Յանին Յանսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յանին Յանսեն
Janine jansen-1488706691.JPG
Ծնվել էհունվարի 7, 1978(1978-01-07)[1][2][3] (41 տարեկան)
Սուստ, Ուտրեխտ (համայնք), Նիդերլանդներ, Նիդերլանդներ
ԵրկիրFlag of the Netherlands.svg Նիդերլանդներ
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունջութակահարուհի
Գործիքներջութակ
Կայքjaninejansen.com

Յանին Յանսենը (հոլանդերեն՝ Janine Jansen) հոլանդացի ջութակահարուհի է։ Ծնվել է 1978 թվականի հունվարի 7-ին՝ նիդեռլանդական Սուստ քաղաքում։ Նա համարվում է աշխարհի ամենատաղանդավոր ջութակահարուհիներից մեկը։

Կյանքը և կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Յանսենը ծնվել է երաժիշտների ընտանիքում։ Հայրը և երկու եղբայրները երաժիշներ են՝ ջութակահար և թավջութակահար, իսկ մայրը դասական երգչուհի է։ Նա սկսել է ջութակ նվագել 6 տարեկան հասակից։ Եղել է Ֆիլիպ Հիշհորնի և Բորիս Բելկինի ուսանողը։ 12 տարեկան հասակում նա առաջին անգամ հանդես է եկել որպես սոլիստ՝ կատարելով Մաքս Բրուխի ջութակի կոնցերտը։ Այնուհետև աշխատել է տարբեր նվահախմբերի հետ։ Համերգներ է նվագել աշխարհի ամենամեծ նվագախմբերի հետ տարբեր հանրահայտ դիրիժորների գլխավորությամբ։ Բացի դասական րեպերտուարից Յանսենը նաև գերված է ժամանակակից կոմպոզիտորների գործերով։ Նա բարձր է գնահատում Բենջամեն Բրիտտենի արվեստը։ Կատարել է տարբեր շրջագայություններ Վալերի Գերգիևի, Պաավո Յաարվիի և այլ դիրիժորների հետ մեկտեղ։

Նա 2006 թվականին 25.000 հանդիսատեսի արջև հանդես է եկել Բեռլինի Ֆիլհարմոնիկ Նվագախմբի հետ միասին։ Ամեն տեղ բարձր է գնահատվում Յանսենի փայլուն կատարողական արվեստը։ Նա հայնտի է իր շատ էմոցիոնալ նվագով։ Շատ ժամանակ նա երկարացնում և սենտիմենտային երանգ է տալիս իր սոլոյին։

Բացի սոլիստի կարիերայից նա նաև հանդես է գալիս կամերային երաժշտության բնագավառում, տարբեր կատարողների հետ միասին։ Նա ունի իր սեփական երաժշտական փառատոնը Ութրեխթ քաղաքում։ Այս փառատոնի շրջանակներում նա հանդես է եկել թավաջութակահար Միշա Մաիսկիի և դաշնակահար Հաննես Միննաարի հետ կատարելով Անտոնին Դվորժակի դաշնամուրային տրիոն։ Նա կատարել է բազմաթիվ ձայնագրություններ։ 2008 թվականին նա ձայնագրել է Բեթհովենի և Բրիտտենի ջուտակի կոնցերտները։ Ձայնագրել է նաև Մենդելսոնի և Բրուխի ջութակի կոնցերտները։ Այս ձայնասկավառակի մեջ նաև տեղ է գտել Բրուխի ռոմանսը ալտի և նվագախմբի համար։ Յանսենը կատարել է ալտի պարտիան։ Նա ձայնագրել է նաև Բախի պարտիտները՝ սոլո ջութակի համար։

Այժմ Յանսենը նվագում է Ստրադիվարիուսի պատրաստած "Բառառե" ջութակը, որը նրան տրամադրել է Չիկագոյի Ստրադիավարիուսի անվան կազմակերպությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. Discogs — 2000.
  3. FemBio