Ջագդիշ Բհագվատի
Ջագդիշ Բհագվատի (անգլ.՝ Jagdish N. Bhagwati, հուլիսի 26, 1934[1], Մումբայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն), հնդկական ծագումով ամերիկացի տնտեսագետ, ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (2012)[8]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրը Հնդկաստանի Գերագույն դատարանի դատավոր է։ Ընտանիքն ուներ յոթ երեխա, Ջագդիշի եղբայրներից մեկը դարձավ Հնդկաստանի Գերագույն դատարանի նախագահ, մյուսը՝ հայտնի նյարդավիրաբույժ։
Սովորել է Քեմբրիջում, Օքսֆորդում և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։ Դասավանդել է Հնդկաստանի վիճակագրական ինստիտուտում, Դելիի բիզնես դպրոցում, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (1968-1980) և Կոլումբիայի համալսարանում (1980-ից)։
Ճապոնական «Ծագող արևի» շքանշանի ասպետ (2006)։ Ֆ.Սեյդմանի (1998), Բ. Հարմսի (1988) և Ջ. Ռ․ Կոմոնսի (1995) մրցանակների դափնեկիր։ Ի պատիվ գիտնականի՝ International Economics Journal-ը 2000 թվականից շնորհում է Բհագվատի մրցանակը։ Japan and the World Economy ամսագրի խմբագրական խորհրդի անդամ է։
Բհագվատիի կինը Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Պադմա Դեսային է, հայտնի տնտեսագետ, Ռուսաստանի տնտեսագիտության մասնագետ[9]։
Նա զգալի ներդրում է ունեցել տնտեսական տեսության զարգացման գործում, մասնավորապես, մեծ ուշադրություն է դարձրել այնպիսի խնդրի, ինչպիսին են շուկայի ձախողումները[10]։
Ջ. Բհագվատիի գլխավոր աշխատություններից մեկը՝ «Ի պաշտպանություն գլոբալացման», քննադատների կողմից դրականորեն է ընդունվել, նվիրված է XXI դարի կենտրոնական ֆենոմենի՝ գլոբալացման խնդիրներին ու հակասություններին։ Հեղինակը հիմնավորված պատասխաններ է տալիս հակագլոբալիստների՝ մտավոր-քաղաքական շարժման՝ արևմտյան երկրներում լայն տարածում գտած գլոբալացման դեմ ուղղված քննադատություններին, ինչպես նաև սահմաններ է գծում քաղաքական և տնտեսական գլոբալացման միջև։ Հետազոտությունը գիտականորեն հիմնավորված տեսանկյունից ապացուցվել է, որ գլոբալացումը համաշխարհային զարգացման օբյեկտիվ և մեծ մասամբ դրական միտում է։
Հիմնական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Свободная торговля сегодня» (Free Trade Today, 2002)
- Джагдиш Бхагвати В защиту глобализации = In Defense of Globalization (2004). — Ладомир, 2005. — 448 с. — ISBN 5-86218-391-4
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 2,0 2,1 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/current
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 4,21 4,22 4,23 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Guggenheim Fellows-ի տվյալների բազա
- ↑ https://clarivate.com/citation-laureates
- ↑ https://timesofindia.indiatimes.com/home/sunday-times/all-that-matters/i-wasnt-allowed-to-choose-my-career-or-love/articleshow/69805383.cms
- ↑ Կաղապար:Us nas id
- ↑ В фокусе фигура: Падма Десаи Արխիվացված 2018-02-26 Wayback Machine ИноСМИ
- ↑ Н. А. Волчкова В защиту глобализации Արխիվացված 2017-04-26 Wayback Machine
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արվինդ Սուբրամանիան Գլոբալացման գուրու // Финансы и развитие. 2005, сентябрь
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջ. Բհագվատիի էջը Կոլումբիայի համալսարանի կայքում(անգլ.)
- Գլոբալացումը դրական գործընթաց է, բայց ոչ հարյուր տոկոսով — հարցազրույց Ջ. Բհագվատիի հետ
- Երմոլաև Ս. Ինչու՞ է մեքենան վարում միայն հետընթացով։ Գլոբալացման նեոլիբերալ քաղցր երազներում և իրականում (Ջ. Բհագվատիի գրքի ակնարկ) // «Թերահավատություն» № 5 (2008)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջագդիշ Բհագվատի» հոդվածին։ |
|
- Հուլիսի 26 ծնունդներ
- 1934 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մումբայ քաղաքում ծնվածներ
- Կոլումբիայի համալսարանի աշխատակազմ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտներ
- Մումբայի համալսարանի շրջանավարտներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հնդիկ տնտեսագետներ
- Կոլումբիայի համալսարանի դասախոսներ
- Ամերիկացի տղամարդ գրողներ
- Ամերիկացի տնտեսագետներ