Ռոքֆելլերի ֆոնդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոքֆելլերի ֆոնդ
The Rockefeller Foundation Logo.png
Տեսակհիմնադրամ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Հիմնադրված1913
Գլխադասային գրասենյակՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Գլխավոր քարտուղարJudith Rodin?
Անվանված էՋոն Դևիսոն Ռոքֆելլեր
ՀիմնադիրՋոն Դևիսոն Ռոքֆելլեր, Frederick Taylor Gates? և Ջոն Դևիսոն Ռոքֆելլեր Կրտսեր
Կայքrockefellerfoundation.org

Ռոքֆելլերի ֆոնդ (անգլ.՝ Rockefeller Foundation), ամերիկյան բարեգործական հիմնադրամ:

Կազմակերպություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոքֆելլերի ֆոնդը հիմնադրել է Ջոն Դևիսոն Ռոքֆելլերն իր որդու` Ջոն Դևիսոն Ռոքֆելլեր Կրտսերի և Ֆրեդերիկ Թեյլոր Գեյթսի հետ, Նյու Յորք նահանգում, 1913 թվականին[1]:

Գլխամասը տեղակայված է Նյու Յորք, 420 Fifth Avenue հասցեում:

Ֆոնդի ներկայիս նախագահը Ջուդիթ Ռոդինն է, գիտությունների դոկտոր, Փենսիլվանիայի համալսարանի նախկին նախագահը, որը 2005 թվականին փոխարինել է Գորդոն Կոնուէին և դարձել է ֆոնդը ղեկավարած առաջին կինը: Նա օրակարգ է բերել կազմակերպության ավանդական կառուցվածքի փոփոխության և ֆոնդի գործունեության համար կարևոր միտումների որոշման հարցերը: Ներկայումս ֆոնդը փնտրում է բարձր հեռանկարային գաղափարներ, որոնք տեսականորեն կարող են փոփոխություն մտցնել բնակչության աղքատ ու խոցելի խմբերի կյանքերում` 3-5 տարիների ընթացքում ունենալով չափելի արդյունքներ:

Ռոդինը դարձել է նաև Բաղեղի լիգայի համալսարանի առաջին կին ղեկավարը: Ներկայումս նա Citigroup-ի տնօրենն է, ինչպես նաև` Վաշինգտոնում Բրուքինգի համալսարանի պատվավոր հոգաբարձուն է:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոքֆելլերի հետաքրքրությունը մեծամասշտաբ բարեգործության հանդեպ ի հայտ է եկել 1889 թվականին, Էնդրյու Կարնեգիի ազդեցությամբ, որը հրապարակել է «Հարստության ավետարան» էսսեն, որն էլ նրան մղել է պատասխան գրել Կարնեգիին. վերջինս նրան գովաբանել էր որպես օրինակ` այլ հարուստ մարդկանց համար: Հենց այդ ժամանակ նա արել է իր առաջին նվիրատվությունն այն 35 միլիոն դոլարից, որով հաջորդ երկու տասնամյակի ընթացքում ֆինանսավորել է Չիկագոյի համալսարանը[2]:

Ջոն Դևիսոն Ռոքֆելլերի մահից հետո ֆոնդը ժառանգել է նրա միակ որդին:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոքֆելլերի ֆոնդը Global Impact Investing Network ցանցի ստեղծման նախաձեռնողն է ու հիմնական հովանավորը:

Գործունեության ցուցիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի ավարտին Ֆոնդն ունեցել է 3.7 միլարդ ամերիկյան դոլարի ակտիվ ոչ առևտրային կազմակերպության նպատակային կապիտալ: Չնայած այն ակտիվներով արդեն խոշորագույն ֆոնդը չէ, սակայն Ռոքֆելլերի ֆոնդը մնում է աշխարհի առավել նշանակալի ու ազդեցիկ ոչ առևտրային կազմակերպություններից մեկը[3]:

Ֆոնդի նախագահներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջուդիթ Ռոդին` 2005 թվականից մինչև այսօր
  • Գորդոն Կոնվեյ` 1998-2004
  • Փիթեր Գոլդմարկ Կրտսեր` 1988-1997
  • Ռիչարդ Լայման` 1980-1988
  • Ջոն Նուոլիս` 1972-1979
  • Ջ. Ջորջ Հարրար` 1961-1972
  • Դին Ռասկ` 1952-1961
  • Չեսթեր Բարնարդ` 1948-1952
  • Ռայմոնդ Ֆոստիք` 1936-1948
  • Մաքս Մասոն` 1929-1936
  • Ջորջ Վինսենթ` 1917-1929
  • Ջոն Դևիսոն Ռոքֆելլեր Կրտսեր` 1913-1917

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Рокфеллер, 2017, էջ 187
  2. The Rockefeller Foundation Timeline Archived 2007-02-12 at the Wayback Machine.(անգլ.)
  3. The Foundation Center(անգլ.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլերեն
  • Berman, Edward H. The Ideology of Philanthropy: The influence of the Carnegie, Ford, and Rockefeller foundations on American foreign policy, New York: State University of New York Press, 1983.
  • Brown, E. Richard, Rockefeller Medicine Men: Medicine and Capitalism in America, Berkeley: University of California Press, 1979.
  • Chernow, Ron, Titan: The Life of John D. Rockefeller, Sr., London: Warner Books, 1998.
  • Dowie, Mark, American Foundations: An Investigative History, Boston: The MIT Press, 2001.
  • Fisher, Donald, Fundamental Development of the Social Sciences: Rockefeller Philanthropy and the United States Social Science Research Council, Michigan: University of Michigan Press, 1993.
  • Fosdick, Raymond B., John D. Rockefeller, Jr., A Portrait, New York: Harper & Brothers, 1956.
  • Fosdick, Raymond B., The Story of the Rockefeller Foundation, New York: Transaction Publishers, Reprint, 1989.
  • Harr, John Ensor, and Peter J. Johnson. The Rockefeller Century: Three Generations of America’s Greatest Family. New York: Charles Scribner’s Sons, 1988.
  • Harr, John Ensor, and Peter J. Johnson. The Rockefeller Conscience: An American Family in Public and in Private, New York: Charles Scribner’s Sons, 1991.
  • Jonas, Gerald. The Circuit Riders: Rockefeller Money and the Rise of Modern Science. New York: W.W. Norton and Co., 1989.
  • Kay, Lily, The Molecular Vision of Life: Caltech, the Rockefeller Foundation, and the Rise of the New Biology, New York: Oxford University Press, 1993.
  • Lawrence, Christopher. Rockefeller Money, the Laboratory and Medicine in Edinburgh 1919—1930: New Science in an Old Country, Rochester Studies in Medical History, University of Rochester Press, 2005.
  • Nielsen, Waldemar, The Big Foundations, New York: Cambridge University Press, 1973.
  • Rockefeller, David, Memoirs, New York: Random House, 2002.
  • Shaplen, Robert, Toward the Well-Being of Mankind: Fifty Years of the Rockefeller Foundation, New York: Doubleday & Company, Inc., 1964.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]