Ստեփան Ալաջաջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեփան Ալաջաջյան
Ստեփան Եղիայի Ալաջաջյան
Stepan Alajajyan.jpg
(արձակագիր, թարգմանիչ)
Ծնվել է հունվարի 3, 1924
Ծննդավայր Հալեպ, (Սիրիա)
Մահացել է դեկտեմբերի 23, 2010
Մահվան վայր Լոս Անջելես (ԱՄՆ)
Ազգություն հայ
Կրթություն Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն թարգմանիչ և արձակագիր
Անդամություն Հայաստանի գրողների միություն

Ստեփան Եղիայի Ալաջաջյան (1924, հունվարի 3 - 2010, դեկտեմբերի 23), հայ արձակագիր, թարգմանիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1970), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1946 թվականից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Հալեպում, Սիրիա: 1946-ին տեղախովել է Հայաստան: 1951 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հոգեբանության և տրամաբանության ֆակուլտետը, 1957 թվականին ԽՍՀՄ գրողների միությանն առընթեր գրական բարձրագույն դասընթացները (Մոսկվա): 1957-1963 թթ. աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում որպես արձակի բաժնի վարիչ: 1966-1967 թվականներին եղել է «Հայաստան» հրատարակչության գեղարվեստական գրականության խմբագրության վարիչ, 1967-1975 թթ.՝ Հայաստանի սովետական գրողների վարչության քարտուղար: 1980-ից աշխատել է ՀԽՍՀ կուլտուրայի մինստրության Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն:

Նրա գրական առաջին գործը՝ «Ծովուն երգը», լույս է տեսել 1939 թվականին, Բեյրութի «Պատանեկան արձագանք» պարբերականում: Նրա «Անապատում», «Պարտություն» վիպակները և «Եռաթև ծիածան» ու «Մադլենն ապրում է Փարիզում» պատմվածքների ժողովածունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն: Պարսկերեն թարգմանվել և 1973 թվականին Թեհրանում լույս է տեսել նրա «Եղեգները չխոնարհվեցին» վեպը: Գրական մամուլում ռուսերեն տպագրվել են նաև նրա «Մադլենն ապրում է Փարիզում» և «Անառագաստ նավակներ» վիպակները: Բացի այդ, Ալաջաջյանի շատ ստեղծագործություններ թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, չեխերեն, բուլղարերեն, էստոներեն, ուզբեկերեն և այլ լեզուներով:

Ս. Ալաջաջյանի սցենարով (հեղինակակից Հենրիկ Մալյան) «Հայֆիլմ» կինոստուդիան 1980-ին նկարահանել է «Կտոր մը երկինք» («Ապտակ») գեղարվեստական կինոնկարը: 1984 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիան նրա սցենարով նկարահանել է «Ճերմակ անուրջներ» գեղարվեստական կինոնկարը:[1]

2001-ից բնակություն է հաստատել է Լոս Անջելեսում: 2008-ի սեպտեմբերի 19-ին ՀՀ մշակույթի նախարարության կողմից պարգևատրվել է Ոսկե մեդալով:[2] Վախճանվել է Լոս Անջելեսում, 2010-ի դեկտեմբերի 23-ին:[3]

