Լազար Նիկոլա Կառնո
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կառնո (այլ կիրառումներ)
| Լազար Նիկոլա Կառնո ֆրանսերեն՝ Lazare Carnot | |
| Կուսակցություն՝ | Ճահիճ |
|---|---|
| Կրթություն՝ | Lycée militaire in Autun? (1769)[1] և École royale du génie de Mézières? (1773)[1] |
| Մասնագիտություն՝ | մաթեմատիկոս, քաղաքական գործիչ, ռազմական ինժեներ, սպա, ֆիզիկոս, ճարտարագետ, բանաստեղծ, general contractor և գիտնական |
| Ծննդյան օր | մայիսի 13, 1753[2][1][3][…] |
| Ծննդավայր | Nolay, Ֆրանսիայի թագավորություն[1] |
| Վախճանի օր | օգոստոսի 2, 1823[2][1][4][…] (70 տարեկան) |
| Վախճանի վայր | Մագդեբուրգ, Պրուսիայի թագավորություն[1] |
| Թաղված | Պանթեոն (Փարիզ)[5] և Nordfriedhof[5] |
| Դինաստիա | Carnot family? |
| Քաղաքացիություն | |
| Ի ծնե անուն | ֆրանսերեն՝ Lazare Nicolas Marguérite Carnot[1] |
| Զավակներ | Նիկոլա Լեոնար Սադի Կառնո և Hippolyte Carnot? |
| Ինքնագիր | |
| Պարգևներ | |
Լազար Նիկոլա Կառնո (Carnot) (մայիսի 13, 1753[2][1][3][…], Nolay, Ֆրանսիայի թագավորություն[1] - օգոստոսի 2, 1823[2][1][4][…], Մագդեբուրգ, Պրուսիայի թագավորություն[1]), ֆրանսիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, պետական և ռազմական գործիչ, Ֆրանսիայի ինստիտուտի անդամ (1796)։
1791-1792 թվականներին՝ Օրենսդիր ժողովի և 1792-1795 թվականներին` Կոնվենտի անդամ։
Յակոբինյան դիկտատուրայի շրջանում եղել է հասարակական փրկության կոմիտեի անդամ (1793 թվական) և ինտերվենտների ու ռոյալիստների դեմ ռազմական պայքարի կազմակերպիչ։ Թերմիդորյան հեղաշրջման(1794 թվական) ժամանակ հանդես է եկել Ռոբեսպիերի դեմ։ 1795-1797 թվականներին Կառնոն Դիրեկտորիայի անդամ էր։ Ֆրյուկտիդորի 18-ի հեղաշրջումից հետո փախել է Ֆրանսիայից։ 1800 թվականին վերադարձել է և նշանակվել ռազմական նախարար, 1802 թվականի մարտից՝ Տրիբունատի անդամ։ Նապոլեոնի համախոհ մնալով հանդերձ՝ քվեարկել է կայսրության դեմ։ 1815 թվականի «Հարյուր օրերի» ընթացքում նապոլեոնյան կառավարության ներքին գործերի նախարարն էր, ստացել է կոմսի տիտղոս։ Բուրբոնների երկրորդ վերականգնումից հետո արտաքսվել է Ֆրանսիայից (1815 թվական)։
Կառնոյի մաթեմատիկական աշխատանքները վերաբերում են երկրաչափությանը և անվերջ փոքրերի հաշվի հիմնավորմանը։ Կառնոյի՝ անալիզի հիմնավորման զանազան եղանակների վերլուծությունը և անալիտիկ ֆունկցիաների Լագրանժի տեսության քննադատությունը մասամբ նախապատրաստեցին անալիզի բարենորոգումը 19-րդ դարում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1995.
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Soboul A. M. Encyclopædia Britannica
- 1 2 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
- 1 2 Find A Grave — 1996.
- ↑ https://www.toureiffel.paris/fr/le-monument/tour-eiffel-et-sciences
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լազար Նիկոլա Կառնո» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 272)։ |
- Մայիսի 13 ծնունդներ
- 1753 ծնունդներ
- Ֆրանսիայում ծնվածներ
- Օգոստոսի 2 մահեր
- 1823 մահեր
- Մագդեբուրգ քաղաքում ծնվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիացի մաթեմատիկոսներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- 18-րդ դարի ֆրանսիացի գրողներ
- Ֆրանսիայի քաղաքական գործիչներ
- Ֆրանսիացի պետական գործիչներ
- Ֆրանսիացի ռազմական գործիչներ
- Ֆրանսիացի ֆիզիկոսներ
- Ֆրանսիացի ճարտարագետներ
- 19-րդ դարի ֆրանսիացի մաթեմատիկոսներ
- Ֆրանսիացի գիտնականներ
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ֆրանսիացի հեղափոխականներ
- Ֆրանսիայի զինվորական սպաներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Ֆրանսիայի նախարարներ
- Ֆրանսիացի բանաստեղծներ