Լևոն Լաճիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևոն Լաճիկյան
Ի ծնեԼևոն Երվանդի Լաճիկյան
Ծնվել է1955, սեպտեմբերի 7
ԾննդավայրԳյումրի
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտություննկարիչ, արվեստագետ և գծանկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն և Հայաստանի ժուռնալիստների միություն
 Levon Lachikyan Վիքիպահեստում

Լևոն Երվանդի Լաճիկյան (սեպտեմբերի 7, 1955(1955-09-07), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գեղագետ, արվեստաբան, գրաֆիկ-նկարիչ։

ՀՀ վաստակավոր նկարիչ Սամվել Լաճիկյանի եղբայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1977 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1977-1980 թվականներին սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում՝ «Գեղագիտություն» մասնագիտությամբ։ 1999 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, 2005 թվականից՝ Հայաստանի լրագրողների միության անդամ։

2010 թվականին պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով։

Ստեղծել է գրաֆիկական գործերի շարք[1]։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1981-1996 թվականներին դասավանդել է Երևանի պետական համալսարանում։
  • 1992-1994 թվականներին եղել է «Ազգ» օրաթերթի մշակութային էջի պատասխանատուն։
  • 1996-2011 թվականներին եղել է ՀՕՖ-ի մամլո քարտուղարը։
  • 2012 թվականին աշխատել է ՀՀ Սփյուռքի նախարարությունում` որպես Ամերիկայի հայ համայնքների վարչության պետ։
  • 2013 թվականից շարունակում է դասավանդել ԵՊՀ-ում։

Լաճիկյանի գիտական և արվեստաբանական հոդվածները լույս են տեսել հայրենի և արտերկրի գիտական հանդեսներում («Բազմավէպ», «Հանդես ամսօրեայ» ևն) ու հանրագիտարաններում («Քրիստոնյա Հայաստան»)։

Հեղինակ է հետևյալ գրքերի՝

  • «Անլույս օրերի ոգեղեն ղողանջներ», Եր., 2004 թ.
  • «Հրաշալի այբուբենը», Նյու Յորք, 2005 թ.
  • «Ներբող Մայրենիին», Եր., 2005 թ.[2]
  • «Խաչվող ճանապարհներ», Եր., 2006 թ.
  • «Crossing Roads» («Խաչվող ճանապարհներ»), Եր., 2012 թ.[3][4][5][6],,,

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայրենի եզերք», Գորիս, 2010 թ., հուլիս
  • «Խաչվող ճանապարհներ», Երևան, Նարեկացի արվեստի միություն, 2010 թ., սեպտեմբեր[7]
  • «Գյումրի, իմ սեր», Գյումրի, 2010 թ. դեկտեմբեր[8][9][10],,
  • «Խաչվող ճանապարհներ», Երևան, 2011 թ., հուլիս, «Էսպաս» կրթամշակութային կենտրոն
  • «Հայկական աշխարհ», Նյու Յորք, 2011 թ., դեկտեմբեր[11]
  • «Ժառանգություն առանց սահմանների», Երևան, Հայաստանի բնության պետական թանգարան, 2013 թ., սեպտեմբեր[12]
  • «Պոլսո արտացոլանքներ» ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, Երևան, 2015[13]
  • «Ստամբուլյան մոտիվներ», Երևան, 2015 թ.
  • «Մոտ և հեռու Ստամբուլ», Ստամբուլ, 2015 թ.[14]
  • «Գյումրի և ոչ միայն», Գյումրի, 2022 թ.[15]

Մեջբերումներ Լևոն Լաճիկյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անչափ տպավորված եմ Լևոն Լաճիկյանի գծանկարներով։ Դրանք տարածական զգացողությամբ, լավ կոմպոզիցիայով և նուրբ ու զգայուն արված աշխատանքներ են։ Հեղինակն անթերի գծերի միջոցով թրթռուն ու կենդանի պատկերներ է ստեղծում։ Շատ կարևոր է, որ Լևոնի գծանկարները նյութի պարզ վերարտադրություն կամ սոսկ փաստագրություն չեն։ Տարբեր շինությունների ճարտարապետական մանրամասներ տալով հանդերձ` նա կարողանում է վեր բարձրանալ դրանցից և դրսևորել եղածի հանդեպ իր անհատական վերաբերմունքը»։
Հակոբ Հակոբյան
ՀՀ ժողովրդական նկարիչ

«Մշակույթի վերաբերյալ շատերն են գրել և էլի կգրեն։ Սակայն միշտ էլ եղել եմ այն կարծիքին, որ արվեստի, մշակույթի մասին ընդհանրապես` ոչ բոլորը պիտի գրեն։ Միայն նրանք, ովքեր նախ՝ սիրում, ապա հասկանում են արվեստը։ Լևոն Լաճիկյանի հոդվածներն առանձնանում են այդ երկուսի ներդաշն միասնությամբ։ Արդյունքում ընթերցողը սպասում է նրա հոդվածներին։ Մի գնահատական, որ բարձրագույնը կարող է համարվել որևէ հեղինակի համար»։
Տիգրան Լևոնյան
ՀՀ ժողովրդական արտիստ

Մեջբերումներ Լևոն Լաճիկյանից[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նկարիչն այն մարդն է, ով նկարչի հայացք ունի և տեսնելու ու տեսածը զգալու կարողություն։ Իմ համոզմամբ ամենաերևելի հայ նկարիչն Ակսել Բակունցն է։ Բառերով նա այնպիսի պատկերներ է ստեղծում, որ վրձինն ի զորու չէ արտացոլելու դրանք»[16]։

«Շենքերն ինձ համար քարե անշունչ կառույցներ չեն։ Դրանք ավելի շատ մարդկային ոգու ամրոցներ են, միջավայր կերտող, բնավորություն ու մտածողություն կազմավորող և ճաշակ կրթող երևույթներ»։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լևոն Լաճիկյան, գրաֆիկական աշխատանքներ
  2. «Գիրք նվիրելու օր». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 18-ին.
  3. ««Խաչվող ճանապարհները»՝ անգլերեն». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 18-ին.
  4. «Խաչվող ճանապարհները»(չաշխատող հղում)
  5. «Խաչվող ճանապարհները», ճամփորդություն Հայաստանով
  6. Տեղի ունեցավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դասախոս Լևոն Լաճիկյանի գրքերի շնորհանդեսը
  7. «Բացվեց Լևոն Լաճիկյանի նկարների ցուցահանդեսը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 18-ին.
  8. Լևոն Լաճիկյանի ցուցահանդեսը Գյումրիում
  9. Լևոն Լաճիկյան
  10. «Լևոն Լաճիկյան, Գյումրի, իմ սեր». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 18-ին.
  11. Լևոն Լաճիկյանի նկարների ցուցահանդեսը Նյու Յորքում
  12. «Ժառանգություն առանց սահմանների»
  13. «Պոլսո արտացոլանքները» Երևանում
  14. «Стамбул Левона Лачикяна» (ռուսերեն). Центр поддержки русско-армянских стратегических и общественных инициатив — новость. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 8-ին.
  15. «Գյումրին՝ ներդաշնակ աշխարհի լավագույն քաղաքների հետ. բացվել է Լևոն Լաճիկյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը». Արմենպրես.
  16. Լևոն Լաճիկյան

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]