Գալաթայի կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox bridge1.png
Գալաթայի կամուրջ
Galata Bridge From Tower.JPG
Երկիր Flag of Turkey.svg Թուրքիա
Տեղանք Ստամբուլ
Տեսակ բացվող կամուրջ, ճանապարհային կամուրջ և տեսարժանություն
Նյութ պողպատ
Հատում է Ոսկե եղջյուր
Ճանապարհ Ստամբուլի պատմական շրջաններ
Երկարություն 490 մետր
Լայնություն 42 մետր
Բացման տարեթիվ 1994
Կոորդինատներ: 41°1′12.000000100011″ հս․ լ. 28°58′23.000000101606″ ավ. ե. / 41.02000000002777824° հս․. լ. 28.97305555558378032° ավ. ե. / 41.02000000002777824; 28.97305555558378032
Գալաթայի կամուրջը գտնվում է Թուրքիաում
Գալաթայի կամուրջ
Galata Bridge Վիքիպահեստում

Գալաթայի կամուրջ (թուրք.՝ Galata Köprüsü, անգլ.՝ Galata Bridge), կամուրջ Ստամբուլում, որը հատում է Ոսկե եղջյուրը: Կամուրջը տեղակայված է Նոր մզկիթի հակադիր մասում։

Կամուրջը իրենից ներկայացնում է երկհարկանի կառույց, որի առաջին հարկում տեղակայված են ռեստորաններ և զբոսավայր։ Կամրջի երկրորդ հատվածը նախատեսված է ավտոմոբիլային և տրամվային երթևեկության համար։ Կամրջի երկարությունը կազմում է 484 մ, իսկ լայնությունը՝ 42 մ։ Կամրջի կենտրոնական հատվածը (80 մետր) բացովի է։ Մինչ ներկայիս տեսքը, այս տեղանքում կառուցվել է 5 կամուրջ։

Առաջին կամուրջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալաթայի առաջին կամուրջը կառուցվել է 1845 թ-ին։ Կամուրջը փայտից էր։ Կառուցման ավարտից հետո այն անվանվեց Վալիդեի կամուրջ կամ Նոր կամուրջ։ Անցումը կամրջի վրայով վճարովի է եղել։

Երկրորդ կամուրջ[խմբագրել | խմբագրել կոդը]

1863 թ-ին, մինչև Նապոլեոն III-ի այցը Ստամբուլ, կամուրջն ամբողջովին վերանորոգվեց սուլթան Աբդուլ Ազիզի կողմից։

Երրորդ կամուրջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդ խոշոր վերակառուցումը տեղի է ունեցել 1875 թ-ին։ Այդ ժամանակ կամրջի երկարությունը կազմում էր 480 մ, իսկ լայնությունը՝ 14 մ։ Ինչպես իր նախորդները, այն նույնպես փայտից էր։ Անցումը կամրջի վրայով եղել է վճարովի։

Չորրորդ և հինգերորդ կամուրջներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալաթայի չորրորդ կամուրջը կառուցվել է 1912 թ-ին գերմանական «MAN» ֆիրմայի կողմից։ Այդ կամուրջը ուներ 466 մետր երկարություն և 25 մետր լայնություն։ Այն այդ տեսքով ծառայել է մինչև 1992 թ-ը, երբ այն հիմնովին տուժեց մեծ հրդեհից հետո։ Վերակառուցումից հետո այն դարձավ 5-րդը իր վերակառուցումների թվաքանակով։ 2005 թ-ին կամրջի վրայով անց է կացվել տրամվայի գիծ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]