Հանրային տնտեսագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հանրային տնտեսագիտություն (կամ հանրային հատվածի տնտեսագիտություն), պետական ​​քաղաքականության ուսումնասիրությունը տնտեսական արդյունավետության և արդարության տեսանկյունից:

Հիմնականում հանրային տնտեսագիտությունը մտածելու տեղիք է տալիս, թե արդյոք կառավարությունը պետք է մասնակցի տնտեսական շուկաներին, և թե որքանով դա պետք է անի: Դա անելու համար միկրոտնտեսագիտության տեսությունն օգտագործվում է գնահատելու համար, թե արդյոք մասնավոր շուկան, կարող է ապահովել էֆեկտիվ արդյունքներ` պետական ​​միջամտության բացակայության պայմաններում: Ըստ էության, այս ուսումնասիրությունը ներառում է պետական հարկման և ծախսերի վերլուծությունները: Այս թեման ընդգրկում է մի շարք թեմաներ, ներառյալ՝ շուկայական ձախողումները, արտաքին ազդեցությունները և կառավարության քաղաքականության ստեղծումը և իրականացումը: Հանրային տնտեսագիտությունը հենվում է բարեկեցության տնտեսագիտության տեսության վրա և ի վերջո օգտագործվում է որպես սոցիալական բարեկեցության բարելավման գործիք[1]։

Ընդլայնված մեթոդներն ու թեմաները ներառում են.

Շեշտադրումը կատարվում է վերլուծական և գիտական ​​մեթոդների վրա և նորմատիվ-բարոյական վերլուծության վրա, ի տարբերություն գաղափարախոսության: Քննարկվող թեմաների օրինակներ են հարկային բեռը,[7] օպտիմալ հարկումը,[8] և հանրային բարեկեցության տեսությունը[9]։

Առարկայի շրջանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսագիտական գրականության ամսագրի դասակարգման կոդերը տնտեսագիտության սուբյեկտների դասակարգման ձևերից մեկն են: Այնտեղ, հանրային տնտեսագիտությունը՝ 19 նախնական դասակարգումներից մեկը, ունի 8 կատեգորիա: Դրանք թվարկված են ստորև՝ JEL- կոդի հղումներով, եթե առկա է համապատասխան հոդվածը Նոր Պալգրեյվ։ Տնտեսագիտական Բառարանում (2008), ապա նաև դրա հղումով, ինչպես նաև առկայության պարագայում ծանոթագրություններով՝ յուրաքանչյուր ենթակատեգորիայի համար[10]:

JEL: H (all) – Հանրային տնտեսագիտություն
JEL: H0 – Ընդհանուր
JEL: H1 – Կառավարման կառուցվածքը և շրջանակը[11]
JEL: H2Հարկեր, Սուբսիդիաներ և պետական եկամուտներ[12]
JEL: H3 – Հարկաբյուջետային քաղաքականություն և տնտեսական գործակալների վարքագիծը[13]
JEL: H4Պետության կողմից տրամադրված ապրանքներ[14]
JEL: H5 – Ազգային կառավարության ծախսերը և դրա հետ կապված քաղաքականությունը[15]
JEL: H6 – Ազգային բյուջե, դեֆիցիտ և պարտք[16]
JEL: H7 – Պետական և տեղական կառավարություն, միջկառավարական հարաբերություններ[17]
JEL: H8 – Տարբեր հարցեր[18]:

Հարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դայմոնդ-Միրլիսի արդյունավետության տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին Փիթեր Դայմոնդը և Ջեյմս Միրլիսը հրատարակել են մի փաստաթուղթ, որը ցույց տվեց, որ նույնիսկ միանգամյա հարկման անհասանելիության դեպքում արտադրության արդյունավետությունը դեռ ցանկալի է: Այս եզրակացությունը հայտնի է որպես Դայմոնդ-Միրլիսի արդյունավետության թեորեմ և նրան են վերագրում Ռամզիի վերլուծության արդիականացումը՝ հաշվի առնելով եկամուտների բաշխումը, շահույթի աճման խնդիրի հետ: Ջոզեֆ Ստիգլիցը և Պարթա Դասգուպտան (1971) քննադատել են այս թեորեմը, որպես ոչ արդյունավետ, այն պատճառով, որ արտադրության արդյունավետությունը պարտադիր չէ՝ լինի ցանկալի, եթե որոշակի հարկային գործիքներ չօգտագործվեն:

