Լյուչիա դի Լամերմուր
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
|---|---|
| Ժանր | Ողբերգական օպերա |
| Կոմպոզիտոր | Գաետանո Դոնիցետտի |
| Լիբրետտոյի հեղինակ | Սալվատորե Կամմարանո |
| Սյուժեի աղբյուր | Վալտեր Սքոթ. «Լամերմուրի հարսնացուն» վեպ |
| Գործողությունների քանակ | 3 արար[1] |
| Գործողության տեղ | Շոտլանդիա |
| Տևողություն | 2,5 ժամ |
| Կերպարներ | Lucia Ashton?, Sir Edgardo di Ravenswood?, Sir Edgardo di Ravenswood?, Normanno?, Lord Enrico Ashton?, Lord Arturo Bucklaw?, Alisa? և Q63676813? |
| Առաջնախաղի տարեթիվ | սեպտեմբերի 26, 1835[1] |
| Առաջնախաղի վայր | Նեապոլ |
| Հրատարակման տարեթիվ | 19-րդ դար |
Լյուչիա դի Լամերմուր (իտալ.՝ Lucia di Lammermoor), իտալացի երգահան Գաետանո Դոնիցետտիի օպերան երեք գործողությամբ։ Իտալերեն լիբրետտոյի հեղինակ՝ Սալվատորե Կամմարանո՝ Վալտեր Սքոթի «Լամերմուրի հարսնացուն» վեպի հիման վրա։ Օպերայի առաջնախաղը կայացել է 1835 թ. սեպտեմբերի 26-ին Նեապոլի «Սան-Կարլո» թատրոնում։ Հետագայում Դոնիցետտին գրել է օպերայի ֆրանսերեն տարբերակը, որը բեմադրվել է 1839 թ. օգոստոսի 6-ին Փարիզի «Ռենեսանս» թատրոնում։
Օպերան համարվում է բելկանտո ոճի լավագույն ստեղծագործություններից մեկը և իր կայուն տեղն է զբաղեցրել աշխարհի լավագույն օպերային թատրոնների խաղացանկում։ Անվանադերերգի լավագույն կատարողների շարքում են Մարիա Կալլասը և Ջոան Սազերլենդը։ Օպերան բեմադրվել է նաև Երևանի օպերային թատրոնում, որտեղ գլխավոր դերերգը կատարել է Գոհար Գասպարյանը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյուչիան սիրում է Էդգար Ռավենսվուդին, ով նրա ընտանիքի թշնամին է։ Լյուչիայի եղբայր Էնրիկո Աշթոնը արգելում է այս ամուսնությունը և խաբեությամբ համոզելով քրոջը Էդգարի անհավատարմության մեջ, պարտադրանքի տակ ամուսնացնում է նրան հարուստ Արթուր Բաքլոյի հետ։ Ամուսնության արարողության ժամանակ հայտնվում է Էդգարը որ մեղադրում է Լյուչիային հավերժ սիրո և նշանի խոստումը դրժելու և դավաճանության մեջ։ Հոգեկան հավասարարակշռությունը կորցրած Լյուչիան ամուսնության առաջին գիշերը սպանում է Արթուրին, ապա խելագարվում է և մահանում։ Նրա գերեզմանի մոտ Էդգարը ինքնասպանություն է գործում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Archivio Storico Ricordi — 1808.
| ||||||||
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուչիա դի Լամերմուր» հոդվածին։ |
| ||||||||||