Պատանեկան արձագանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պատանեկան արձագանք
Տեսակհանդես
Լեզուհայերեն
ԽմբագիրԼ.Ա. Սիմոնյան, վերապատվելի Պարգև Տարագճյան, ժանեթ Քասունի, Փոլ Ներսեսյան, Արամ Սարգիսյան, Տիգրան Ցումուշաքյան, Երվանդ Քասունի
ԵրկիրԼիբանան Լիբանան

Պատանեկան արձագանք, մանկապատանեկան երկշաբաթաթերթ, ապա՝ ամսաթերթ (1951-1971), երիտասարդական երկշաբաթաթերթ (1972), պատանեկան ամսաթերթ (1973Մերձավոր Արևելքի հայ ավետարանական եկեղեցիների միության սեփականություն և հայ ավետարանական քրիստոնեական Ջանից ընկերակցության հրատարակություն։

Լույս է տեսնում 1936 թվականի դեկտեմբերից (ընդհատումներով)։ Հիմնադիր-խմբագիր՝ վերապատվելի Մանասե Շնորհոքյան։ Խմբագիրներ՝ Լ. Ա. Սիմոնյան, վերապատվելի Պարգև Տարագճյան, Ժանեթ Քասունի, Փոլ Ներսեսյան, Արամ Սարգիսյան, Տիգրան Ցումուշաքյան, Երվանդ Քասունի (1993 թվականից)։

Լույս է ընծայում հոգևոր, հայկական, միջազգային, պատմական, գիտական, մարզական, մշակութային, երաժշտական և այլ լուրեր ու հոդվածներ։ Լայն տեղ է հատկացնում նաև պատանիների հեղինակած կամ նրանց համար գրված հայագիր և թարգմանական, արձակ ու չափածո գրական ստեղծագործություններին։ Սփյուռքահայ ամենաերկարակյաց և հետևալական մանկապատանեկան պարբերաթերթն է։

1940-1942 թվականներին ունեցել է «Կիրակնօրյա դպրոցի դասեր» հավելվածը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png