Սադի Կառնո
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կառնո (այլ կիրառումներ)
Սադի Կառնո Sadi Carnot | |
|---|---|
| Ծնվել է | հունիսի 1, 1796[1][2][3][…] Փարիզ, Առաջին ֆրանսիական հանրապետություն |
| Մահացել է | օգոստոսի 24, 1832[1][2][4][…] (36 տարեկան) Փարիզ, Հուլիսյան միապետություն բնական մահով |
| Գերեզման | Cimetière ancien d'Ivry-sur-Seine[5] |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | մաթեմատիկոս, ֆիզիկոս, ռազմական ինժեներ և ճարտարագետ |
| Հաստատություն(ներ) | Ֆրանսիական բանակ[2] և French central public administration?[2] |
| Գործունեության ոլորտ | ջերմադինամիկա |
| Ալմա մատեր | Պոլիտեխնիկական դպրոց (1814)[2], Շարլեմաժ լիցե (1812)[2][6] և École d'application de l'artillerie et du génie de Metz? (1816)[2] |
| Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1] |
| Հայր | Լազար Նիկոլա Կառնո |
Նիկոլա Լեոնար Սադի Կառնո (ֆրանսերեն՝ Nicolas Léonard Sadi Carnot, հունիսի 1, 1796[1][2][3][…], Փարիզ, Առաջին ֆրանսիական հանրապետություն - օգոստոսի 24, 1832[1][2][4][…], Փարիզ, Հուլիսյան միապետություն), ֆրանսիացի ֆիզիկոս, թերմոդինամիկայի հիմնադիրներից։
Լազար Նիկոլա Կառնոյի որդին։
Ավարտել է Փարիզի պոլիտեխնիկական դպրոցը 1814 թվականին։ Վերլուծելով իդեալական շրջանային պրոցեսը՝ Կառնոն առաջինը եզրակացրեց, որ օգտակար աշխատանք կատարում է միայն տաքացված մարմնից սառը մարմնին ջերմության փոխանցման դեպքում։ Հանգեց նաև այն դրույթին, որ աշխատանքի մեծությունը պայմանավորված ջեռուցիչի և սառնարանի ջերմաստիճանների տարբերությամբ և կախված չէ ջերմային մեքենայում բանող նյութի բնույթից (Կառնոյի թեորեմ)։ Կառնոն մոտավորապես որոշել է ջերմության մեխանիկական համարժեքը և ընդհանուր ձևով արտահայտել էներգիայի պահպանման օրենքը (թերմոդինամիկայի առաջին սկզբունք)։
Կառնոյի աշխատանքն արժանիորեն գնահատվել է միայն 1834 թվականին (Բենուա Կլապեյրոն)։ Ավելի ուշ, զարգացնելով Կառնոյի ուսմունքը, Ռուդոլֆ Կլաուզիուսը և Վիլյամ Թոմսոնը հանգեցին թերմոդինամիկայի երկրորդ սկզբունքին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 3,0 3,1 Magdeburger Biographisches Lexikon (գերմ.) — 2002.
- ↑ 4,0 4,1 4,2 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ https://sti.eduscol.education.fr/sites/eduscol.education.fr.sti/files/ressources/pedagogiques/16264/16264-sadi-carnot-et-la-naissance-de-la-thermodynamique-ensps.pdf — P. 2.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սադի Կառնո» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 272)։ |
- Հունիսի 1 ծնունդներ
- 1796 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 24 մահեր
- 1832 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիացի ֆիզիկոսներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- Խոլերայից մահացածներ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի գիտնականներ
- Ֆրանսիացի մաթեմատիկոսներ
- Ֆրանսիացի ճարտարագետներ
- 19-րդ դարի ֆրանսիացի մաթեմատիկոսներ
- Ֆրանսիացի ռազմական գործիչներ
- Փորձարարական ֆիզիկոսներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին