Պիեռ Սիմոն Լապլաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Պիեռ Սիմոն Լապլաս
Pierre-Simon Laplace
Pierre-Simon Laplace.jpg
Ծնվել է մարտի 23, 1749({{padleft:1749|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:23|2|0}})
Բոմոն էն Օժ
Մահացել է մարտի 5, 1827({{padleft:1827|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:5|2|0}}) (77 տարեկանում)
Փարիզ
Քաղաքացիություն Flag of France.svg Ֆրանսիա
Մասնագիտություն մաթեմատիկոս, աստղագետ, ֆիզիկոս, քաղաքական գործիչ և փիլիսոփա
Գործունեության ոլորտ երկնային մեխանիկա, հավանականությունների տեսություն և մաթեմատիկական անալիզ
Պաշտոն(ներ) Ֆրանսիայի սենատի անդամ
Անդամակցություն Լոնդոնի թագավորական ընկերություն, Փարիզի գիտափիլիսոփայական միություն, Ֆրանսիական ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատեր Ստորին Նորմանդիայի համալսարան
Տիրապետում է լեզուներին ֆրանսերեն
Պարգևներ Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ և Q19689642?
Ստորագրություն
Pierre-Simon Laplace signature.svg
Pierre-Simon Laplace Վիքիպահեստում

Պիեռ Սիմոն Լապլաս (ֆր.՝ Pierre-Simon Laplace, ծնվ. 1749 մարտի 23, Բոմոն ան Օժ Նորմանդիա, մահ. 1827 մարտի 5, Փարիզ Ֆրանսիա), ֆրանսիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ Լապլասը ստեղծել է հավանականությունների տեսությունը։ Նրան է պատկանում ըստ բարձրության մթնոլորտի խտության փոփոխության հաշվման բանաձևը։

Լապլասը ստացել է աստվածաբանական կրթություն, թեև ունեցել է աթեիստական հայացքներ։ 1771 նա դարձել է Փարիզի Ռազմական դպրոցի պրոֆեսոր, 1790 Չափերի և կշիռների պալատի նախագահ, որտեղ ղեկավարել է նոր մետրական ներդրման համակարգի աշխատանքները։ Եղել է նաև Փարիզի գիտությունների ակադեմիայի անդամ։ Մաթեմատիկայում Լապլասը ստացել է հավանականությունների տեսության թեորեմներից պարզագույնը, (Լապլասի թեորեմ), զարգացրել սխալների տեսությունը և փոքրագույն քառակուսիների մեթոդը։ Բարձրագույն մաթեմատիկայում լայնորեն հայտնի են «Լապլասի օպերատոր», «Լապլասի ձևափոխություն», «Լապլասի ինտեգրալ», «Լապլասի հավասարում», «Լապլասի թեորեմ» հասկացությունները։

Նրա ֆիզիկայի բնագավառի հետազոտությունները վերաբերում են մոլեկուլային ֆիզիկային, ջերմության, ձայնագիտության, էլեկտրականության օպտիկայի տարբեր հարցերին։ Նա մշակել է մարզականության տեսությունը, տվել մարզականության ճնշումը որոշելու բանաձևը, «Լապլասի բանաձև», ձևակերպել է նաև գազերում ձայնի արագության բանաձևը։ Քիմիկոս Անտուան Լավուազիե հետ առաջինն են պատրաստել սառցային կալորիմետրը և չափել բազմաթիվ նյութերի այրման ջերմությունները։

Տիեզերական ձգողության օրենքի հիման վրա Լապլասը կարողացավ բացատրել Արեգակնային համակարգի մարմինների շարժումները, ինչը երկար ժամանակ չէր հաջողվում նրա նախորդներին։ Լապլասի անունով են խառնարան՝ Լուսնի վրա, և աստղակերպ թիվ 4628։ Նրա անունը ներառված է Ֆրանսիայի 72 խոշոր գիտնականների ցանկում, որը տեղադրված է Էյֆելյան աշտարակի առաջին հարկում։

Աղբյուրներ[խմբագրել]

  • Դպրոցական մեծ հանրագիտարան։ Գիրք 1, հատոր 1։ Երևան 2008, էջ 379։