Աշոտ Ալեքսանյան (գրականագետ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Ալեքսանյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշոտ Ալեքսանյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1961 (63 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրականագետ, բանաստեղծ, ակնարկագիր և թարգմանիչ |
Լեզու | հայերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ և Գրականության ինստիտուտ |
Գիտական աստիճան | բանասիրական գիտ. թեկնածու 1988թ. |
Ստեղծագործությունների ցանկ | ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ - 1. Հայ միջնադարյան նամակը՝ (4-14-րդ դդ.), Եր., 1997: 2. Ռ. Մուզիլի գրական-փիլիսոփայական հայեցակարգը, Եր., 2009: 3. Ե. Չարենցը և եվրոպական գրական ավանդույթը, Եր., 2021: |
Անդամակցություն | ՀԳՄ |
Աշխատավայր | Գրականության ինստիտուտ, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան և ՀՀ ԱԳՆ |
Ամուսին | Նոեմ Մովսեսյան |
Ներշնչվել է
| |
Կայք | armpataphysics.ucoz.com |
Աշոտ Ալեքսանյան Վիքիդարանում |
Աշոտ Վլադիմիրի Ալեքսանյան (դեկտեմբերի 24, 1961, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, բանաստեղծ, էսսեիստ, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ (1996)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշոտ Ալեքսանյանը ծնվել է 1961 թվականի դեկտեմբերի 24-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան։ 1988 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ Հայ միջնադարյան նամակը թեմայով։ 1988-1991 թվականներին աշխատել է Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող, Նաիրի հրատարակչությունում որպես թարգմանական գրականության բաժնի վարիչ, 1992 թվականից՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի պետական թանգարանի տնօրեն։
1993 թվականից անցել է դիվանագիտական գործունեության, աշխատում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում[2]։ Հեղինակ է հայ միջնադարյան, նոր և նորագույն շրջանին, արտասահմանյան գրականությանը նվիրված ուսումնասիրությունների։ Հանրապետական մամուլում հանդես է եկել հոդվածներով, էսսեներով, արձակ և չափածո ստեղծագործություններով։ Թարգմանել և հրապարակել է եվրոպական մի շարք հեղինակների ստեղծագործությունները։ Բազմաթիվ գրքերի հեղինակ է։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականագիտություն
- 1. Հայ միջնադարյան նամակը (4-14-րդ դդ), մենագրություն, Եր., Նաիրի, 1997։ Վերահրատարակություն, Եր., Նաիրի, 2012։
- 2. Ռոբերտ Մուզիլի գրական-փիլիսոփայական հայեցակարգը, ի խույզ նորագույն գեղագիտության, մենագրություն, Եր., Վան Արյան հրատարակչություն, 2009։
- 3. Գեղամ Գրիգոր Գավաֆեան, Կորսուած վայրկեաններ, ընտրանի, առաջաբանը, բնագրերի կազմումը, ծանոթագրությունները Ա.Ալեքսանյանի, Եր., Հայաստան/Գրական հայրենիք հրատ., 2018:
- 4. Եղիշե Չարենցը և եվրոպական գրական ավանդույթը, մենագրություն, Եր., Անտարես, 2021։
Գրական ստեղծագործություններ
- 5. Պատաֆիզիկա, էսսեներ, քերթվածներ, թարգմանություններ, Եր., Նաիրի, 2009։
- 6. Երգերի գիրքը, բանաստեղծությունների և էսսեների ժողովածու, Եր., Հայաստան/Գրական հայրենիք հրատ., 2013:
- 7. Երգեր և վերքեր, բանաստեղծությունների ժողովածու, Եր., Հայաստան/Գրական հայրենիք հրատ., 2014:
- 8. Փորձեր և փորձություններ, էսսեների ժողովածու, Եր., Հայաստան/Գրական հայրենիք հրատ., 2014:
- 9. Հայկական արդի պոեզիայի անթոլոգիա, Ավստրիա, Վիեննա 2018։ (Armenische Lyrik der Gegenwart, Verlag Edition Art Science, Österreich, Wien 2018)
Թարգմանություններ (եվրոպական լեզուներից)
![]() |
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- 10. Հերման Հեսսե, Ներսը և դուրսը, պատմվածքներ, Եր., Ապոլոն, 1991։