Պիգույան հարկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձեռքբերումներից մեկը, որով հայտնի է անգլիացի մեծագույն տնտեսագետ Արթուր Սեսիլ Պիգուն, նրա աշխատանքն էր սահմանային մասնավոր ծախսերի և սահմանային սոցիալական ծախսերի (արտաքին) միջև տարաձայնությունների վերաբերյալ: Իր «Բարեկեցության տնտեսագիտություն» (անգլ.՝ The Economics of Welfare) գրքում (1932) Պիգուն նկարագրում է, թե ինչպես են այդ տարբերությունները ի հայտ գալիս.

Aquote1.png ... առաջին անձը Ա-ն, որոշակի ծառայություն է մատուցում, որի համար վճարումը կատարվում է երկրորդ անձ Բ-ին, պատահաբար նաև ծառայություններ է մատուցում այլ անձանց (նման ծառայություններ չկատարող) ու այնպիսի տեսակի, որ վճարումը չի կարող վերցվել շահույթային կողմից կամ փոխհատուցվում է տուժած անձի անունից (Պիգու, էջ 183):
Aquote2.png

Մասնավորապես, Պիգուն հայտնի է իր այսպես կոչված շտկող հարկերի կամ Պիգույան հարկերի գաղափարներով․

Aquote1.png Պարզ է, որ մասնավոր և սոցիալական արդյունքների միջև տարբերությունները, որոնք մինչ այժմ մենք ուսումնասիրել ենք, չեն կարող մեղմանալ, ինչպես, օրինակ, վարձակալության օրենքների հետ կապված տարաձայնությունները երկու պայմանագրային կողմերի միջև, քանի որ տարաձայնությունները ծագում են ծառայություն մատուցող կամ ծառայություն չմատուցող պայմանագրային կողմերից բացի այլ անձանց հետ: Այնուամենայնիվ, հնարավոր է, որ պետությունը, եթե դա ընտրի, ցանկացած բնագավառում տարակարծությունը կարող է վերացնել «արտակարգ խրախուսումներ» կամ «արտակարգ սահմանափակումներ» անելով այդ ոլորտի ներդրումների վրա: Առավել ակնհայտ ձևերը, որոնք այս խրախուսումները և սահմանափակումները կարող են ենթադրել, իհարկե, պարգևատրումներն ու հարկերն են (Պիգու, էջ 192):
Aquote2.png


Էքստերնալներ են առաջանում, երբ ֆիզիկական անձանց կողմից կամ արտադրող կազմակերպությունների կողմից սպառումը ազդում են այլ անձանց կամ կազմակերպությունների օգտակարության կամ արտադրական գործառույթների վրա[19]: Դրական արտաքին արդյունքներն են կրթությունը, առողջապահությունը և այլն, իսկ բացասական արտաքին դրսևորումների օրինակներ են օդի աղտոտումը, աղմուկը, պատվաստումների բացակայությունը և այլն[20]: Կառավարությունը կարող է միջամտել շուկայում` օգտագործելով արտանետումների հարկը, օրինակ՝ ավելի արդյունավետ արդյունքի ստեղծման համար այս Պիգույան հարկը օպտիմալ քաղաքականության դեղատոմս է ցանկացած ընդհանուր, բացասական արտաքին արդյունքի համար[21]։

