիտալի մատակարարողների, հաճախորդների, և կառավարության հետ և ընկերությունների ու գործարար միջավայրի միջև փոխհարաբերությունները[1]։

Տերմինի ոչ միանշանակ օգտագործումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բիզնես տնտեսագիտություն» տերմինը օգտագործվում է տարբեր ձևերով։ Երբեմն այն օգտագործվում է, որպես հոմանիշ արդյունաբերական տնտեսագիտության/արդյունաբերական կազմակերպության, կառավարչական տնտեսագիտության և տնտեսագիտության բիզնեսի համար։ Այնուամենայնիվ, կարող է զգալի տարբերություններ լինել «տնտեսագիտությունը բիզնեսի համար» և «կառավարչական տնտեսագիտություն» գործածման դեպքում, երբ տերմինն ավելի նեղ իմաստով է օգտագործվում։ Դրանց միջև տարբերությունների մեկ տեսակն այն է, որ բիզնեսի տնտեսագիտությունն ավելի լայն մասշտաբ ունի իր ոլորտում, քան արդյունաբերական տնտեսագիտությունը, քանզի այն շահագրգռված է ոչ միայն «արդյունաբերության», այլև ծառայությունների բիզնեսի ոլորտում։ Տնտեսությունը բիզնեսի համար ուսումնասիրում է հիմնական տնտեսական սկզբունքները, սակայն կենտրոնանում է իրական տնտեսական աշխարհում այս տնտեսական սկզբունքների կիրառման վրա[3]։ Կառավարչական տնտեսագիտությունը տնտեսագիտության մեթոդների հավելված է  կառավարչական որոշումների ընդունման գործընթացում[4]։

Տարբեր համալսարանների մեկնաբանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմաթիվ համալսարաններ առաջարկում են բիզնես տնտեսագիտության դասընթացներ, ինչպես նաև բառի իմաստի վերաբերյալ առաջարկում են մի շարք մեկնաբանություններ[5]։ Դելիի համալսարանի Բիզնեսի տնտեսագիտության բակալավրի (BBE) ծրագիրը նախատեսված է բավարարելու կորպորատիվ աշխարհում առկա խնդիրների լուծման վերլուծական և քանակական մոտեցման աճող անհրաժեշտությունը ` տնտեսագիտության և բիզնեսի բնագավառում զարգացած նորագույն մեթոդների կիրառմամբ[6]։ Բարսելոնայի ինքնավար համալսարանը (UAB), Նավառայի հանրային համալսարանը (UPNa) և Բալեարյան կղզիների համալսարանը (UIB) մշակել են Գիտությունը կառավարման մեջ, կազմակերպում և բիզնես տնտեսագիտություն պաշտոնական մագիստրոսական ծրագրեր՝ ուղղված կառավարման և բիզնեսի թեմաներին, հայեցակարգային և քանակական հիմունքներով կազմակերպությունների հետազոտական մասնագետներ պատրաստելու համար։ Դրան հասնելու համար առաջադեմ վերլուծության գործիքները կիրառվում են նեոդասական տնտեսագիտության, նոր ինստիտուցիոնալ տնտեսագիտության, Վիճակագրության, Էկոնոմետրիկայի և Գործառնական հետազոտությունների ոլորտներում։ Այս շեշտադրությունը լրացվում է գաղափարներ և տեսություններ ներմուծելով, որպեսզի զարգանան անհրաժեշտ գործիքները, որոնք հեշտացնում են բարդ կազմակերպությունների կառավարումը[7]։

Հարվարդի համալսարանի ծրագրում բիզնեսի գործնական ասպեկտները վերլուծելու համար կիրառվում են տնտեսական մեթոդներ, ներառյալ բիզնես կառավարումը, կառավարումը և բիզնեսի տնտեսագիտությանն առնչվող ոլորտները[8]։ Մայամիի համալսարանը բիզնես տնտեսագիտությունը բնորոշում է որպես մի բնագավառ, որն ուսումնասիրում է, թե ինչպես օգտագործել մեր ռեսուրսները ապրանքների և ծառայությունների արտադրության, մատակարարման և սպառման համար։ Այն բիզնես տնտեսագետներից պահանջում է վերլուծել սոցիալական հաստատությունները, բանկերը, ֆոնդային շուկաները, կառավարությունը և դրա հարաբերությունները աշխատաշուկայի հետ, հարկերը, միջազգային առևտուրը և քաղաքային ու բնապահպանական հարցերը[9]։

Մանչեստրի համալսարանի դասընթացներում տրվող մեկնաբանությամբ բիզնեսի տնտեսագիտությունը կապված է տնտեսական վերլուծության հետ, թե ինչպես է բիզնեսը նպաստում հասարակության բարեկեցությանը, այլ ոչ թե անհատի կամ բիզնեսի բարեկեցությանը։ Դա կատարվում է սեփականատիրոջ, վերահսկողության և կազմակերպության նպատակների, կազմակերպության աճի տեսության, կազմակերպության վարքագծի տեսության, ձեռնարկատիրության տեսության, գործարարության կառուցվածքի, վարքագծի և գործարարության վրա ազդող գործոնների միջև ընկած փոխհարաբերությունների շնորհիվ[10]։

Իտալիայի համալսարանները բիզնես տնտեսագիտության հայեցակարգը վերցնում են Ջինո Զապպայի ավանդույթներից, օրինակ՝ Միլանի պոլիտեխնիկական համալսարանի ստանդարտ դասընթացը[11] ներառում է կորպորատիվ կառավարման, հաշվապահական հաշվառման, ներդրումային վերլուծության, բյուջետավորման և բիզնես ռազմավարության ուսումնասիրությունը։

Ավստրալիայի Մելբուրն քաղաքի Լա Տրոբա համալսարանը բիզնես տնտեսագիտությունը կապում է պահանջարկի, մատակարարման և հավասարակշռության գործընթացի հետ՝ համակարգելով շուկայում անհատների և բիզնեսի վարքագիծը։ Բացի այդ, բիզնես տնտեսագիտությունը տարածվում է պետական քաղաքականության, տնտեսական փոփոխությունների և միջազգային գործոնների վրա, որոնք ազդում են բիզնեսի և մրցակցության վրա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Moschandreas, Maria (2000). Business Economics, 2nd Edition, Thompson Learning, Description and chapter-preview links
  2. National Association for Business Economics, Business Economics Արխիվացված Նոյեմբեր 11, 2011 Wayback Machine®
  3. Sloman, J and Sutcliffe (2004) Economics for Business, Financial Times/ Prentice Hall; 3 edition
  4. • Jones, Trefor, 2004 Business Economics and Managerial Decision Making, Wiley. Description and chapter-preview links.
       • Wilkinson, Nick (2005). Managerial Economics: A Problem-Solving Approach, Cambridge University Press. Description and preview.
  5. Search - University of East London (UEL). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
  6. MBA (BE) - University of Delhi. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
  7. UAB,UPNa, UIB - Master of Science (M.Sc.) in Management, Organization and Business Economics - MMOBE Program. Link Արխիվացված 2019-02-04 Wayback Machine
  8. Business Economics. {{cite book}}: Text "Harvard University - The Graduate School of Arts and Sciences" ignored (օգնություն)
  9. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  10. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  11. Programma Dettagliato.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]