Միշա Մայսկի
Միշա Մայսկի | |
---|---|
Ծնվել է | հունվարի 10, 1948[1][2][3] (76 տարեկան) Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[4] |
Երկիր | Լատվիա, ԽՍՀՄ և Իսրայել |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | թավջութակահար |
Գործիքներ | թավջութակ |
Լեյբլ | Գերմանական գրամոֆոն |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա |
Պարգևներ | |
Կայք | mischamaisky.com |
Mischa Maisky Վիքիպահեստում |
Միշա Մաիսկին (անգլերեն՝ Mischa Maisky, հունվարի 10, 1948[1][2][3], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[4]), հրեա թավջութակահար է։ Ծնվել է 1948 թվականի հունվարի 10-ին Ռիգայում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաիսկին ծնվել է Ռիգայում։ Սովորել է Սանկտ-Պետերբուրգի կոնսերվատորիայում այնուհետև Մոսկվայի Կոնսերվատորիայում՝ Մստիսլավ Ռոստրոպովիչի դասարանում։ Նա միշտ արժանացել է Ռոստրոպովիչի հարգանքին։ Չայկովսկու անվան միջազգային մրցույթում 1966 թվականին նա գրավել է 6-րդ տեղը։ Այս մրցույթից հետո նա սկսում է սոլո կարիերա։ Նա հանդես է գալիս տարբեր նվագախմբերի և դիրիժորների հետ։ Նա ձայնագրել է մոտ 50 ձայնասկավառակ։ Կամերային երաժշտության ասպարեզում նա ելույթ է ունենում Մարթա Արգերիխի, Ռադու Լուպուի, Գիդոն Կրեմերի, Յանին Յանսենի, Ռենո Կապյուսոնի, Վլադիմիր Աշկենազիի, Դանիել Բարեմբոիմի և այլ երաժիշտների հետ։ Նա տալիս է վարպետության դասեր։ Իր դաշնակահար աղջկա և ջութակահար տղայի հետ մեկտեղ նա ելույթներ է ունենում (դաշնամուրային տրիո)։ Դաշնակահարուհի Մարթա Արգերիխի հետ շատ մոտ լինուլու շնորհիվ նա նրա հետ բազմիցս նվագել է և ձայնագրվել։ Իր ձայնագրությունների մեջ կարևոր տեղ են գրեավում Յոհան Սեբաստիան Բախի թավջութակի վեց սյուիտները, Յոհաննես Բրամսի կոնցերտները և Լյուդվիգ վան Բեթհովենի թավջութակի սոնատները։
2007 և 2021 թթ․ համերգներ է տվել Երևանում։ 2015 թ․ Բրյուսելում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված համերգին։ 2020 թ․ Սևակ Ավանեսյանը Շուշիի ռմբակոծված եկեղեցում Մայսկու տված գործիքով էր Կոմիտաս նվագում․ «Սևակի կատարումը կարևոր էր ոչ միայն հայերի համար»,- նշել է Միշա Մայսկին[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #124657397 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Սևակի կատարումը Շուշիում կարևոր էր ոչ միայն հայերի համար. Միշա Մայսկի (տեսանյութ), Ա1+
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միշա Մայսկի» հոդվածին։ |
|