Քենեդու փողոց (Ստամբուլ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քենեդու փողոց
թուրք.՝ Kennedy Caddesi
İstanbul, Fatih, Yenikapı, Sultan Ahmet Camii, Oct 2014.jpg
Ֆաթիհ թաղամասը և Քենեդու փողոցը երկնքից
ԵրկիրFlag of Turkey.svg Թուրքիա
Գտնվում էՍտամբուլ
ՄարզՍտամբուլի նահանգ
Պատմական շրջանԷմինյոնյու
Երկարություն13 կիլոմետր
Kennedy avenue.png

Քենեդի փողոց (թուրք.՝ Kennedy Caddesi), 13 կիլոմետր երկարություն ունեցող փողոց Ստամբուլի եվրոպական հատվածում։ Կառուցվել է XX դարի երկրորդ կեսին։ Փողոցը սկսվում է Սիրքեջի կայարանից և ձգվում Բաքըրքյոյ թաղամասով դեպի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայան։ Փողոցը անվանվել է ի պատիվ ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի[1]։

Տեղակայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քենեդու անվան փողոցի մեծ մասը անցնում է մի կողմից Կոստանդնուպոլսի պարիսպների մոտով, մյուս կողմից` Մարմարա ծովի։ Սկսվելով Սիրքեջի կայարանից փողոցը թեքվում է դեպի արևելք` Ոսկեղջյուրի հարավային ափով դեպի այն վարյրը, որտեղ Բոսֆորը թափվում է Մարմարա ծովը։ Սարայբուրնու հրվանդանի վրա փողոցը թեքվում է հարավ և անցնում նրա արևելյան մասով` Բոսֆորի և Թոփքափը ամրոցի արանքով։ Ահըրքափը փարոս և Բուկոլեոն պալատը շրջանցելուց հետո, փողոցը թեքվում է դեպի արևմուտք` հասնելով Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայան։ Մինչ օդանավակայան ճանապարհին են գտնվում Փոքր Այա Սոֆիա եկեղեցին, Պոլսո հայոց պատրիարքությունը և Յենիքափը թաղամասը։ Ֆորմալ առումով փողոցը ավարտվում է Աթաքյոյ թաղամասում` փոխարինվելով Ռաուֆ Օրբայի անվան փողոցով։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրքեջի կայարանից սկսած մինչև փողոցի մյուս ծայրը տեղակայված են մի շարք պատմական և մշակութային կառույցներ։ Ստորև ներկայացված են այն կառույցները, որտեղ կարելի է մտնել անմիջապես փողոցից

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mark White Kennedy: A Cultural History of an American Icon. — A&C Black. — 2013. — с. 102. — ISBN 1441161864(անգլ.)