Երկերի մատենագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վշտի ծաղիկներ (քերթվածներ), Հալեպ, տպարան «Տիգրիս», 1942, 47 էջ:
  • Անապատում, Երևան, Հայպետհրատ, 1953, 303 էջ:
  • Պարտություն (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1957, 308 էջ:
  • Այգիների աշխարհում (ակնարկ Արտաշատի շրջանի Աբովյան գյուղի այգեգործ-բրիգադավար Վահագն Ալավերդյանի մասին), Երևան, Հայպետհրատ, 1961, 36 էջ:
  • Փյունիկ (վիպակ), Երևան, հայպետհրատ, 1962, 232 էջ:
  • Առանց հայրենիքի (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1963, 220 էջ:
  • Արծիվն ու հովիվը, Երևան, «Հայաստան», 1964, 16 էջ:
  • Եղեգները չխոնարհվեցին (վեպ), գիրք Ա, Երևան, «Հայաստան», 1966, 264 էջ:
  • Եղեգները չխոնարհվեցին (վեպ), գիրք Բ, Երևան, «Հայաստան», 1967, 263 էջ:
  • Եղեգները չխոնարհվեցին (վեպ), Երևան, «Հայաստան», 1970, 476 էջ:
  • Մադլենն ապրում է Փարիզում (պատմվածքներ, Զարմանալի Հայաստան. գեղարվեստական հրապարակախոսություն, «Մադլենն ապրում է Փարիզում» վիպակը), Երևան, «Սովետական գրող», 1975, 303 էջ:
  • Երկեր երեք գրքով, գիրք առաջին (գրքում զետեղված են «Անապատում» և «Պարտություն» վիպակները), Երևան, «Սովետական գրող», 1976, 612 էջ:
  • Երկեր երեք գրքով, գիրք երկրորդ (գրքում զետեղված են «Առանց հայրենիքի» և «Փյունիկ» վիպակները), Երևան, «Սովետական գրող», 1977, 452 էջ:
  • Վերածնունդ (ժողովածուում տեղ է գտել Ստեփան Ալաջաջյանի «Զարմանալի Հայաստան» գործը), «Սովետական գրող», 1977, 552 էջ:
  • Անառագաստ նավակներ (վիպակ), Երևան, «Սովետական գրող», 1978, 128 էջ:
  • Երկեր երեք գրքով, գիրք երրորդ (գրքում զետեղված է «Եղեգները չխոնարվեցին» վեպը), Երևան, «Սովետական գրող», 1979, 492 էջ:
  • Ապառաժները արտասվել գիտեն (վիպակ), Երևան, «Սովետական գրող», 1980, 128 էջ:
  • Ոսկեգույն ծիրկաթին (վիպակներ), Երևան, «Սովետական գրող», 1981, 471 էջ:
  • Եղեգները չխոնարհվեցին: Անառագաստ նավակներ (վեպ, վիպակ), Երևան, «Սովետական գրող», 1984, 504 էջ:
  • Չսպիացած վերք, Ա գիրք (վեպ), «Խորհրդային գրող», 1989, 512 էջ:
  • Չսպիացած վերք, Բ գիրք (վեպ), «Նաիրի», 1990, 592 էջ:
  • Լուսաւորեալ խորաններ (Յուշագրութիւն), Լոս Անջելըս, Թէքէեան Մշակութային Միութիւն, 1993, 157 էջ:
  • Չսպիացած վերք, Գ գիրք (վեպ), «Նաիրի», 1995:
  • ...և Ատրուշաններ (Յուշագրութիւն), Լոս Անջելըս, Թէքէեան Մշակութային Միութիւն, 1995, 199 էջ:
  • Ճամփեզրի վրա, Լոս Անջելըս, 1998, 260 էջ:
  • Վաթսունականք, Լոս Անջելըս, 2002, 208 էջ:
  • Ձայն բազմաց..., Երևան, Կալիֆորնյայի հայ գրողների միութիւն, 2008, 394 էջ (գրքում տեղ են գտել նաև Ս. Ալաջաջյանի ստեղծագորությունները):
  • Հայ մամուլի էջերում (1957-2005), Քալիֆորնիա, 2008, 326 էջ (ժողովածուն վաստակաշատ գրողի ու խմբագրի հոդվածների, ակնարկների, քննական ուսումնասիրությունների, գրախոսությունների, դիմանկարների և հարցազրույցների ընտրանին է):
  • Յորձանուտը, Քալիֆորնիա, 2009 (յուշեր): Լոյս է տեսել որպէս «Նոր Կեանք» մատենաշարի թիւ 41 հրատարակութիւնը:
  • Պատմուածքներ, IX+170 էջ, թվականը նշված չէ:

Թարգմանությունները (անգլերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վիլյան Շեքսպիր, Ընտիր երկեր երեք հատորով, հատոր 3 (հատորի մեջ մտնող «Ձմեռային հեքիաթ» գործը թարգմանել է Ստ. Ալաջաջյանը), Երևան, Հայպետհրատ, 1955, 472 էջ:
  • Հերբերթ Ուելս, Անտեսանելի մարդը: Պատերազմ օդում (վիպակներ, որոնցից երկրորդը՝ «Պատերազմ օդում», թարգմանել է Ստ. Ալաջաջյանը), Երևան, Հայպետհրատ, 1959, 446 էջ:
  • Վիլյամ Սարոյան, Իմ սիրտը լեռներում է (պիեսների ժողովածուի մեջ մտնող «Ձեր կյանքի ժամանակը» պիեսը թարգմանել էՍտ. Ալաջաջյանը), Երևան, Հայպետհրատ, 1963, 356 էջ:
  • Վիլյամ Սարոյան, Ընտիր երկեր, հատոր Ա (հատորի մեջ մտնող «Ձմեռային հեքիաթ» դրաման թարգմանել է Ստ. Ալաջաջյանը), Երևան, Հայպետհրատ, 1964, 910 էջ:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 29. 
  2. Այդ մասին ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջում
  3. Այս մասին «Ազգ» օրաթերթում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]