Պիգուն որպես դրական էստերնալ է բնութագրում, օրինակ, մասնավոր այգիներում ներդրված ռեսուրսները, որոնք բարելավում են շրջակա օդը և գիտական ​​հետազոտությունները, որոնցից հաճախ բարձր գործնական օգտակարության հայտնագործություններ են կատարվում: Որպես այլընտրանք, նա նկարագրում է բացասական էքստերնալները, ինչպիսին է գործարանը, որը ոչնչացնում է շրջակա միջավայրի հարմարավետությունների մեծ մասը:

1960 թվականին տնտեսագետ Ռոնալդ Քոուզն առաջարկեց այլընտրանքային սխեմա, որի արդյունքում բացասական էքստերնալները որոշվում են սեփականության իրավունքի համապատասխան փոխանցման ճանապարհով: Այս արդյունքը հայտնի է որպես Քոուզի թեորեմ:

Հանրային բարիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրային բարիքները կամ կոլեկտիվ սպառման բարիքներն ունեն երկու հատկություն՝ ոչ մրցակցային են և ոչ բացառելի: Ինչ-որ բան ոչ մրցակցային է, եթե մեկ անձի սպառումը չի զրկում մեկ այլ անձի (որոշակի աստիճանի) սպառումից․ հրավառության ցուցադրումը ոչ մրցակցված է, քանի որ  դիտող մեկ անձը մրցակցող չի հանդիսանում և չի խոչընդոտում մեկ այլ անձի: Ինչ-որ բան ոչ բացառելի է, եթե դրա օգտագործումը չի կարող սահմանափակվել մարդկանց որոշակի խմբով: Կրկին, քանի որ ոչինչ չի կարող մարդկանց արգելել դիտելու հրավառությունը, չի կարելի այն բացառել[9]: Հասկանալի է՝ հասարակական բարիքի մեկ այլ օրինակ է այն ծառայությունը, որն ապահովում են իրավապահ կազմակերպությունները, ինչպես օրինակ՝ շերիֆները և ոստիկանությունը[22]: Որպես կանոն, քաղաքներն ու գյուղերը սպասարկվում են միայն մեկ ոստիկանական բաժանմունքի կողմից, իսկ ոստիկանության բաժինը ծառայում է բոլոր մարդկանց՝ իր իրավասության սահմաններում:

