Խորեն Սարգսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Խորեն Սարգսյան | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 2, 1891[1] Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն |
| Մահացել է | ապրիլի 4, 1970[1] (78 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Գերեզման | Թոխմախի կենտրոնական գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտություն | գրականագետ և գրական քննադատ |
| Հաստատություն(ներ) | Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան[2] և Գրականության ինստիտուտ[2] |
| Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
| Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի համալսարան (1917)[2] |
| Կոչում | պրոֆեսոր[2] |
| Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր[2] (1964) |
| Տիրապետում է լեզուներին | հայերեն |
| Պարգևներ | |
| Երեխա(ներ) | Գագիկ Սարգսյան |
Խորեն Սարգսի Սարգսյան (դեկտեմբերի 2, 1891[1], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 4, 1970[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1967), ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թ.-ից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Շուշիում։ Սկզբնական կրթությունը ստացել է Բաքվում։ 1917 թվականին ավարտել է Պետրոգրադի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետը։ 1921 թվականին փոխադրվել է Երևան և աշխատանքի անցել Հայաստանի գիտական ինստիտուտում որպես գիտաշխատող։ 1922-1924 թվականներին եղել Է Երևանի պետական կենտրոնական թանգարանի արխիվային բաժնի վարիչը։ Այնուհետև ռուսերեն է դասավանդել Երևանի հայկական ռազմական դպրոցում և մանկավարժական տեխնիկումում։ 1930-1936 թվականներին դասավանդել է Երևանի պետական համալսարանում, միաժամանակ պետական թանգարանում աշխատել է որպես գրական կապերի բաժնի վարիչ։ Հետագայում աշխատել է որպես գրական թանգարանի տնօրեն, Արմֆանի գրականության և լեզվի ինստիտուտի գիտաշխատող, գիտական քարտուղար, ապա նույն ինստիտուտի տնօրեն, 1943-1947 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, 1947 թվականից մինչև մահը՝ նույն ինստիտուտի հայ հին գրականության սեկտորի վարիչ։ 1964 թվականին, առանց դիսերտացիայի պաշտպանության, նրան շնորհվել է բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ Ռուսերեն լույս են տեսել նրա «Նալբանդյանը և լեզվի հարցերը» (Երևան, 1956 թ.), «Գրականության և կյանքի արահետներով» (Երևան, 1974 թ.) գրքերը։ Մահացել է Երևանում[3]։
Խ. Սարգսյանի երկերի մատենագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վահան Տերյան, Երևան, Պետհրատ, 1926, 36 էջ։
- Լևոն Շանթ, Երևան, Պետհրատ, 1930, 135 էջ։
- Հայրենական պատերազմը և գրականությունը, Երևան, 1946, 198 էջ։
- Մանուկ Աբեղյանը և հայ հին գրականությունը, Երևան, 1946։
- Նալբանդյանի գրական ստեղծագործությունը, Երևան, 1960, 327 էջ։
- Ստեփան Զորյան, Երևան, 1960, 327 էջ։
- Սայաթ-Նովա, Երևան, 1963, 127 էջ։
- Տասնամյակների միջով, Երևան, 1966, 256 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խորեն Սարգսյան» հոդվածին։ |
| ||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 222)։ |
- Դեկտեմբերի 2 ծնունդներ
- 1891 ծնունդներ
- Շուշի քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 4 մահեր
- 1970 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Թոխմախի գերեզմանատանը թաղվածներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ գրականագետներ
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- Հայ ակադեմիկոսներ
- Հայ պրոֆեսորներ
- Ռուսերենից հայերեն թարգմանիչներ
- Հայ գրաքննադատներ