Չարլզ Քինդլբերգեր
Չարլզ Քինդլբերգեր (անգլ.՝ Charles Poor Kindleberger, հոկտեմբերի 12, 1910[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հուլիսի 7, 2003[1], Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ, միջազգային տնտեսագիտության, միջազգային ֆինանսների և տնտեսության պատմության մասնագետ։ The Economist ամսագիրը նրան ֆինանսական ճգնաժամի ոլորտում անվանել է «Ժանրի վարպետ»[7]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1932 թվականին ավարտել է Փենսիլվանիայի համալսարանը՝ բակալավրի աստիճանով։ Կոլումբիայի համալսարանի մագիստրոս (1934) և փիլիսոփայության դոկտոր (1937) է։
1936-1939 թվականներին եղել է Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկի տնտեսագետ-հետազոտող։ 1939-1940 թվականներին աշխատել է Բազելի Միջազգային հաշվարկների բանկում, 1940-1942 թվականներին եղել Է Վաշինգտոնի դաշնային պահուստային համակարգի կառավարիչների խորհրդում։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է ռազմավարական ծառայությունների վարչությունում, 1944 թվականին պարգևատրվել է բրոնզե աստղով, 1945 թվականին՝ «Պատվո լեգեոն» շքանշանով։
1945-1947 թվականներին գլխավորել է Պետական դեպարտամենտում տնտեսական անվտանգության վարչությունը, կարևոր դեր է խաղացել Մարշալի պլանի մշակման գործում։
1948-1981 թվականներին դասավանդել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, 1951-1976 թվականներին զբաղեցրել է Ֆորդի անվան միջազգային տնտեսագիտության պրոֆեսորի ամբիոնը։
Բերնարդ Համսի (1978) և Ադամ Սմիթի (1983) մրցանակների դափնեկիր է։ 1985 թվականին եղել է Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ։
Հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ի պատիվ գիտնականի՝ MIT-ում ստեղծվել է «Չարլզ Կինդլբերգերի անվան կիրառական տնտեսության պրոֆեսորի» ամբիոնը։
Գիտական ներդրում[խմբագրել | խմբագրել կոդը]
Համահեղինակների հետ միասին գրել է բազմիցս վերահրատարակված «Միջազգային տնտեսություն» ներածական դասագիրքը։
Միջազգային ֆինանսական հետազոտությունների հիմնական թեման այն գաղափարն էր, որ համաշխարհային ֆինանսական համակարգը հիերարխիկ կառույց է, որտեղ ինչ-որ առաջատար երկիր պետք է հանդես գա որպես վերջին ատյանի վարկատու՝ առանձին երկրում Կենտրոնական բանկին նման գլոբալ ֆինանսական կայունություն ապահովելու նպատակով։ 1950-ականներին և 1960-ականներին նման դեր է խաղացել ԱՄՆ-ն՝ ապահովելով իրացվելիությունը համաշխարհային ֆինանսական համակարգում։ 1970-ականներին ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք սպառնում էին վերջ դնել ԱՄՆ-ի՝ որպես վերջին ատյանի պարտատիրոջ գործունեությանը, ինչը հանգեցրեց համաշխարհային ֆինանսական համակարգի անկայունությանը։
Ի սկզբանե Կինդլբերգերը «Համաշխարհային ֆինանսական ճգնաժամեր. Մոլուցքը, խուճապն ու փլուզումը» գրքի միակ հեղինան էր, բայց նրա մահից հետո այն հրատարակվում է պրոֆեսոր Ալիբերի լրացումներով, որի ներդրումը կայանում է նրանում, որ նա ուժեղացրել է ուշադրությունը Հայման Մինսկիի գաղափարների վրա և ավելացրել 20-րդ դարի վերջի և 21-րդ դարի սկզբի իրադարձությունների մասին[8]։
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ч. П. Кайндлбергер Мыльные пузыри // Экономическая теория/ Под ред. Дж.Итуэлла, М.Милгейта[en], П.Ньюмена[en] — М.: Инфра-М, 2004 — С.25—27 — 931 с. — ISBN 5-16-001750-X (англ. Bubbles)
- Чарльз П. Киндлбергер, Роберт Алибер Мировые финансовые кризисы. Мании, паники и крахи. — Питер, 2010. — ISBN 978-5-49807-086-5, 978-1-4039-3651-6
- International Economics, 1953; 6-е изд., 1978;
- The World in Depression 1929—1939, 1971;
- Manias, Panics, and Crashes: A History of Financial Crises, 1978;
- A Financial History of Western Europe, 1984.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Блауг М. Киндлбергер, Чарльз П. // 100 великих экономистов после Кейнса = Great Economists since Keynes: An introduction to the lives & works of one hundred great economists of the past. — СПб.: Экономикус, 2009. — С. 115-117. — 384 с. — (Библиотека «Экономической школы», вып. 42). — 1500 экз. — ISBN 978-5-903816-03-3
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
- ↑ Czech National Name Authority Database as Linked Data, Báze národních jmenných autorit v podobě propojených dat
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 5,18 5,19 5,20 5,21 5,22 5,23 5,24 5,25 5,26 5,27 5,28 5,29 5,30 5,31 5,32 5,33 5,34 5,35 5,36 5,37 5,38 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ https://www.ifw-kiel.de/events-1/bernhard-harms-prize/bernhard-harms-prize/view?set_language=en
- ↑ "A dance to the music of debt" The Economist (November 3, 2012)
- ↑ Елена Чиркова Р. Алибер, Ч. Киндлбергер «Мировые финансовые кризисы. Мании, паники и крахи» Archived 2016-03-14 at the Wayback Machine.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Биография Ч. Киндлебергера (անգլ.)
|
- Հոկտեմբերի 12 ծնունդներ
- 1910 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 7 մահեր
- 2003 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Փենսիլվանիայի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի տնտեսագետներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