Ծախսերի և օգուտների վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած ծախսերի և օգուտների ծագման վերլուծությունը կարող ենք տեսնել դեռևս Ժյուլ Դյուպյուիի դասական «Հանրային աշխատանքների օգտակարության չափման մասին» (անգլ.՝ On the Measurement of the Utility of Public Works) հոդվածում (1844), հետագա գիտական ​​զարգացման մեծ մասը տեղի է ունեցել Միացյալ Նահանգներում և առաջացել է ջրի հետ կապված խնդիրների մշակման արդյունքում: 1950 թվականին ԱՄՆ Դաշնային միջգերատեսչական ջրային կոմիտեն հրատարակեց «Ջրային նախագծերի տնտեսական վերլուծության առաջարկվող պրակտիկան», (անգլ.՝ Proposed Practices for Economic Analysis of River Basin Projects, որը հայտնի նաև Կանաչ գիրք անունով) զեկույցը, որն ուշագրավ է դարձել բարեկեցության տնտեսությունն առաջ քաշելու համար[23]: 1958 թվականին Օտտո Էկշտայնը հրապարակեց իր «Ջրային ռեսուրսների զարգացումը. նախագծի տնտեսագիտական գնահատականը» (անգլ.՝ Water-Resource Development: The Economics of Project Evaluation), իսկ Ռոլանդ ՄակՔինը՝ «Պետական կառավարման արդյունավետությունը համակարգային վերլուծության օգնությամբ. ջրային ռեսուրսների զարգացման նպատակով» (անգլ.՝ Efficiency in Government Through Systems Analysis: With Emphasis on Water Resources Development.) գրքերը: Վերջին գիրքը համարվում է նաև դասական՝ գործառնությունների հետազոտման ոլորտում: Հաջորդ տարիներին մի շարք այլ կարևոր գործեր լույս տեսան՝ Ջեկ Հիրշլեյֆերը, Ջեյմս ԴիՀևենը և Ջերոմ Միլիմանը հրատարակել են «Ջրամատակարարում. Տնտեսագիտություն, տեխնոլոգիա և քաղաքականություն» (անգլ.՝ Water Supply: Economics, Technology, and Policy) անվանումով գիրքը (1960), իսկ Հարվարդի մի խումբ գիտնականներ, այդ թվում՝ Ռոբերտ Դորֆմանը, Ստիվեն Մարգլինը և ուրիշներ հրատարակել են «Ջրային ռեսուրսների համակարգերի նախագծումը։ Տնտեսական նպատակների, ճարտարագիտական ​​վերլուծության և պետական պլանավորման նոր մեթոդներ» (անգլ.՝ Design of Water-Resource Systems: New Techniques for Relating Economic Objectives, Engineering Analysis, and Governmental Planning, 1962)[24] գիրքը:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Serge-Christophe Kolm, 1987. "public economics," The New Palgrave: A Dictionary of Economics, v. 3, pp. 1047–55. Table of Contents.
  2. • Richard A. Musgrave, 2008. "public finance," The New Palgrave Dictionary of Economics, 2nd Edition. Abstract.
       • _____, 1959.
    The Theory of Public Finance: A Study in Public Economy. J.M. Buchanan review, 1st page.
  3. • Dani Rodrik, 1996. "Understanding Economic Policy Reform," Journal of Economic Literature, 34(1), pp. 9–41. Archived June 6, 2013, at the Wayback Machine.
    From The New Palgrave Dictionary of Economics Online, 2008. Abstract links for:
       • behavioural public economics" by B. Douglas Bernheim and Antonio Rangel
       • "fiscal federalism" by David E. Wildasin
       • "hazardous waste, economics of" by Hilary Sigman.
       • "nutrition and public policy in advanced economies" by Janet Currie.
  4. The New Palgrave Dictionary of Economics, 2008, 2nd Edition. Abstract/contents links for:
      • "public finance" by Richard A. Musgrave
       • "consumption taxation" by James M. Poterba
       • "distributive politics and targeted public spending" by Brian G. Knight
       • "generational accounting" by Jagadeesh Gokhale
       • "nutrition and public policy in advanced economies" by Janet Currie
       • "progressive and regressive taxation" by William Vickrey and Efe A. Ok
       • "redistribution of income and wealth" by F.A. Cowell
       • "tax expenditures" by Daniel N. Shaviro
       • "taxation and poverty" by John Karl Scholz
       • "welfare state" by Assar Lindbeck.
       • social insurance and public policy by Jonathan Gruber.
  5. The New Palgrave Dictionary of Economics, 2008, 2nd Edition. Abstract links for:
       • "market failure" by John O. Ledyard
       • "bureaucracy" by Mancur Olson
       • "health insurance, economics of" by Joseph P. Newhouse
       • "mandated employer provision of employee benefits" by Jonathan Gruber
       • "public goods" by Agnar Sandmo
  6. • Sharun W. Mukand, 2008. "policy reform, political economy of," The New Palgrave Dictionary of Economics 2nd Edition. Abstract.
       • James M. Buchanan, 2008. "public debt," The New Palgrave Dictionary of Economics 2nd Edition. Abstract.
       • Mrinal Datta-Chaudhuri, 1990. "Market Failure and Government Failure," Journal of Economic Perspectives, 4(3) , pp. 25-39..
