Աթաթուրքի կամուրջ
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Աթաթուրքի կամուրջ թուրքերեն՝ Atatürk Köprüsü | |
|---|---|
Աթաթուրքի կամուրջը Գալաթայի աշտարակից | |
| Երկիր | |
| Տեղանք | Ստամբուլ |
| Տեսակ | highway bridge? |
| Հատում է | Ոսկեղջյուր |
| Ճանապարհ | Ֆաթիհ֊ Բեյօղլու |
| Երկարություն | 477 |
| Լայնություն | 25 |
| Շինարարության սկիզբ | 1936 |
| Բացման տարեթիվ | 1940 |
| 41°01′27″N 28°57′55″E / 41.02424°N 28.96531°E | |
![]() | |
![]() | |
Աթաթուրքի կամուրջ թուրքերեն՝ Atatürk Köprüsü, հաճախ անվանվում է նաև Ունքափանը կամուրջ, կամուրջ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։ Կամուրջը իրար է կապում Ստամբուլի Ֆաթիհ և Բեյօղլու թաղամասերը։ Կառուցված է Ոսկեղջյուրի վրա։ Անվանվել է ի պատիվ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի։
Կամուրջը կառուցվել է դեռևս 1836 թվականին, որը իրար էր կապում Ֆաթիհ շրջանի Ունքափանը և Բեյօղլու շրջանի Ազափքափանը թաղամասերը։ Ներկայիս կամրջի տեղում կառուցված է եղել մեկ այլ կամուրջ, որը կոչվել է Հայրաթիյե։ Հայրաթիյե կամրջի կառուցումը պատվիրվել է օսմանյան սուլթան Մահմուդ II֊ի հրամանով՝ Ոսկեղջյուրի վրա։ կամրջի բացմանը մասնակցել է նաև սուլթան Մահմուդ II֊ը 1836 թվականին, ով առաջինն է հատել այն իր ձիով։ Հայրաթիյե կամուրջը ուներ 400 մետր երկարություն և 10 մետր լայնություն։ Կամուրջը եղել է բացովի և նախատեսված է եղել խոշոր նավերի անցման համար։
1875 թվականին Հայրաթիյե կամրջի փոխարեն կառուցվել է երկրորդ կամուրջը, որը կառուցված է եղել երկաթից։ Նախագծվել է ֆրանսիական կազմակերպության կողմից, որի նախագծումը արժեցել է 135 000 օսմանյան լիրա։ Այն ունեցել է 480 մետր երկարություն և 18 մետր լայնություն։ Օգտագործվել է 1875- 1912 թվականներին։
1912 թվականին Հայրաթիյե կամուրջը պայթեցվեց և դրա փոխարեն սկսեց կառուցվել նոր կամուրջ։ Այն օգտագործվել է մինչ 1936 թվականը, քանի որ ավերվեց փոթորկի հետևանքով։ Ներկայիս կամուրջը սկսել է կառուցվել 1936 թվականից հետո։ Այն շահագործման է հանձնվել 1940 թվականին և անվանվել է ի պատիվ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի։ Կամուրջը ունի 477 մետր երկարություն և 25 մետր լայնություն։


