Jump to content

Արմեն Խանդիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմեն Խանդիկյան
Ծնվել էսեպտեմբերի 18, 1946(1946-09-18) (77 տարեկան)
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն Հայաստան
ԱմուսինԳոհար Իգիթյան
Պարգևներ

Արմեն Սամվելի Խանդիկյան (սեպտեմբերի 18, 1946(1946-09-18), Բեյրութ, Լիբանան), հայ բեմադրիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ (2005

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Խանդիկյանը ծնվել է 1946 թվականին, Բեյրութում։ 1947 թվականին հայրենդարձել է։ 1965-1970 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում։ 1968 թվականին ընդունվել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն` որպես դերասան։ 1971 թվականին բեմադրել է առաջին ներկայացումը` Ժ. Անույի «Ուղևորն առանց ծանրոցի»։ 1985 թվականին Մոսկվայի Մոսսովետի անվան թատրոնում բեմադրել է Ալեքսանդր Պուշկինի «Փոքրիկ ողբերգությունները»։ 1986-1989 թվականներին եղել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորը, 1989 թվականից մինչ օրս թատրոնի գեղարվեստական ղեկավարն է։ 1988 թվականին Մոսկվայում «Ավտոբուս» ներկայացման համար արժանացել է «Լավագույն ռեժիսուրա» մրցանակին։ 2002 թվականին բեմադրություններ է արել Մեծ Բրիտանիայի Բրիստոլ թատրոնում («Մոռանալ Հերոստրատին»):

1980 թվականին բեմադրել է Ուիլյամ Շեքսպիրի «Համլետ» ողբերգությունը, Համլետի դերում հանդես է եկել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանը: Այս բեմադրությունը արժանացել է անվանի շեքսպիրագետների բարձր գնահատանքին: 1992 թվականին Արմեն Խանդիկյանն առաջին անգամ հայ թատրոն բերեց «Հուլիոս Կեսար» ողբերգության բեմադրությունը, որտեղ Հուլիոսի դերում հանդես եկավ Վլադիմիր Մսրյանը: Բեմադրությունն արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: Այս ներկայացումով թատրոնը 2014 թվականին մասնակցեց Ռումինիայում տեղի ունեցող շեքսպիրյան փառատոնին:

1996 թվականին թատրոնի խաղացանկում համալրվեց «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգությունը` Արմեն Խանդիկյանի բեմադրությամբ: 2004 թվականին Արմեն Խանդիկյանը բեմադրեց «Մակբեթ» ողբերգությունը, որով թատրոնը մասնակցեց Լեհաստանում և Հունգարիայում կայացած շեքսպիրյան փառատոններին: Մակբեթի դերում հանդես եկավ ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանը [1][2][3]։

Բեմադրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ուղևորն առանց ծանրոցի» 1971թ․
«Մոռանալ Հերոստրատին» 1976թ․
«Համլետ» 1979թ․
«Արտույտը» 1982թ․
«Մեծ լռություն» 1984թ․
«Փոքրիկ ողբերգությունները» 1985թ․
«Ավտոբուս» 1986թ․
«Անվերջ վերադարձ» 1988թ․
«Ռոմեո Ջուլիետ» 1996թ․
«Հուլիոս Կեսար» 1992թ․ 2010թ.
«Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը» 1999թ․
«Մակբեթ» 2004թ․
«Կանգ առ, երկրագունդ» 2005թ.
«Չեզոք գոտի» 2005թ.
«Ձուկն առանց ջրի կամ Suicide» 2011թ․
«Փարիզյան դատավճիռ» 2015թ․
«Տիկնայք և Պարոնայք» 2019թ․
«Լորենցաչչո» 2023թ.
Էդուարդ «Սեր և ծիծաղ»
Հենրի «Հենրի վեցերորդ»
Նիկո «Ատամնաբույժն արևելյան»

Մեջբերումներ Արմեն Խանդիկյանից

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստեղծագործողը մանավանդ վաղ շրջանում, միշտ էլ ազդեցություններ է կրում իր բնագավառի մեծերից, տաղանդներից, նրանց գտած նորություններից։ Հետո գալիս է մի շրջան, երբ նա փորձում է այդ ամենն իրենով անել, հղկել, թաքցնել, որ դա դեռ ինքը չէ։ Ապա գալիս է հասուն շրջանը, երբ նա սկսում է տառապել, որ ազատվի ազդեցություններից, դառնա ինքը, իրենը գտնի։ Բայց պետք չէ, զուր է տառապելը, ազդեցություններից ազատվելու համար պետք է գտնես քեզ, քոնը, և աննկատ, մի վայրկյանում կազատվես ազդեցություններից, դժվարը ազատվելը չէ, այլ գտնելը։ Եթե կաս` ուրեմն կաս, եթե չկաս` ուրեմն ազդված կմնաս, այսինքն` հետո չես մնա… Եթե կաս, ժամը կգա և կլինես… Ես չեմ փնտրում թատրոն, որը այստեղական է, այլ փնտրում եմ թատրոն, որը աստեղական է։ Ես չեմ փնտրում թատրոն, որը մահկանացու է, այլ թատրոն, որ անմահ է, ես փնտրում եմ թատրոնի հոգին ու շունչը, ոչ թե միայն մարմինն ու ոսկորը… Ես փնտրում եմ… Ստեղծել ժամանակ և տարածություն, հետո` ժամանակներ և տարածություններ։ Նույն տեղում, նույն ժամանակ , որպեսզի նայողը պատկերացնի անցյալը, զգա ներկան, երևակայի ապագան`նստած իր համարակալած աթոռին գնա ետ, գա իր ժամանակը և թռչի ապագա։ Սա է երևի և երևի միշտ… Անսահման զարմանալի բան է անսահմանությունը` մեր իմացած ամեն ինչից վեր, դուրս անկախ և միայնակ։ Ինչպես... Նա...իր համարակալած աթոռին...

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. «Արմեն Խանդիկյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
  3. Արմեն Խանդիկյանի մասին ԵԴԹ կայքում
  4. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական մրցանակներ շնորհելու մասին
  5. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 28-ին.