       • Kenneth J. Arrow 1969. "The Organization of Economic Activity: Issues Pertinent to the Choice of Market versus Non-market Allocations," in Analysis and Evaluation of Public Expenditures: The PPP System. Washington, D.C., Joint Economic Committee of Congress. PDF reprint as pp. 1-16 (press +).
       • Joseph E. Stiglitz, 2009. "Regulation and Failure," in David Moss and John Cisternino (eds.), New Perspectives on Regulation, ch. 1, pp. 11-23. Archived February 14, 2010, at the Wayback Machine. Cambridge: The Tobin Project.
  7. Gilbert E. Metcalf, 2008. "tax incidence," The New Palgrave Dictionary of Economics, 2nd Edition. Abstract.
  8. Louis Kaplow, 2008. "optimal taxation," The New Palgrave Dictionary of Economics, 2nd Edition. Abstract.
  9. 9,0 9,1 • Agnar Sandmo, 2008."public goods," The New Palgrave Dictionary of Economics, 2nd Edition. Abstract.
       • Serge-Christophe Kolm, 1987. "public economics," The New Palgrave: A Dictionary of Economics, v. 3, pp. 1047-48.
       • Anthony B. Atkinson and Joseph E. Stiglitz, 1980. Lectures in Public Economics, McGraw-Hill, pp. vii-xi.
       • Mancur Olson, 1971, 2nd ed.The Logic of Collective Action: Public Goods and the Theory of Groups, Harvard University Press, Description and chapter-previews links, pp. ix-x.
  10. Of which a complete list with Wikipedia links is at JEL classification codes#Public economics JEL: H Subcategories
  11. JEL: H11 – Structure, Scope, and Performance of Government
    JEL: H12 - Crisis management
  12. JEL: H21 – Efficiency; Optimal taxation
    JEL: H22 – Incidence
    JEL: H23 – Externalities; Redistributive Effects; Environmental taxes and Subsidies
    JEL: H24 – Personal Income and Other Nonbusiness Taxes and Subsidies
    JEL: H25 – Business Taxes and Subsidies
    JEL: H26 – Tax evasion
  13. JEL: H31 – Household
    JEL: H32 – Firm
  14. JEL: H40 – General
    JEL: H41 – Public goods
    JEL: H42 – Publicly Provided Private Goods
    JEL: H43 – Project Evaluation; Social Discount Rate
    JEL: H44 - Publicly Provided Goods: Mixed Markets
  15. JEL: H51 – Government Expenditures and Health
    JEL: H52 – Government Expenditures and Education
    JEL: H53 – Government Expenditures and Welfare Programs
    JEL: H54 – Infrastructures; Other Public Investment and Capital Stock
    JEL: H55 – Social security and Public Pensions
    JEL: H56 – National Security and War
    JEL: H57 – Procurement
  16. JEL: H60 – General
    JEL: H61 – Budget; Budget Systems
    JEL: H62 – Deficit; Surplus
    JEL: H63 - Debt; Debt Management; Sovereign Debt
    JEL: H68 – Forecasts of Budgets, Deficits, and Debt
    JEL: H69 – Other
  17. JEL: H71 – State and Local Taxation, Subsidies, and Revenue
    JEL: H72 – State and Local Budget and Expenditures
    JEL: H73 – Interjurisdictional Differentials and Their Effects
    JEL: H74 – State and Local Borrowing
    JEL: H75 - State and Local Government: Health; Education; Welfare; Public Pensions
    JEL: H76 - State and Local Government: Other Expenditure Categories
    JEL: H77 - Intergovernmental Relations; Federalism; Secession
  18. JEL: H80 – General
    JEL: H81 – Governmental Loans, Loan guarantee, Credits, and Grants; Bailouts
    JEL: H82 – Governmental Property
    JEL: H83 – Public administration; Public Sector Accounting and Audits
    JEL: H84 - Disaster Aid
    JEL: H87 – International Fiscal Issues; International Public Goods
  19. Tresch Richard. W. (2008)։ Public Sector Economics։ 175 Fifth Avenue, New York, NY 10010: PALGRAVE MACMILLAN։ էջ 100։ ISBN 978-0-230-52223-7 
  20. Tresch Richard W. (2008)։ Public Sector Economics։ 175 Fifth Avenue, New York, NY 10010: PALGRAVE MACMILLAN։ ISBN 978-0-230-52223-7 
  21. Tresch Richard W. (2008)։ Public Sector Economics։ 175 Fifth Avenue, New York, NY 10010: PALGRAVE MACMILLAN։ էջ 108։ ISBN 978-0-230-52223-7 
  22. Doss Daniel, Sumrall William, McElreath David, Jones Don (2014)։ Economic and Financial Analysis for Criminal Justice Organizations (1st ed.)։ Boca Raton, Florida: CRC Press։ էջ 138։ ISBN 978-1466592063 
  23. A.R. Prest and R. Turvey, 1965. "Cost-Benefit Analysis: A Survey" The Economic Journal, 75(300) pp. 683-735.
  24. Introduction to Benefit-Cost Analysis

