Տիգրան Լևոնյան
Տիգրան Լևոնյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | դեկտեմբերի 14, 1936[1] Բեյրութ, Լիբանան |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | հունիսի 25, 2004[1] (67 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | օպերային երգիչ, դերասան և ռեժիսոր |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ (1958), Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան (1977) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Ամուսին | Գոհար Գասպարյան |
Պարգևներ |
Տիգրան Լևոնի Լևոնյան (Խանդիկյան) (դեկտեմբերի 14, 1936[1], Բեյրութ, Լիբանան - հունիսի 25, 2004[1], Երևան, Հայաստան), հայ օպերային երգիչ (դրամատիկական տենոր), օպերային ռեժիսոր, դերասան։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1984)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տիգրան Լևոնյանը ծնվել է 1936 թվականին Բեյրութում։ 1946 թվականին ծնողների հետ հայրենադարձել է։ 1958 թվականին ավարտել է Երևանի թատերական ինստիտուտը, 1977 թվականին՝ Մոսկվայի թատերարվեստի ինստիտուտի օպերային ռեժիսուրայի բաժինը։ Երգեցողական արվեստն ուսանել է ապագա կնոջ՝ Գոհար Գասպարյանի մոտ։ Ստաժավորվել է Միլանի հռչակավոր «Լա Սկալա» թատրոնում։ 1962 թվականից եղել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ։ 1970 - 1977 թվականներին միաժամանակ՝ ռեժիսոր, 1977 թվականից՝ գլխավոր ռեժիսոր, 1991 - 1999 թվականներին նաև գեղարվեստական ղեկավար։ Եղել է Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր։
Դերերգերը[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սարո (Ա. Տիգրանյանի «Անուշ»)
- Տիրիթ (Տ. Չուխաճյանի «Արշակ Բ»)
- Մանրիկո (Ջ. Վերդիի «Տրուբադուր»)
- Օթելլո (Ջ. Վերդիի «Օթելլո»)
Բեմադրությունները օպերայում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1974, 1978 - Ջոակինո Ռոսինիի «Սևիլյացի սափրիչը»[2]
- 1974, 1981 - Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ»[2]
- 1984 - Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ»[2]
- 1986 - Ջակոմո Պուչչինիի «Չիո-Չիո-Սանը»[3]
- 1987, 1992 - Տիգրան Չուխաճյանի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» («Կարինե»)[3]
- 1993 - Գաետանո Դոնիցետիի «Պողիկտոս»[3]
- 1994 - Արմեն Տիգրանյանի «Անուշ»[3]
- 1995 - Ջուզեպպե Վերդիի «Օթելլոն»[3]
- 1996 - Ռուջերո Լեոնկավալոյի «Պայացներ»[3]
Տիգրան Լևոնյանը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1968 - «Կարինե» կինոնկարում (ռեժ.՝ Արման Մանարյան) խաղացել է Մարգարի դերը, կատարել նաև Արմենի դերերգը[4]
- 1983 — «Անուշ» ֆիլմ-օպերայում (բեմադրող ռեժ.՝ Մարատ Վարժապետյան) կատարել է Սարոյի դերերգը[5]
- 1988 — իր բեմադրած «Արշակ Երկրորդ» կինոնկարում կատարել է Արշակի դերը, նաև կատարել է Տիրիթի դերերգը, նաև ֆիլմի սցենարի հեղինակն է[6]
- 1986 - սեփական սցենարով բեմադրել է «Ալմաստ» ֆիլմ-օպերան[7]
- 1986 - «Օտար խաղեր» կինոնկարի սցենարի համահեղինակն է[8]
- 1997 - «Հարսնացուն Ջերմուկից» ֆիլմում (ռեժ.՝ Ս. Բաբայան) կատարել է դերերից մեկը
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կինն էր օպերային մեծանուն երգչուհի Գոհար Գասպարյանը (1924-2007)։
- Եղբայրը՝ Արմեն Խանդիկյան
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էմանուել Մանուկյան. Երգիչը ծնվեց բեմում, «Գարուն», 1967, № 6։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://avproduction.am/?ln=am&page=person&id=310
- ↑ 2,0 2,1 2,2 «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 5-ին։ Վերցված է 2011 թ․ փետրվարի 2
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 5-ին։ Վերցված է 2011 թ․ փետրվարի 2
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին։ Վերցված է 2011 թ․ փետրվարի 2
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 23-ին։ Վերցված է 2011 թ․ փետրվարի 2
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 26-ին։ Վերցված է 2011 թ․ փետրվարի 2
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 25-ին։ Վերցված է 2011 թ․ փետրվարի 2
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 23-ին։ Վերցված է 2011 թ․ փետրվարի 2
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայկական համառոտ հանրագիտարան, 4 հատորով, հ. 2, էջ 434 - 435, 1995
|
- Դեկտեմբերի 14 ծնունդներ
- 1936 ծնունդներ
- Բեյրութ քաղաքում ծնվածներ
- Հունիսի 25 մահեր
- 2004 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Տենոր
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի շրջանավարտներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ օպերային երգիչներ
- 20-րդ դարի օպերային երգիչներ
- Հայ դերասաններ
- Հայ ռեժիսորներ
- Լիբանանցիներ հայկական սերմամբ