Ակսել Բակունցի տուն-թանգարան
Ակսել Բակունցի տուն-թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | հուշային թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Գորիս |
Հասցե | Մաշտոցի 41, Գորիս, Սյունիքի մարզ, Հայաստան |
Հիմնադրվել է | 1968 |
![]() | |
![]() |
Ակսել Բակունցի տուն-թանգարան, հիմնադրվել է 1968 թվականին Գորիսի այն տանը, որտեղ ծնվել է 20-րդ դարի հայ արձակագիր Ակսել Բակունցը ( 1899- 1937)։ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղն է։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տուն-թանգարանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1970 թվականի սեպտեմբերի 17-ին։ Մինչ այդ տան կեսը վաճառված է եղել։ 1970 թվականին Բակունցի 90-ամյակի կապակցությամբ տունը ետ է գնվել։ Տուն-թանգարանի ստեղծման և զարգացման մեջ մեծ ներդրում է ունեցել թանգարանի տնօրեն Քաջիկ Միքայելյանը։ 2011 թվականին կատարվել է թանգարանի հիմնանորոգում. փոխվել է տանիքը, ներքին հարդարման աշխատանքներ են կատարվել։ Զգալի աշխատանքներ են իրականացվել նաև բակում։ 2012 թվականին ավելի շատ աշխատանքներ են կատարվել դրսի հարդարման վրա. տեղադրվել է բազրիք, թանգարանը լուսավորվել է փողոցի կողմից։
Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանն ունի շուրջ 500 ցուցանմուշ, այդ թվում լուսանկարներ, իրեր, առկա են նաև հազարավոր գիտաօժանդակ նյութեր։ Դրանք ներկայացնում են գրողի ուսումնառության տարիները, զինվորական կյանքը, գրական բեղմնավոր գործունեությունը։ Այստեղ է պահվում նաև հարուստ գրադարանը։
Միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տուն-թանգարանում կազմակերպվում են Բակունցի ստեղծագործությանը, արդի գրական խնդիրներին վերաբերող տարաբեր միջոցառումներ, ամենամյա բակունցյան օրեր։
Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանը գտնվում է Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, Մաշտոցի փողոցի 41 հասցեում։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 246)։ ![]() |