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Arrow, Kenneth J. Social Choice and Individual Values. (1970)
  • Atkinson, Anthony B. "On the Measurement of Inequality" Journal of Economic Theory 2 (1970) 244-263 [1]
  • Auerbach, Alan J. and Laurence J. Kotlikoff. Dynamic Fiscal Policy. (1987)
  • Boiteux, Marcel. "On the Management of Public Monopolies Subject to Budgetary Constraints" Journal of Economic Theory 3 (1971) 219-240
  • Corlett, W.J. and D.C. Hague. "Complementarity and the Excess Burden of Taxation" The Review of Economic Studies Vol. 21 No. 1 (1953–1954) 21-30
  • Dalton, Hugh. "The Measurement of Inequality of Incomes" The Economics Journal Vol. 30, No. 119 (Sep. 1920) 348-361
  • Edgeworth, F.Y. "The Pure Theory of Taxation" The Economic Journal Vol. 7 No. 25 (Mar. 1897) 46-70 [2]
  • Feldstein, Martin. "Social Security, Induced Retirement, and Aggregate Capital Accumulation" The Journal of Political Economy Vol. 82 No. 5 (Sep.-Oct. 1974) 905-926
  • Fisher, Irving. "Income in Theory and Income Taxation in Practice" Econometrica Vol. 5 No. 1 (Jan. 1937) 1-55
  • Fisher, Irving. "The Double Taxation of Savings" The American Economic Review Vol. 29 No. 1 (Mar. 1939) 16-33
  • Gini, Corrado. "Variability and Mutability" in Memorie di Metodologica Statistica, ed. E. Pizetti and T. Salvemini (1955)
  • Harberger, Arnold. "The Incidence of the Corporation Income Tax" The Journal of Political Economy Vol. 70 No. 3 (Jun. 1962) 215-240 [3]
  • Lihndahl, Erik. "Just Taxation: A Positive Solution" in Classics in the Theory of Public Finance, ed. R.A. Musgrave and A.T. Peacock (1958) [4]
  • Lorenz, M.O. "Methods of Measuring the Concentration of Wealth" American Statistical Association Vol. 9 No. 70 (Jun. 1905) 209-219
  • Musgrave, Richard A. "A Multiple Theory of Budget Determination" (1957)
  • Niskanen, William A. "The Peculiar Economics of Bureaucracy" The American Economic Review Vol. 58, No. 2 (May 1968) 293-305 [5]
  • Niskanen, William A. Bureaucracy and Representative Government. (2007)
  • Orshansky, Mollie. "Children of the Poor" Social Security Bulletin Vol. 26 No. 7 (July 1963)
  • Orshansky, Mollie. "Counting the Poor: Another Look at the Poverty Profile" Social Security Bulletin Vol. 28 No. 1 (Jan. 1965)
  • Samuelson, Paul. "The Pure Theory of Public Expenditure" Review of Economics and Statistics, XXXVI (1954), 387-89 [6]
  • Tiebout, Charles M. "A Pure Theory of Local Expenditure" The Journal of Political Economy Vol. 64, No. 5 (Oct. 1956), 416-424 [7]
  • Wicksell, Knut. "A New Principle of Just Taxation" in Classics in the Theory of Public Finance, ed. R.A. Musgrave and A.T. Peacock (1958)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]