Գոհար Իգիթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոհար Թելմանի Իգիթյան
Ծնվել էհունիսի 28, 1964(1964-06-28) (59 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոց (1981) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1987)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Արմեն Խանդիկյան
Պարգևներ և մրցանակներ
Հայաստանի վաստակավոր արտիստ

Գոհար Թելմանի Իգիթյան (հունիսի 28, 1964(1964-06-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։ ՀՀ վաստակավոր արտիստ (2011)։ ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Արմեն Խանդիկյանի կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոհար Իգիթյանը ծնվել է 1964 թվականին, Երևանում։ 1981 թվականին ավարտել է Երևանի Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոցը։ 1981-1984 թվականներին սովորել է Երևանի Համո Բեկնազարյանի անվան կինոյի և թատրոնի դերասանի ստուդիայում, 1983-1987 թվականներին` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1986 թվականին աշխատել է երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում, 1987 թվականից՝ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում[1][2]։

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քլեմենտին՝ Գ. Գորինի «Մոռանալ Հերոստրատին»
  • Դայակ՝ Վիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»
  • Եվա՝ Ա. Նիկոլայի «Սպանել սիրո համար»
  • Արաքսի՝ Պերճ Զեյթունցյանի «Մեծ լռություն»
  • Կին՝ «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը»
  • Շուշան, Շողակաթ՝ Հակոբ Պարոնյանի «Կատակերգություն»
  • Օրիորդ Տումանովա՝ Հ. Մաթևոսյանի «Չեզոք գոտի»
  • Մարիա՝ «Մամա միա»
  • Նենսի Հ.Բերգերի «Սիրային խառնաշփոթ» (ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ` որպես «Տարվա լավագույն դերասանուհի», 2009),
  • Կին՝ «Ձուկն առանց ջրի» («Տարվա լավագույն երկրորդ պլանի դերասանուհի», 2012)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ վաստակավոր արտիստ, 2011
  • ՀԹԳՄ ոսկե մեդալ, 2014

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Baghdasaryan, Aram. «AV Production - Գոհար Իգիթյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  2. Mediamax. «Գոհար Իգիթյանի 50-ամյակին նվիրված երեկոն` գործընկեր-դերասանների մասնակցությամբ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.