Կլաուդիո Աբադո
Կլաուդիո Աբադո | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | իտալերեն՝ Claudio Abbado |
Ծնվել է | հունիսի 26, 1933[1][2][3][…] Միլան, Իտալիայի թագավորություն[4] |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | հունվարի 20, 2014[5][1][6][…] (80 տարեկան) Բոլոնիա, Իտալիա[4] |
Ժանրեր | դասական երաժշտություն և օպերա |
Մասնագիտություն | դիրիժոր, քաղաքական գործիչ, դաշնակահար, երաժշտական ղեկավար և կոմպոզիտոր |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Սանտա Չեչիլիայի ազգային ակադեմիա |
Լեյբլ | Deutsche Grammophon |
Կրթություն | Միլանի կոնսերվատորիա, Չիկիի երաժշտական ակադեմիա և Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան |
Անդամակցություն | Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբ |
Պարգևներ | |
![]() |
Կլաուդիո Աբադո (իտալերեն՝ Claudio Abbado, հունիսի 26, 1933[1][2][3][…], Միլան, Իտալիայի թագավորություն[4] - հունվարի 20, 2014[5][1][6][…], Բոլոնիա, Իտալիա[4]), օպերային և սիմֆոնիկ նվագախմբերի իտալացի դիրիժոր և երաժշտական գործիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլաուդիո Աբադոն ծնվել է Միլանում՝ հայտնի ջութակահար Միքելանջելո Աբադոյի ընտանիքում։ Միլանի Վերդիի անվան կոնսերվատորիան ավարտելուց հետո Աբադոն կատարելագործվել է Հանս Սվարովսկու մոտ՝ Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի ակադեմիայում։ 1958 թվականին ԱՄՆ-ում Ս․ Ա․ Կուսևիցկու անվան դիրիժորների մրցույթում ստացել է առաջին մրցանակ, իսկ 1963 թվականին 1-ին մրցանակի է արժանացել Դ․ Միտրոպուլոսի անվան մրցույթում։
Տասնհինգ տարի (1968-1986) ղեկավարել է Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնը։ Բացի այդ՝ եղել է նաև Վիեննայի օպերայի գեղարվեստական ղեկավարը (1986-1991) և աշխարհի լավագույն նվագախմբերի՝ Լոնդոնի ֆիլհարմոնիկի, Վիեննայի ֆիլհարմոնիկի, Բեռլինի ֆիլհարմոնիկի գլխավոր դիրիժորը[7]։
2013 թվականին նշվեց նրա 80-ամյակը։ Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն նրան նշանակեց ցմահ սենատոր[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 5,0 5,1 5,2 Addio al grande maestro Claudio AbbadoIl morto a 80 ann — Corriere della Sera.
- ↑ 6,0 6,1 6,2 Meghalt Claudio Abbado - figaro (հունգ.)
- ↑ «Claudio Abbado» [Կլաուդիո Աբադո] (կատալոներեն)։ Կատալոներեն մեծ հանրագիտարան։ Վերցված է 16 Սեպտեմբեր 2015
- ↑ «Senatori a vita» [Ցմահ սենատոր] (իտալերեն)։ senato.it։ Վերցված է 16 Սեպտեմբեր 2015
|
- Հունիսի 26 ծնունդներ
- 1933 ծնունդներ
- Միլան քաղաքում ծնվածներ
- Հունվարի 20 մահեր
- 2014 մահեր
- Բոլոնյա քաղաքում մահացածներ
- Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետներ
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Իտալացի դիրիժորներ
- Իտալիայի ցմահ սենատորներ
- Իտալացի կոմպոզիտորներ
- Իտալիայի քաղաքական գործիչներ
- Իտալացի դաշնակահարներ
- Իտալացի երաժշտական գործիչներ