Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայան
İstanbul Atatürk Havalimanı

LogoENG.png

Ataturk Airport Karakas-1.jpg
Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանը

IATA: IST – ԻԿԱՕ: LTBA
Ամփոփում
Օդանավակայանի տեսակ Քաղաքացիական
Սեփականատեր Devlet Hava Meydanları İşletmesi
Օպերատոր Devlet Hava Meydanları İşletmesi
Ծառայում է Ստամբուլ
Տեղագրություն Ստամբուլ, Թուրքիա Թուրքիա
Գործածված 1912
Մակերես 12 հա
Տեղական ժամանակ UTC +2,+3
Աշխատանքի ժամերը շուրջօրյա
Կայք Պաշտոնական կայք
Թռիչքի ուղի
Ուղղություն Երկարություն Ծածկ
մ ֆտ
09/27 3849x56 12629x184 Ասֆալտ
Վիճակագրություն (2014)
Ճամփորդների թիվը 56,954,790

Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայան (թուրք.՝ İstanbul Atatürk Havalimanı; IATAIST, ICAOLTBA) — միջազգային օդանավակայան Ստամբուլում: Օդանավակայանը խոշորագույնն է Թուրքիայում: Գտնվում է Ստամբուլի եվրոպական հատվածում՝ Մարմարա ծովի ափին։ 1980 թվականից կրում է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անունը։ Այն իր ծանրաբեռնվածությամբ 4-րդն է Եվրոպայում և 13-րդը՝ աշխարհում։ Այսպես, 2014 թվականին օդանավակայանի ծառայություններից օգտվել է մոտ 56,954,790 մարդ։ Ծանրաբեռնվածության հետ կապված, բացի Սաբիհա Գյոքչենի անվան միջազգային օդանավակայանից, նախատեսվում է կառուցել նաև երրորդ օդանավակայանը։ 2000 թվականից օդանավակայանի ղեկավարմամբ զբաղվում է TAV Airports (Tepe-Akfen-Ventures) ընկերությունը, որը 600 միլիոն դոլլար գումար է ներդրել օդանավակայանի բարեկարգման համար։ Օդանավակայանը համարվում է Turkish Airlines-ի տեղակայման գլխավայրը։ Օդանավակայանը բացվել է 1912 թվականին։ Օդանավակայանում է գտնվում Ստամբուլի մետրոպոլիտենի կայարաններից մեկը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]