Սարգիս Մելիքսեթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մելիքսեթյան (այլ կիրառումներ)
Սարգիս Մելիքսեթյան
Ծնվել էսեպտեմբերի 5, 1899(1899-09-05)
ԾննդավայրԳանձակ, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 3, 1980(1980-11-03) (81 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունՆերսիսեան դպրոց
Գիտական աստիճանարվեստագիտության դոկտոր
Մասնագիտությունարվեստագետ և գրականագետ
ԱշխատավայրՍովետական Հայաստան, Հայֆիլմ, Հայաստանի թատերական գործիչների միություն, Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն

Սարգիս Ալեքսանդրի Մելիքսեթյան (սեպտեմբերի 5, 1899(1899-09-05), Գանձակ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 3, 1980(1980-11-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ)), հայ թատերագետ, գրականագետ, արվեստագիտության դոկտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1956), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թ.-ից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ելիզավետոպոլ (Գանձակ) քաղաքում։ Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ Լրագրական գործունեությունը սկսել է 1921 թվականին, Թիֆլիսում։ Հետո փոխադրվել է Երևան, երկու տարի աշխատել է Ժողովրդական կոմիսարների խորհրդում որպես ինֆորմացիոն բաժնի վարիչ, իսկ 1923-1925 թվականներին՝ «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագրությունում բաժնի վարիչ։ 1925-1930 թվականներին՝ Գեղաշխի արհեստակցական միության նախագահ, 1930-1935 թվականներին՝ «Հայկինո»-ի սցենարական բաժնի վարիչ, ապա նախագահ-տնօրենի տեղակալ։ Հետագայում աշխատել է որպես Խաղացանկային կոմիտեի նախագահ, Արվեստի գործերի վարչության թատերական բաժնի վարիչ, 1935-1949 թվականներին՝ Հայաստանի թատերական թանգարանի տնօրեն, միաժամանակ՝ 1935-1937 թվականներին Երևանի թատերական տեխնիկումի տնօրեն, 1938-1942 թվականներին Արվեստի գործերի վարչության դրամատուրգիայի գծով գլխավոր խորհրդատու։

1944-1947 թվականներին եղել է Երևանի թատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետի դեկանը, 1947-1949 թվականներին՝ ամբիոնի վարիչ նույն ինստիտուտում։ 1950-1954 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ արվեստի սեկտորի որպես ավագ գիտաշխատող։ 1954-1963 թվականներին գրականության և արվեստի թանգարանի արվեստի բաժնի վարին ու գիտնական քարտուղարն էր։ 1963-1980 թվականներին եղել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրենը։ 1954 թվականին «Հովհաննես Աբելյան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել արվեստագիտության թեկնածուի աստիճան։ 1971 թվականին «Սովետական թատրոնի պատմությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել արվեստագիտության դոկտորի աստիճան։ Ռուսերեն լույս է տեսել նրա «Մեր թատրոնի ուղին» (Երևան, 1940) գիրքը։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Մահացել է 1980 թ.-ին[1]։

Ս. Մելիքսեթյանի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քիթ Մաթոն, Երևան, Պետհրատ, 1925 թ.
  • Պատմվածքներ ապահովագրության մասին (գրքի մեջ մտնող ապահովագրության մասին պիեսը փոխադրել է Ս. Մելիքսեթյանը), Երևան, Պետհրատ, 1926 թ.
  • Երևանի պետական թատրոն, Երևան, Պետհրատ, 1933 թ.
  • Անաթեմայից մինչև աշխատանքի շքանշան, Երևան, Պետհրատ, 1934 թ.
  • Թատերական ակնարկներ, Երևան, Հայպետհրատ, 1946 թ.
  • Գևորգ Չմշկյան, Երևան, Հայպետհրատ, 1953 թ.
  • Հովհաննես Աբելյան, Երևան, Հայպետհրատ, 1954 թ.
  • Ուրվագծեր սովետահայ թատրոնի պատմության, ՀԽՍՀ ԳԱ, Երևան, 1960 թ.
  • Մտերմական Շիրվանզադեն, Երևան, Հայպետհրատ, 1964 թ.
  • Մեծ արվեստի ուժը, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1968 թ.
  • Կյանք և բեմ, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1970 թ., 328 էջ
  • Շեքսպիրը և մերոնք, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1974 թ., 222 էջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մանուկյան Է. Գ., Սարգիս Մելիքսեթյան, Երևան, 1980։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1981։ էջ 304