Նորվեգիայի գիտությունների ակադեմիա
Նորվեգիայի գիտությունների ակադեմիա | |
---|---|
![]() | |
Տեսակ | գիտությունների ակադեմիա և ազգային ակադեմիա |
Հիմնադրված է | մայիսի 3, 1857 |
Երկիր | ![]() |
Կայք | dnva.no |
Norwegian Academy of Science and Letters Վիքիպահեստում |
Նորվեգիայի գիտությունների ակադեմիա (նորվ.՝ Det Norske Videnskaps-Akademi), գլխավոր գիտական հաստատություն Նորվեգիայում: Հիմնադրվել է 1857 թվականին Օսլոյում որպես Videnskabsselskabet i Christiania: Ակադեմիայի գլխավոր նպատակն է նպաստել Նորվեգիայում գիտության զարգացմանը և այն ներկայացնել արտերկրում:
Ունի 476 տեղ նորվեգացի անդամների համար[1], 409 տեղ օտարերկրյա անդամների համար[2][3]: 2010 թվականի նոյեմբերի 1-ին ակադեմիան ունեցել է 882 անդամ: Ունի երկու բաժին՝ բնագիտական և պատմա-փիլիսոփայական:
Ակադեմիայի գերագույն մարմին է համարվում ընդհանուր ժողովը: Ակադեմիայի խորհուրդը կազմված է նախագահից, գլխավոր քարտուղարից, փոխնախագահից և մաթեմատիկայի ու բնագիտության և հումանիտար գիտությունների բաժինների նախագահներից, փոխնախագահներից ու գլխավոր քարտուղարներից[4]: Հարալդ V-ը ակադեմիայի պատվավոր նախագահն է[5]:
Ակադեմիան մաթեմատիկայի բնագավառում շնորհում է Աբելի մրցանակ և Կավլի մրցանակ աստղաֆիզիկայի, նանոտեխնոլոգիայի և նյարդագիտության բնագավառներում: Ակադեմիան Նորվեգիան ներկայացնում է Գիտության միջազգային խորհրդում (ICSU), Միջազգային ակադեմիական միությունում (UAI), Եվրոպական գիտական հիմնադրամում (ESF) և Համաեվրոպական ակադեմիաների կազմում (ALLEA)[5]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Norwegian Members»։ Norwegian Academy of Science and Letters։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-18-ին
- ↑ «Foreign Members»։ Norwegian Academy of Science and Letters։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-28-ին
- ↑ «Foreign Members»։ Norwegian Academy of Science and Letters։ Վերցված է նոյեմբերի 1, 2010
- ↑ «The Board of The Norwegian Academy of Science and Letters»։ Norwegian Academy of Science and Letters։ Վերցված է հունվարի 1, 2014
- ↑ 5,0 5,1 «Æresmedlemskap»։ Norwegian Academy of Science and Letters։ Վերցված է հունվարի 1, 2014
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Նորվեգիայի գիտությունների ակադեմիա կատեգորիայում։ |