Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան
Տուն-թանգարան Դերենիկ Դեմիրճյանի.JPG
Տեսակկենսագրական թանգարան
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան[1]
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԱբովյան փողոց 29, բնակարան 4, Երևան, ՀՀ
Հիմնադրված է1977
ՏնօրենԿարինե Ռաֆայելյան (թանգարանի վարիչ)
Կոորդինատներ: 40°11′15.4″ հս․ լ. 44°31′20.6″ ավ. ե. / 40.187611° հս․. լ. 44.522389° ավ. ե. / 40.187611; 44.522389
ԿայքԷջը Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի կայքում


Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան, հիմնադրվել է 1977 թվականին Երևանի այն բնակարանում, որտեղ 1929 թվականից մինչև իր մահն ապրել է նշանավոր գրող, դրամատուրգ և հասարակական գործիչ Դերենիկ Դեմիրճյանը (1877-1956 թթ.)։ Հիմնադրվել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից՝ որպես Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Demirchyan Museum.jpg

Թանգարանը զբաղվում է Դերենիկ Դեմիրճյանի ստեղծագործությունների մասսայականացմամբ, նրա անձնական և ստեղծագործական կյանքի մասին լիարժեք տեղեկությունների տրամադրմամբ։

Թանգարանն ունի 670 հիմնական և գրեթե նույնքան գիտաօժանդակ նյութեր, որոնք լավագույնս ներկայացնում են գրողի անցած բազմամյա ստեղծագործական ուղին։

Տուն-թանգարանը բաղկացած է հուշային երեք սենյակներից և մեկ ցուցասրահից։ Առաջին սենյակն ամփոփում է գրողի կյանքի և գործունեության վաղ շրջանը, երկրորդը նրա աշխատասենյակն է, իսկ երրորդ սենյակն ընդգրկում է նրա գրական-հասարակական գործունեության հասուն շրջանը։ Ցուցասրահում առավելապես ներկայացված են Դեմիրճյան-թատերագետն ու նրա երկերի բեմադրությունները։ Գրողի անձնական իրերի մեջ պահվում է նաև նրա ջութակը, որը ստրադիվարիուսյան դպրոցի եզակի նմուշ է[2]։

Միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուն-թանգարանի նյութերի հիման վրա ստեղծվել են հեռուստատեսային և ռադիոհաղորդումներ։ Այստեղ պարբերաբար կազմակերպվում են գրական-թատերական ցերեկույթներ, հանդիպումներ, գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ՝ նվիրված գրողի կյանքին ու ստեղծագործությանը, գրական արդի խնդիրներին ու երևույթներին, ընթերցումներ, դպրոցականների համար՝ թեմատիկ դասընթացներ, ինտերակտիվ ուսուցում «Պույ-պույ մկնիկը» հեքիաթի թեմայով, նկարների մրցույթներ և այլն։

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Աբովյան փողոց 29, բնակարան 4 հասցեում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]