Գաետանո Դոնիցետի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաետանո Դոնիցետի

Gaetano Donizetti
Հիմնական տվյալներ
Ծնված նոյեմբերի 29 1797 Բերգամո, Լոմբարդիա
Վախճանված ապրիլի 8 1848 Բերգամո, Լոմբարդիա
Ժանրեր օպերա
Մասնագիտություն կոմպոզիտոր
Գործունեություն 1818 - 1844

Գաետանո Դոնիցետտի (իտալ.՝ Gaetano Donizetti, 1797թ. նոյեմբերի 29, Բերգամո, Լոմբարդիա - 1848թ. ապրիլի 8), իտալացի երգահան։

Երաժշտություն ուսանել է ծննդավայրում երգահան Սիմոն Մայրի մոտ, հետագայում Բոլոնիայի երաժշտական դպրանոցում։ Դոնիցետիի առաջին օպերան բեմադրվել է 1818թ. Վենետիկում («Էնրիկո, Բուրգունդիայի կոմսը»). այդ ստեղծագործության հաջողությունը մղեց երգահանին նվիրել իրեն օպերաների ստեղծմանը։ Դոնիցետտիի 1820-ական թթ. օպերաները կրում են իտալացի երգահան Ռոսսինիի երաժշտության մեծ ազդեցությունը։ Իր գործունեության առաջին շրջանում Դոնիցետտին ստեղծագործում էր բացառիկ արագությամբ, տարեկան ստեղծելով երեք-չորս օպերաներ։ Դոնիցետտիի այդ ստեղծագործությունները, թեև լավ էին ընդունվում հանդիսատեսի կողմից, սակայն երկար չէին մնում բեմի վրա։

Իր ուրույն ոճը Դոնիցետտին գտավ 19-րդ դարի 30-ական թթ սկզբներին՝ այդ ժամանակ ստեղծելով իր առաջին գլուխգործոցները՝ «Սիրո ըմպելիք» (1832, Միլան), «Լուկրեցիա Բորջիա» (1833, Միլան) օպերաները։

1830-ական թթ. սկզբներին Դոնիցետտին ստիպված էր դիմակայելու Վինչենցո Բելլինիի մրցակցությանը, որի օպերաները ևս խանդավառությամբ էին ընդունվում հանդիսատեսի կողմից։ Այսպես, 1830 թ Միլանի «Լա Սկալա» թատրոնում Բելլինիի "Լուսնոտը" օպերայի հետ միաժամանակ բեմադրվեց Դոնիցետիի «Աննա Բոլեյնը», իսկ 1835 թ Փարիզում Դոնիցետտիի «Մարինո Ֆալիերո» օպերայի բեմադրությանը նախորդեց Բելլինիի "Պուրիտաններ" օպերան։ Այս մրցակցությունը ստիպեց Դոնիցետտիին հղկել և կատարելագործել իր ոճը։ Դրա արդյունքում 1835 թ երգահանը ստեղծեց իր լավագույն օպերաներից մեկը՝ "Լյուչիա դի Լամմերմուր"-ը (ըստ Վալտեր Սքոթի ստեղծագործության)։

Բելլինիի վաղահաս մահից հետո՝ Դոնիցետտին դարձավ իտալական երաժշտական բեմի միակ նշանավոր երգահանը՝ պահպանելով իր այդ դիրքը մինչև մահը։ 1839 թվականից Դոնիցետտին ապրել է Փարզում, 1840-ական թթ սկզբներին այցելել է մի շարք եվրոպական մայրաքաղաքներ՝ մեծ հաջողությամբ բեմադրելով իր օպերաները։ 1844թ.՝ հոգեկան հիվանդության հետևանքով ստիպված է եղել դադարել ստեղծագործելը։

Դոնիցետտին ստեղծել է շուրջ 70 օպերա։ Այդ թվում ֆրանսիական «մեծ օպերա»-յի ոճով գրված դրամատիկական ստեղծագործություններ «Մարիա Ստյուարտ» (1834), «Ֆավորիտուհի» (1840), ռոմանտիկ՝ «Գնչուհի» (1822), սենտիմենտալ կատակերգություններ «Լինդա դի Շամունի» (1842), ֆրանսիական կոմիկական օպերաներ «Զորագնդի դուստրը» (1840), օպերա- բուֆֆ՝ «Դոն Պասկուալե» և այլն (1843

Դոնիցետտիի «Պողիկտոս» օպերայի (1838, առաջին բեմադրությունը՝ 1848թ.) սյուժեի հիմքում ընկած է հայ ազնվական Պողիկտոսի մարտիրոսական մահվան պատմությունը։ «Պողիկտոս» օպերան բեմադրվել է նաև Հայաստանում՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Երևանի օպերայի և բալետի թատրոնում 1994 թ (ռեժիսոր-բեմադրիչ՝ Տիգրան Լևոնյան

Հիմնական օպերաները[խմբագրել]