Պուասոնի գործակից

Պուասոնի գործակից, առաձգական մարմնի նյութի ֆիզիկական բնութագիր, որը հավասար է մարմնի տարրի լայնական և երկայնական հարաբերական դեֆորմացիաների բացարձակ արժեքների հարաբերությանը։ Մուծել է Սիմեոն Պուասոնը։
Նկարագրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուղղանկյուն զուգահեռանիստը x առանցքի ուղղությամբ ձգելիս այդ առանցքի երկայնքով տեղի է ունենում երկարացում՝
- ,
իսկ у և z ուղղահայաց առանցքների երկայնքով՝ սեղմում.
- ,
այսինքն՝ զուգահեռանիստի լայնական կտրվածքի նեղացում։
Պուասոնի գործակիցը հավասար է՝
կամ
Իզոտրոպ մարմնի դեպքում Պուասոնի գործակիցի մեծությունը չի փոխվում ոչ ձգումը սեղմումով փոխարինելիս, ոչ էլ դեֆորմացիայի առանցքների փոփոխության ժամանակ, այսինքն՝ ։
Անիզոտրոպ մարմիններում Պուասոնի գործակիցը կախված է առանցքների ուղղությունից։ Պուասոնի գործակիցը, առաձգականության մոդուլներից մեկի հետ, որոշում է իզոտրոպ մարմնի բոլոր առաձգական հատկությունները։ Պուասոնի գործակցի մեծությունը մետաղական նյութերի մեծ մասի համար մոտ է 0,3-ի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |