Երվանդ Շահազիզ
Երվանդ Շահազիզ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 13, 1856 |
Ծննդավայր | Աշտարակ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 12, 1951 (95 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Լազարյան ճեմարան |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | գրականագետ և պատմաբան |
Պարգևներ և մրցանակներ | Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ |
Երվանդ Հովակիմի Շահազիզ (հունվարի 13, 1856, Աշտարակ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - օգոստոսի 12, 1951, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային գրականագետ, պատմաբան, ազգագրագետ, մանկավարժ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1944), ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1946)։
Բանաստեղծ Սմբատ Շահազիզի եղբորորդին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1870 թվականին ավարտել է Երևանի գավառական դպրոցը, 1879 թ.՝ Մոսկվայի Լազարյան ճեմարանը, 1879-1882 թթ.՝ սովորել ճեմարանի լիցեյում։ 1882-1917 թթ.՝ ուսուցիչ, տեսչի օգնական, տեսուչ է եղել Նոր Նախիջևանի թեմական դպրոցում, 1918-1921 թթ.՝ ուսուցիչ Դոնի Ռոստովի աշխատավորական դպրոցում և տեղի հայկական թանգարանի վարիչ։ 1918-1919 թթ. խմբագրել է (Ռ․ Բերբերյանի հետ) Նոր Նախիջևանի և Դոնի Ռոստովի հայերի «Հայ համայնք» շաբաթաթերթը։ 1922 թ. հրավիրվել է Երևան, մասնակցել Խորհրդային Հայաստանի կենտրոնական պատմամշակութային թանգարանի ստեղծման աշխատանքներին, նորաստեղծ թանգարանը համալրել Նոր Նախիջևանից բերած արխիվային հարուստ նյութով, թանգարանում աշխատել որպես պատմագրական բաժնի վարիչ[1]։ 1938 թվականից՝ գիտաշխատող գրականության ինստիտուտում (1944 թվականից՝ Մանուկ Աբեղյանի անվան)[2]։
Պատմաբանասիրական բազմաթիվ աշխատությունների հեղինակ է։ Պատմական գործերից արժեքավոր են հայ մեծ հեղափոխական-դեմոկրատ Միքայել Նալբանդյանի կյանքին ու գործունեությանը նվիրված «Միքայել Ղազարյան Նալբանդյանց» (1897), Նոր Նախիջևանի հայկական գաղթավայրի պատմությանը, ազգային սովորություններին և ավանդույթներին վերաբերող «Նոր-Նախիջևանը և նոր-նախիջեվանցիք» (1903), «Պատմական պատկերներ» (1903) ուսումնասիրությունները։ Պատմահնագիտական բնույթ ունի «Հին Երևանը» (1931) աշխատությունը[3]։ Բանասիրական ուսումնասիրությունները վերաբերում են Խաչատուր Աբովյանին («Դիվան Խաչատուր Աբովյանի», 1940-1948), Միքայել Նալբանդյանին («Դիվան Միքայել Նալբանդյանի», 1932), Ռաֆայել Պատկանյանին, Սմբատ Շահազիզին, Գաբրիել Սունդուկյանին (հրատարակել է նրանց գրական գործունեությանն առնչվող բազմաթիվ փաստաթղթեր, ճշգրտել և վերլուծել դրանք)։ Անտիպ է Շահազիզի «Չերքեզիա կամ Չերքեզիստան և չերքեզահայք» աշխատությունը[4]։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նոր Նախիջևանի ուսումնարանական գործի անցեալը, Նոր Նախիջևան: տպ. Ա. Զամինեանի եւ Վահան Քիրլեանի , 1894:
- Մկրտիչ Յովսէփեան էմին, Թիֆլիս, 1900:
- Նոր Նախիջեւանի Ս. Խաչվանքը, Թիֆլիս, 1901[5]:
- Պատմական պատկերներ, Թիֆլիս: Տպարան Տ.Մ. Ռօտինեանցի, 1903[6]:
- Խորէն արքեպ. Գալֆայեանը եւ Նալբանդեանի աղցմիքը, Թիֆլիս: տպ. Ա. Քութաթելաձեի, 1903:
- Նոր-Նախիջեւանը եւ Նոր-Նախիջեւանցիք, Թիֆլիս: Տպարան Կ. Մարտիրոսեանցի, 1903[7]:
- Տէր-Գաբրիել Պատկանեանց, Թիֆլիս, 1910:
- Հին Յերևանը, Երևան, Պետհրատ, 1931[8][9]:
- Դիվան Միքայել Նալբանդյանի: [Կյանքն ու գործունեությունը], Երևան, Մելքոնյան ֆոնդի հրատ., 1932:
- Դիվան Խաչատուր Աբովյանի, Երևան: Արմֆան, 1940:
- Շահազիզ Ե., Սմբատ Շահազիզի կենսագրությունը, Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1944[10]:
- Խաչատուր Աբովյանի կենսագրությունը, Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1945:
- Դիվան Խաչատուր Աբովյանի, Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1948:
- Հիշողություններ և դիմաստվերներ: [Հուշեր հայ ականավոր գրողների, արվեստագետների և մշակույթի գործիչների մասին], Շահազիզ, Երվանդ, Սիմոնյան, Պարգևուհի, Հակոբյան, Պիոն Հովսեփի, Մադոյան, Գևորգ Արշակի (ավագ), Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1980:
- Աշտարակի պատմությունը : Հնագիտական-պատմական տեսություն, Երևան: Հայաստան, 1987:
- Հին Երևանը, Երևան: Մուղնի, Գասպրինտ, 2003:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ echmiadzin.asj-oa.am http://echmiadzin.asj-oa.am/235/1/1946-1(35).pdf։ Վերցված է 2019-01-13
- ↑ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007թ.:
- ↑ Երվանդ Շահազիզ. «Հին Երևանը»
- ↑ «Կոհա առցանց քարտարան › Որոնման արդյունքներ համար 'au:"Շահազիզ, Երվանդ"'»։ haygirk.nla.am (hy-Armn)։ Վերցված է 2019-01-13
- ↑ Նոր Նախիջեւանի Ս. Խաչվանքը
- ↑ «Պատմական պատկերներ»
- ↑ Նոր-Նախիջեւանը եւ Նոր-Նախիջեւանցիք
- ↑ «Հին Յերևանը»
- ↑ Շահազիզ Երվանդ (2003)։ Հին Երեվանը (հայերեն)։ Մուղնի Հրատարակչություն։ ISBN 9789994133017
- ↑ Շահազիզ Երվանդ (1944)։ Սմբատ Շահազիզի կենսագրությունը (հայերեն)։ ՀՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 417)։ ![]() |
- Հունվարի 13 ծնունդներ
- 1856 ծնունդներ
- Աշտարակ քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 12 մահեր
- 1951 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ գրականագետներ
- Հայ պատմաբաններ
- Հայ ազգագրագետներ
- Հայ մանկավարժներ
- 1944 մահեր
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- Լազարյան ճեմարանի սաներ