Մերկանտիլիզմ

Մերկանտիլիզմ (իտալ.՝ il mercante, «վաճառական», որը ծագում է լատ.՝ mercanti-ից, «առևտուր անել»), էկոնոմիկական դոկտրին, համաձայն որի երկրի արտաքին առևտուրը կառավարության կողմից ժողովրդի բարեկեցության և պետության ռազմական անվտանգության համար առաջնահերթ նշանակություն ունի։ Մասնավորապես, մերկանտիլիզմը առևտրային հաշվեկշռի դրական սալդո է պահանջում։ Մերկանտիլիզմը էկոնոմիկայի գլխավոր գաղափարն էր Արևմտյան Եվրոպայի տնտեսական քաղաքականության մեջ սկսած 16-րդ դարից մինչև 18-րդ դարի վերջը[1]: Այդ ժամանակ մերկանտելիզմը եվրոպական բազմաթիվ պատերազմների համար պատճառ էր հանդիսանում և հիմնավորում էր երկրների գաղութային էքսպանսիան։ Ժամանակի ընթացքում հեղինակից հեղինակ մերկանտիլիզմը տարբեր ճյուղավորումներ է ձեռք բերել։
Մերկանտիլիզմը հայ իրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
17-18-րդ դարերում հայ առևտրային կապիտալը նշանակալից դեր էր խաղում միջազգային առևտրում։ Հայ առևտրականները գործունեություն էին ծավալել Ռուսաստանում, Թիֆլիսում, Բաքվում, Պարսկաստանում, Թուրքիայում, Հնդկաստանում, ինչպես նաև եվրոպական երկրներում։ Մերկանտիլիզմը հայ իրականության մեջ արտահայտվել է հիմնականում առանձին հեղինակների առևտրի հարցերին նվիրված աշխատություններում։ Հայաստանում մերկանտիլիզմը պետական քաղաքականության համակարգի չի վերածվել, որովհետև հայ առևտրային բուրժուազիայի գործունեությունը հիմնականում ծավալվել է օտար երկրներում։ 17-րդ դարի հայ նշանավոր վաճառականներից էր Զաքարիա Ագուլեցին, ով ներկայացրել է տարբեր երկրներում ապրանքների մեծածախ և մանրածախ գների մակարդակները, տեղեկություններ է տվել դրամահատման համակարգի մասին։ Ն շանակալից դեր է խաղացել նաև Շահամիր Շահամիրյանը։ Նա առաջադրել է կիրառել հովանավորչական քաղաքականությունը։ Նա գտնում էր, որ ներմուծումը սահմանափակելու կամ արգելեու ու դրանով տեղական արտադրությունը հովանավորելու համար ավելի ներգործական միջոց է ոչ այնքան բարձր մաքսերի սահմանումը։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Տնտեսագիտություն», Ջեյմս Դ. Գորթնի, Ռիչարդ Լ. Ստրուպ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Mercantilism»։ The Concise Encyclopedia of Economics։ Վերցված է 2010 թ․ մարտի 14