Էմինյոնյու
Քաղաք | ||
---|---|---|
Էմինյոնյու | ||
թուրք.՝ Eminönü | ||
![]() Էմինյոնյուն և Բոսֆորի նեղուցի ջրերը | ||
Երկիր | ![]() | |
Նահանգ | Ստամբուլի նահանգ | |
Քաղաք | Ստամբուլ | |
Շրջան | Ֆաթիհ | |
Խոսվող լեզուներ | թուրքերեն | |
Ազգային կազմ | թուրքեր, հայեր, հույներ | |
Կրոնական կազմ | մուսուլմաններ, քրիստոնյաներ | |
Ժամային գոտի | UTC+2 | |
Հեռախոսային կոդ | (+90) 212 | |
Փոստային ինդեքս | 34 | |
| ||
Էմինյոնյու (թուրք.՝ Eminönü), Ստամբուլի պատմական թաղամասերից: Ներկա պահին այն մտնում է Ֆաթիհ շրջանի կազմի մեջ: Էմինյոնյու թաղամասը գտնվում է նախկին Կոստանդնուպոլսի պարիսպների ներսում: Այս թաղամասում են գտնվում Ստամբուլի մի շարք ամենահայտնի տեսարաժան վայրերը, այդ թվում Գալաթայի կամուրջի հարավային վերջավորությունը, Կապույտ մզկիթը, Թոփքափը պալատը, Սուրբ Սոֆիայի տաճարը: Հյուսիսից Էմինյոնյուի ափերը ողողում են Ոսկեղջյուրի, արևելքից` Բոսֆորի նեղուցի ջրերով: Փաստացի, Էմինյոնյուն հանդիսանում է թերակղզի: Այն Ֆաթիհի մաս էր կազմում մինչև 1928 թվականը: Կրկին Ֆաթիհի տարածքի մեջ Էմինյոնյուն ներառվեց 2009 թվականից:
Էմինյոնյու անվանումն արտացոլում է իր դերն ու պատմությունը: Թուրքերենից թարգմանաբար այն նշանակում է «արդարադատություն առաջ» (անգլ.՝ in front of justice): Emin նշանակում է արդարադատություն (justice), önü` առաջ, առջև (in front of): Անվանումն ըստ էության առաջացել է Օսմանյան տիրապետության ժամանակներից, քանի որ Էմինը հանդիսացել է նավահանգստի դատավարության վայրն ու մաքսատունը:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էմինյոնյու թերակղզին խիստ բարենպաստ դիրքում է գտնվում. այն մեծ ռազմավարական նշանակություն ունի Ոսկեղջյուրի համար: Ամենակարևոր նավահանգիստներից է համարվում: Էմինյոնյուն յուրացրել են դեռևս անհիշելի ժամանակներից: Հենց այստեղ է հիմնադրվել պատմական Կոստանդնուպոլիս մայրաքաղաքը: Էմինյոնյուն կարևոր դեր խաղաց այն ժամանակ, երբ Կոստանդնուպոլսին տիրում էին վենետիկցիները: Վերջիններս սեփական կարիքների համար ամրացրին ափը և կառուցեցին նավահանգիստը: Օսմանյան տիրապետության ժամանակահատվածում Էմինյոնյուն կարևոր արդյունաբերական և առևտրական կենտրոնն էր հանդիսանում Թոփքափըի ամրոցով:

Արդյունաբերական դարաշրջանի սկզբնավորումով տեղանքը մեծ փոփոխություններ կրեց: Օսմանյան կայսրության ժամանակաշրջանի վերջում այստեղ կառուցվեց Գալաթայի կամուրջը: Էլեկտրականության և երկաթուղու հայտնվելուն պես Սիրքեջի կայարանը սկսեց կարևոր դեր խաղալ. այստեղ էր փաստացիորեն տեղաբաշխված Արևելյան ճեպընթացի Ստամբուլի տերմինալը: Կայարանի ընդարձակմանը զուգընթաց կառուցվեցին այլ շինություններ: 20-րդ դարի սկզբին այստեղ կառուցվեց Ստամբուլի փոստային գլխավոր բաժանմունքը, ինչպես նաև մեծ գրասենյակներ, օրինակ Istanbul 4th Vakıf Han, որն այսօր հյուրանոցի է վերածվել: Թուրքիայի Հանրապետության վաղ տարիներին այստեղ ակտիվ փոփոխությունների նոր փուլ է սկսվում: Նոր մզկիթի դիմացի տարածքը մաքրեցին և բացեցին մեծ հրապարակ: Վերականգնվեց Եգիպտական շուկան: Ծոցի տարածքը մաքրվեց ձկան շուկայից և կառուցվեց ճանապարհ մինչև Աթաթուրքի կամուրջը: 1928 թվականին Էմինյոնյուի համար նոր տարածքներ տրամադրվեցին և հանեցին Ֆաթիհի տարածքից: 1950-ական թվականներին քաղաքի իշխանությունները ընդհուպ մինչև Մարմարայի ափերը կառուցեցին Քենեդու փողոցը, որը Էմինյոնյուն միացնում է Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանի հետ:
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Էմինյոնյուում տեղաբաշխված են Ստամբուլի մի շարք պատմական տեսարժան վայրերը: Փաստացի այստեղ գտնվող Սուլթանահմեդ հրապարակն իր շինություններով և հուշարձաններով 1985 թվականին մտավ UNESCO-ի համաշխարհային ժառանգության կազմի մեջ[1]:
Թանգարաններ
- Ստամբուլի հնագիտական թանգարան, որտեղ պահպանվում են տարբեր ժամանակաշրջանների և քաղաքակրթությունների ավելի քան 1 000 000 ցուցանմուշներ
- Թուրքական և իսլամական արվեստի թանգարան
- Թոփքափը ամրոց, որը Օսմանյան կայսրության գլխավոր պալատն էր մինչև XIX դարի կեսերը
- Սուրբ Սոֆիայի տաճար
- Խճանկարների թանգարան
- Ստամբուլի փոստային թանգարան
Մզկիթներ
Պատմական շուկաներ
Էմինյոնյուն մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներքոհիշյալ ֆիլմերում կան դրվագներ, որոնք նկարահանվել են այստեղ.
- Սքայֆոլ
- Գերուհին 2
- «Արգո» գործողություն
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ UNESCO։ «Historic Areas of Istanbul, World Heritage list» (անգլերեն)։ whc.unesco.org։ Վերցված է 2015-03-23
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Istanbul. European capital of Culture 2010» (անգլերեն)։ www.ibb.gov.tr։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-15-ին։ Վերցված է 2015-03-22
- Eminönü photographs with explanations
- Eminönü Photographs
- Restaurants In Sirkeci
- Eminonu fish bread(չաշխատող հղում)
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էմինյոնյու կատեգորիայում։ |