Թուրքական և իսլամական արվեստի թանգարան
Թուրքական և իսլամական արվեստի թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարանի շենք, ազգային թանգարան և թանգարան |
Երկիր | Թուրքիա |
Տեղագրություն | Ֆաթիհ |
Ղեկավարության նստավայր | Ibrahim Pasha Palace, Ստամբուլ, Թուրքիա |
Հիմնադրվել է | 1914 |
Թուրքական և իսլամական արվեստների թանգարան (թուրքերեն՝ Türk ve İslam Eserleri Müzesi), թանգարան Թուրքիայի Ստամբուլ քաղաում։ Գտնվում է Սուլթանահմեդ հրապարակում՝ Իբրահիմ փաշայի պալատում[1]։
Թանգարանը հիմնադրվել է 1914 թվականին։ Ի սկզբանե թանգարանը ուներ ուրիշ անվանում և գտնվում այլ վայրում։ Իր ներկայիս անվանումը թանգարանը ստացել է Հանրապետության հիմնադրումից հետո։ Իսկ արդեն Իբրահիմ փաշայի պալատի տեղափոխվել է 1938 թվականին։ Իբրահիմ փաշայի պալատը կառուցվել է 16-րդ դարում։ 1984 թվականին թանգարանը ստացել է Եվրոպայի Խորհրդի հատուկ մրցանակ, իսկ 1985 թվականին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ մրցանակ։
Թանգարանը ունի ավելի քան 40 000 ցուցանմուշ։ Դա կերամիկայի, արձանների, ապակե իրերի, փայտից, քարից և մետաղներից պատրաստված ցուցանմուշների հավաքածու է։ Այստեղ կարելի է գտնել նաև իրեր, որոնք պատկանել են օսմանյան սուլթաններին։ Այստեղ պահվում են նաև պատմական փաստաթղթեր և ոսկյա զարդանմուշներ։ Մեծ ճանաչում ունի թանգարանի գորգերի հավաքածուն։ Այստեղ հավաքված են գորգագործության լավագույն նմուշները։
Թանգարանը ունի յոթ բաժին՝
- Փայտից պատրաստված իրերի բաժին,
- Հախճապակու և ապակուց պատրաստված իրերի բաժին,
- Մետաղական իրերի բաժին,
- Ազգագրության բաժին,
- Քարից պատրաստված իրերի բաժին,
- Գորգերի բաժին,
- Մաքրագրության և գեղագրության բաժին։
Թանգարանը բաց է առավոտյան ժամը 9:30-ից մինչ 17:30 բոլոր օրերին, բացի երկուշաբթի օրից։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Պղնձե թեյնիկ և աման, 1870
-
Օսմանյան նարգիլե (կլկլակ), 1628
-
Հախճապակե սկահակ
-
Պատկերազարդ դուռ
-
Լոգանքի կոշիկ
-
Մեկ այլ նմուշի լոգանքի կոշիկ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «İstanbul - Turkish and Islamic Arts Museum». www.ktb.gov.tr. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թուրքական և իսլամական արվեստի թանգարան» հոդվածին։ |
|