Jump to content

Ավետիք Իսահակյան (գրականագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ավետիք Իսահակյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Իսահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ավետիք Իսահակյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 27, 1944(1944-11-27)[1] (80 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունգրականագետ, համալսարանի դասախոս և բանասեր
ԱշխատատուԳրականության ինստիտուտ, Երևանի պետական համալսարան և «Հրաչյա Աճառյան» համալսարան
ԱմուսինՌուզան Սարյան
Ծնողներհայր՝ Վիգեն Ավետիքի Իսահակյան[2]
Զբաղեցրած պաշտոններտնօրեն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՀԳՄ
 Avetik Isahakyan (Litterateurs) Վիքիպահեստում

Ավետիք Վիգենի Իսահակյան կամ Ավիկ Իսահակյան (նոյեմբերի 27, 1944(1944-11-27)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Հայաստանի գրողների միության անդամ (1977)։ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2012)։

Ավետիք Իսահակյանի թոռը, Մարտիրոս Սարյանի թոռնուհի՝ Ռուզան Սարյանի ամուսինը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավիկ Իսահակյանը ծնվել է 1944 թ. նոյեմբերի 27-ին Երևանում Վիգեն և Իզաբելլա Իսահակյանների ընտանիքում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը, այնուհետև՝ Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան Համաշխարհային գրականության ինստիտուտի ասպիրանտուրան։ Աշխատում է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, եղել է բնագրագիտության բաժնի վարիչ, 2008 -2015 թթ.՝ ինստիտուտի տնօրեն։ Դասավանդում է Երևանի պետական համալսարանում, դասավանդել է «Հրաչյա Աճառյան» համալսարանում։ 2000 թվականից ղեկավարում է Ավետիք Իսահակյանի երկերի լիակատար ակադեմիական հրատարակության գիտական խումբը։ Ավիկ Իսահակյանը հեղինակ է գրքերի, բազմաթիվ գրականագիտական ուսումնասիրությունների[4][5]։

  • Սոֆյա՝ Ավետիքի բարի հրեշտակը, Երևան, 2024, 384 էջ:
  • Սա է իմ ընտրությունը (վեպ), Երևան, 2021, 287 էջ:
  • Վերնատան զավակները, Երևան, 2017, 64 էջ:
  • Երևանը երազում և արթմնի. երկու դարի միջև (հուշեր, էսսեներ և հոդվածներ), գիրք Ա., Երևան, 2014, 509 էջ:
  • Վարպետը և Արցախը, Ստեփանակերտ, 2008, 128 էջ:
  • Բարև՛, Վարպետ (գիտական ուսումնասիրությունների և հոդվածների ժողովածու), Երևան, 2008, 840 էջ։
  • Ավետիք Իսահակյանի պոեմները, Երևան, 2007, 240 էջ։
  • Ավետիք Իսահակյան. գիտական կենսագրություն, հատոր 1, Երևան, 2000, 601 էջ։
  • Ավետիք Իսահակյանը և Ռուսաստանը, Մոսկվա, 1988։
  • Ավետիք Իսահակյանը և ռուս գրականությունը, Երևան, 1984, 476 էջ:
  • Ավետիք Իսահակյանի արձակը (մենագրություն), Երևան, 1975, 278 էջ։
  • «ՎԵՐՆԱՏԱՆ» ԶԱՎԱԿՆԵՐԸ(չաշխատող հղում)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=6485
  2. 2,0 2,1 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  3. https://www.president.am/hy/decrees/item/4918/
  4. Ավիկ Իսահակյանի կենսագրությունը Հայաստանի գրողների միության կայքում
  5. «Zarkfoundation - Ավիկ Իսահակյան». zarkfoundation.com.
  6. «Գյումրու պատվավոր քաղաքացիները». www.gyumricity.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  7. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». president.am. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավետիք Իսահակյան (գրականագետ)» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավետիք Իսահակյան (գրականագետ)» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավետիք Իսահակյան (գրականագետ)» հոդվածին։