Սիմեոն Պուասոն
Սիմեոն Դենի Պուասոն (ֆրանսերեն՝ Siméon Denis Poisson, հունիսի 21, 1781[1][2][3][…], Պիտովիե, Ֆրանսիայի թագավորություն[4][5][2] - ապրիլի 25, 1840[1][2][3][…], Սո, Հուլիսյան միապետություն[4][5][2]), ֆրանսիացի գիտնական, Փարիզի ԳԱ անդամ (1812), Պետերբուրգի ԳԱ պատվավոր անդամ (1826)։ Ավարտել է Փարիզի պոլիտեխնիկական դպրոցը (1800)։ 1806 թվականից նույն դպրոցի, իսկ 1809 թվականից՝ Փարիզի համալսարանի պրոֆեսոր։
Պուասոնի աշխատանքները վերաբերում են տեսական և երկնային մեխանիկային, մաթեմատիկային, մաթեմատիկական ֆիզիկային, մագնիսականությանը և այլն։ Հիդրոմեխանիկայում Պուասոնն ընդհանրացրել է Նավիե-Ստոքսի հավասարումը սեղմելի մածուցիկ հեղուկի շարժման համար՝ ջերմափոխանցման հաշվառումով։ Լուծել է առաձգականության տեսության մի շարք խնդիրներ, մուծել Պուասոնի գործակիցը և ընդհանրացրել առաձգականության տեսության հավասարումները անիզոտրոպ մարմինների վերաբերյալ։ Երկնային մեխանիկայի բնագավառում ուսումնասիրել է Արեգակնային համակարգի մոլորակների շարժման կայունությունը, զբաղվել մոլորակային ուղեծրերի խոտորումների և ծանրության կենտրոնի շուրջը Երկրի շարժման խնդիրների լուծմամբ։ Պոտենցիալի տեսության մեջ մուծել է Պուասոնի հավասարումը և կիրառել այն գրավիտացիայի և էլեկտրաստատիկայի խնդիրների լուծման համար։ Ունի նաև ինտեգրալ հաշվին, մասնակի ածանցյալներով դիֆերենցիալ հավասարումների տեսությանը նվիրված աշխատանքներ։ Հավանականությունների տեսության մեջ Պուասոն ապացուցել է մեծ թվերի օրենքի մասնավոր դեպքը և սահմանային թեորեմներից մեկը (Պուասոնի թեորեմ, Պուասոնի բաշխում)։ Եղել է Պիեռ Լապլասի ատոմիզմի համոզված կողմնակիցը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1995.
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 Пуассон Симеон Дени // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 3 4 5 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ Find A Grave — 1996.
- 1 2 3 4 5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ CONOR.Sl
- 1 2 3 4 5 6 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Award winners : Copley Medal — Royal Society of London.
- ↑ https://www.amacad.org/person/simeon-denis-poisson
- ↑ https://www.toureiffel.paris/fr/le-monument/tour-eiffel-et-sciences
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմեոն Պուասոն» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 454)։ |
- Հունիսի 21 ծնունդներ
- 1781 ծնունդներ
- Ֆրանսիայում ծնվածներ
- Ապրիլի 25 մահեր
- 1840 մահեր
- Պեր Լաշեզ գերեզմանատանը թաղվածներ
- Փարիզ քաղաքում թաղվածներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Կոպլիի մեդալակիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիացի մաթեմատիկոսներ
- Ֆրանսիացի ֆիզիկոսներ
- Ֆրանսիացի աստղագետներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի գիտնականներ
- Փարիզի ԳԱ անդամներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Ֆրանսիայի քաղաքական գործիչներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամներ
- 19-րդ դարի ֆրանսիացի մաթեմատիկոսներ
- Ֆրանսիացի քաղաքական գործիչներ
- Մաթեմատիկական անալիզի մասնագետներ
- Հավանականությունների տեսության մասնագետներ