Քարաքյոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Քարաքոյ
թուրքերեն՝ Karaköy
Քարաքոյը Բոսֆորից
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՆահանգՍտամբուլի նահանգ
ՔաղաքՍտամբուլ
ՇրջանԲեյօղլու
Խոսվող լեզուներթուրքերեն
Ազգային կազմթուրքեր, հայեր, հույներ
Կրոնական կազմմուսուլմաններ, քրիստոնյաներ
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ0-212
Փոստային ինդեքս34425
Փոստային դասիչ34425
Քարաքյոյ (Թուրքիա)##
Քարաքյոյ (Թուրքիա)

Քարաքոյ(թուրքերեն՝ Karaköy), թաղամաս Ստամբուլի Բեյօղլու շրջանում։ Քաղաքի առևտրական խոշոր թաղամասերից մեկն է։ Գտնվում է Ոսկեղջյուրի հյուսիսային ափին՝ Ստամբուլի եվրոպական հատվածում։ Թաղամասը գտնվում է պատմական Գալաթա թաղամասում։ Քարաքոյը Ստամբուլի ամենահին թաղամասերից մեկն է։ Ներկայումս այն խոշոր առևտրական և տրանսպորտային կենտրոն է։ Այն կապված է քաղաքի արվարձանների հետ։ Թաղամասի կենտրոնական հատվածում է գտնվում Քարաքոյի հրապարակը։ Գալաթայի կամուրջը Քարաքոյը կապում է Էմինյոնյու թաղամասի հետ, Թերսանե փողոցը կապում է Ազափքափըի հետ, իսկ Վոյվոդա փողոցը՝ Շիշհանեի հետ։ Քարաքոյին հյուսիսում սահմանակից է Բեյօղլուին։

Քարաքոյ թաղամասը և Գալաթայի աշտարակի համայնպատկերը Բոսֆորից

Թաղամասի առևտրական կենտրոնում, որը հիմնվել է 19-րդ դարի կեսերին, տեղակայված են թուրքական և արտասահմանյան բանկերի կենտրոնակայաններ և մասնաճյուղեր։ Ներկայումս այն նաև խոշոր մեքենաշինական կենտրոն է։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուլֆարիս սինագոգը, որտեղ տեղակայված է Թուրքիայի հրեական թանգարանը

Կրոնական և կրթական տարբեր հաստատությունների առկայությունը թաղամասում՝ Քարաքոյը դարձնում է ուրույն միջմշակութային հաղորդակցման կամուրջ։ Այստեղ տեղակայված են Կաթոլիկ եկեղեցու, Հույն ուղղափառ եկեղեցիները, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունը, Բուլղարական եկեղեցին, Հրեական սինագոգները, հայկական, հունական, հրեական, ֆրանսիական, իտալական և ավստրիական դպրոցները, որոնք արտացոլում են Ստամբուլի կոսմոպոլիտ աշխարհայացքը[1] Բազմաթիվ ճարտարապետական հուշարձաններ, որոնք համարվում են Ստամբուլի այցեքարտը, կարելի է գտնել Քարաքոյում։

Թանգարաններ․
Եկեղեցիներ․
  • Սբ Պողոս Պետրոս եկեղեցի,
  • Սբ Գևորգ եկեղեցի
  • Սան Միշել եկեղեցի
  • Սբ Ֆրանցիսկոսի եկեղեցի
  • Սբ Աննայի եկեղեցի
  • Սանտա Մարիա եկեղեցի
  • Սան Դոմենիկո եկեղեցի
  • Սան Զանի եկեղեցի
  • Սուրբ Սարգիս հայկական եկեղեցի, որը Ստամբուլի ամենահին եկեղեցին է
  • Սբ Հիսուս Փրկիչ եկեղեցի
  • Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Սինագոգներ․
Մզկիթներ․
  • Արապ մզկիթ
  • Սոքուլլու մզկիթ կամ Ազափքափը մզկիթ
  • Յերալթը մզկիթ, որը կառուցվել է 17-րդ դարում

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Jewish Sites in Galata, Istanbul, Turkey Travel Planner.
  2. Camondo Stairs, Galata, Istanbul, Turkey Travel Planner
  3. «Great Istanbul/Museums». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարաքյոյ» հոդվածին։