Գրիգոր Ղափանցյանի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Ղափանցյանի թանգարան
Տեսակհուշային թանգարան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԱշտարակ
ՀասցեԱրագածոտնի մարզ, Աշտարակ, Նարեկացու փողոց, 79 շենք
Հիմնադրվել է1987

Գրիգոր Ղափանցյանի թանգարան, հիմնադրվել է 1987 թվականին։ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղն է[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը հիմնադրվել է 1987 թվականին, Աշտարակում, մեծանուն լեզվաբան ու պատմաբան Գրիգոր Ղափանցյանի (1887-1957) ծննդյան 100 - ամյակի կապակցությամբ։ Տասը տարի շարունակ գործել է հայագետի հայրական տանը կից առանձին շենքում, ապա տեղափոխվել է Աշտարակի՝ Գրիգոր Ղափանցյանի անվան № 4 դպրոց, որտեղ զբաղեցնում է առանձին հարկաբաժին։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում պահպանվում են Ղափանցյանի կյանքն ու գիտական բեղմնավոր գործունեությունը ներկայացնող շուրջ 300 ձեռագրեր, լուսանկարներ, գրքեր, կերպարվեստի գործեր, անձնական իրեր։

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը գտնվում է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Գրիգոր Ղափանցյանի անվան № 4 դպրոցում՝ Նարեկացու փողոց, 79 շենք հասցեում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Ես մտածում եմ թանգարանը լուծարելու, այդ ցուցանմուշները մեր թանգարանի ֆոնդեր տեղափոխելու մասին»». www.irates.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.