- 11. Միշել դը Նոստրադամուս, Երրորդ աշխարհամարտը և Հայաստանը, Եր., Տապան հրատարակչություն, 1992։
- 12. Բորիս Վիան, Օրերի փրփուրը, վեպ, Եր., Նաիրի,1992։
- 13. Ռոբերտ Մուզիլ, Երեք կին, նովելներ և էսսեներ, Եր.,Նաիրի,1994։
- 14. Շտեֆան Գեորգե, Նոր Արքայություն, ընտրանի, Եր., ԳԱԹ հրատ., 1997։
- 15. Ռայներ Մարիա Ռիլկե, Վարդի հոգին, ընտրանի, Եր., Նոր-դար հրատ.,1998։
- 16. Միխաելա Ռոնցոնի, Bedford Drive 610 - I am an American, դրամա, Եր., Արտասահմանյան գրականություն հրատ., 2003:
- 17. Ռոբերտ Մուզիլ, Մարդն առանց հատկությունների (հատվածներ վեպից), Եր. Արտասահմանյան գրականություն հրատ., 2003:
- 18. Ռոբերտ Մուզիլ, Ճշգրտություն և հոգի, երկերի ժողովածու, Եր., Նաիրի, 2004։
- 19. Հերման Հեսսե, Մանրավեպեր, Եր., 2004։
- 20. Ռոբերտ Մուզիլ, Դպրոցահասակ Թյորլեսի հոգեխռովքը, վեպ, Եր., Հայաստան/Գրական հայրենիք հրատ., 2009:
- 21. Հռենոսյան քնար, էջեր գերմանական, ավստրիական և ֆրանսիական պոեզիայից, Եր., Հայաստան/Գրական հայրենիք հրատ., 2010:
- 22. Ավստրիական արձակ, ժողովածու, Եր., Անտարես, 2014։
- 23. Գոթֆրիդ Բեն, Նա, ով մենակ է, Քերթվածք, Եր., Անտարես, 2017։
- 24. Հերման Հեսսե, Դեմիան, վեպ, Եր., Քյուրքչյան, 2018։
- 25. Հերման Հեսսե, Սիդհարթա, վեպ, Եր., Քյուրքչյան, 2018։
- 26. Ռոբերտ Մուզիլ, Մարդն առանց հատկությունների, վեպ չորս հատորով, հ. I, Եր., Անտարես, 2017։
- 27. Ռոբերտ Մուզիլ, Մարդն առանց հատկությունների, վեպ չորս հատորով, հ. II, Եր., Անտարես, 2017։
- 28. Հերման Հեսսե, Ուխտագնացություն Արևելք, վիպակ, Եր., Անտարես, 2018։
- 29. Ռոբերտ Վալզեր, Զբոսանք, վիպակ, Եր., Անտարես, 2018։
- 30. Բորիս Վիան, Օրերի փրփուրը (վերահրատարակություն), վեպ, Եր., Անտարես, 2018։
- 31. Պատմվածքներ նկարիչների մասին (Մուզիլ, Հեսսե, Քամյու), Եր., Մատեան հրատ., 2018
- 32. Միլան Կունդերա, Վեպի արվեստը, էսսե, Եր., Անտարես, 2019։
- 33. Ռոբերտ Մուզիլ, «Երազողները», դրամա, 2018, Tatron-drama.am կայք, http://tatron-drama.am/archives/1822
- 34. Վիլհելմ Բուշ, Մաքս և Մորից, մանկական պատմություններ, Եր., Քյուրքչյան, 2019
- 35. Քրիստոֆ Ռանսմայր, Վերջին աշխարհը, վեպ, Եր., Անտարես, 2019։
- 36. Գյուստավ Լը Բոն, Ամբոխների հոգեբանություն, աշխատություն, Եր., Անտարես, 2019։
- 37. Հերման Հեսսե, Նարցիսը և Ոսկեբերանը, վեպ, Անտարես, 2019։
- 38. Հերման Հեսսե, երկեր 2 հատորով, հատոր առաջին, Եր., Անտարես, 2020։
- 39. Հերման Հեսսե, երկեր 2 հատորով, հատոր երկրորդ, Եր., Անտարես, 2020։
- 40. Ռոբերտ Մուզիլ, Հինգ կին, պատմվածքներ, Եր., Անտարես, 2020։
- 41. Ռոբերտ Մուզիլ, Ժառանգություն կենդանության օրոք, էսսեներ, Եր., Քյուրքչյան, 2020։
- 42. Ֆիլիպ Ժակոտե, Ընտրանի, չափածո, Եր., Քյուրքչյան, 2020։
- 43. «Հոգեգրություն» - XX դարի արևմտաեվրոպական պոեզիայի ընտրանի՝ 40 հեղինակ՝ 17 երկրից, Եր., Անտարես, 2021։
- 44. Ալֆրեդ Ժարրի, Ուբյու արքա, դրամա, Եր., Անտարես, 2022։
- 45. Ալբեր Կամյու, Ընդվզող մարդը, էսսե, Եր., Անտարես, 2022։
- 46. Ռոբերտ Մուզիլ, Մարդն առանց հատկությունների, վեպ չորս հատորով, հ. III, Եր., Անտարես, 2023։
- 47. Ռոբերտ Մուզիլ, Մարդն առանց հատկությունների, վեպ չորս հատորով, հ. IV, Եր., Անտարես, 2023։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ավստրիայի Հանրապետության Վաստակի Ոսկե մեդալ, 1999
- Ավստրիայի Հանրապետության վարչապետարանի ամենամյա թարգմանական մրցանակ, 2005
- Հայաստանի գրողների միության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Կանթեղ» մրցանակ, 2016
- ՀԳՄ Հովհաննես Մասեհյանի անվան մրցանակ, 2021
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշոտ Ալեքսանյան (գրականագետ)» հոդվածին։ |
|