Հայաստանի բնության պետական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայաստանի բնության պետական թանգարան
Nature Museum.jpg
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեՏիգրան Մեծի պողոտա 34, Երևան, Հայաստան
Հիմնադրված է1952
ՏնօրենԳայանե Ղազարյան
Կայքsmn.am

Հայաստանի բնության պետական թանգարան, հիմնադրվել է 1952 թվականին, արտացոլում է Հայաստանի ինքնատիպ բնական համալիրը, բնության բազմազանությունը, վերաբացվել է 2004 թվականին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային տարիներին հիմնվել էր հակակրոնական կոչվող մի յուրահատուկ թանգարան, որը 1952 թվականին վերակառուցվեց որպես բնագիտական թանգարան, այնուհետև 1960 թվականին վերանվանվեց Հայաստանի բնության պետական թանգարան։ Գործում է ՀՀ բնապահպանության նախարարության համակարգում։

1999 թվականին թանգարանը տեղափոխվեց նոր մասնաշենք (թիվ 73 դպրոցի լուծարված մասնաշենքը), իսկ արդեն 2004 թվականին բացվեց հիմնական ցուցադրությունը։ 2000-2004 թթ. իրանահայ բարերարներ Բելլա և Լևոն Ահարոնյանների մեկենասությամբ թանգարանը հիմնովին վերակառուցվեց ու նոր ցուցադրությամբ ներկայացավ այցելուներին (տնօրեն՝ Իրեն Ֆրանգյան)։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի ‎‎ֆոնդերում առկա են ավելի քան 6 հազար ցուցանմուշներ, որոնց մեկ երրորդը (շուրջ 2000-ը) ներկայացվում է այցելուներին մշտական և ժամանակավոր ցուցադրություններում։ Չորս սրահներում ցուցադրվում են ‎ֆլորայի և ֆաունայի հազվագյուտ տեսակներ։ Թանգարանում ներկայացվում է բարեգործ և ազգանվեր Ահարոնյանների ընտանիքի անհատական հավաքածուն (վայրի կենդանիների խրտվիլակներ)։

Հավաքածուն արտացոլում է մեր երկրի բնության յուրահատկություններն ու ընդերքի հարստությունը։ Հիմնական ֆոնդում ներառված են կենդանաբանական, բուսաբանական, երկրաբանական, կերպարվեստի լուսանկարներ։ Ներկայացված են կաթնասունների, թռչունների, սողունների, երկկենցաղների, ձկների, միջատների, սարդակերպերի խրտվիլակներ, կմախքներ, մաշկեր, փափկամարմինների խեցիներ, ծառերի կտրվածքներ, հերբարիումի, բրածո բույսերի ու կենդանիների, օգտակար հանածոների նմուշներ, յուղաներկ կտավներ, գծանկարներ և այլն։

Միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում գործում են ցուցահանդեսներ, պարբերաբար կազմակերպվում են միջոցառումներ, որոնց հիմնական նպատակն է բնապահպանական աշխարհայացքի ձևավորումը և ակտիվ մասնակցությունը էկոլոգիական խնդիրների լուծման գործում։ Բնության թանգարանի նյութերից առավել ուշագրավ է առաջավոր ասիական ընձառյուծը, կենդանական աշխարհի ներկայացուցիչներից շատերը մտնում են Կարմիր գրքի մեջ։

«Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ի գործունեությունը և նպատակները համաձայն Կանոնադրության հաստատվել են 2003 թվականի փետրվարի 27-ին[2]։

Կազմակերպության գործունեության առարկան և նպատակը բնակչության էկոլոգիական դաստիարակության և կրթության, ինչպես նաև բնապահպանական քարոզչության իրականացմանը նպաստելն է։

Կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

  • կազմակերպությունների կենդանի անկյունների և միկրոթանգարանների գեղարվեստական ձևավորումներ
  • թանգարանին կից սիրողական ակումբների (զարդաձկների, դեկորատիվ թռչունների) ցուցահանդեսների կազմակերպում
  • Հայաստանի Հանրապետության սակավաքանակ վայրի կենդանիների բազմացում՝ բնությանը վերադարձնելու նպատակով
  • թանգարանային ցուցադրությունների նպատակով դեկորատիվ բույսերի աճեցում, հերբերային բույսերի մշակում

Մասնաճյուղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնաճյուղեր են գործում Շիրակի (Գյումրի) և Արարատի (Ղուկասավան) մարզերում։

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը գտնվում է Երևանի կենտրոնում Տիգրան Մեծ 34 հասցեում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]